«Թովմաս առաքյալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
==Թովմաս առաքյալը Նոր Կտակարանում==
 
Ավետարանները[[Ավետարան]]ները Թովմաս առաքյալի` [[Հիսուս Քրիստոս|Հիսուսի]] կողմից կանչվելու վերաբերյալ ոչինչ չեն հայտնում: Ավելին, համատես հեղինակները նրան լոկ հիշատակում են 12-ի ընտրության ցուցակում (Մատթ. 10:3, Ղուկ. 6:15, Մարկ. 3:18): Առավել մանրամասն տեղեկություններ Թովմաս առաքյալի մասին փոխանցում է [[Հովհաննես Առաքյալ|Հովհաննես առաքյալ-ավետարանիչը]], որոնց շնորհիվ, սակայն, էական որոշ գծեր են ի հայտ գալիս: Այսպես`
 
* Ղազարոսի[[Ղազարոս]]ի մահվան լուրը լսելուց 2 օր հետո Հիսուս ''«...աշակերտներին ասաց. «Եկե՛ք վերստին գնանք Հրեաստան»։ Աշակերտները նրան ասացին. «Ռաբբի՛, հրեաները դեռ նոր էին ուզում քեզ քարկոծել, և նորից այնտե՞ղ ես գնում»'' (Հովհ. 11:7-8): Չնայած որոշ աշակերտների թաղանձանքին և բացատրություններին` «Թովմասը, որ Երկվորյակ էր կոչվում, աշակերտակիցներին ասաց. «Եկե՛ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք» (Հովհ. 11:16)։
* Կարևորություն ներկայացնող հաջորդ դրվագը երեևում է Վերնատանը` [[Վերջին ընթրիքիընթրիք]]ի ժամանակ. ''«Հիսուս ասաց իր աշակերտներին. «Թող ձեր սրտերը չխռովվեն. հավատացե՛ք Աստծուն, հավատացե՛ք և ինձ։ Իմ Հոր տան մեջ բազում օթևաններ կան. թե չէ ես ձեզ կասեի, թե գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու. և եթե գնամ և ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ կվերցնեմ ինձ մոտ, որպեսզի, ուր ես լինեմ, դուք ևս այնտեղ լինեք։ Եվ թե ուր եմ գնում, այդ գիտեք, գիտեք և ճանապարհը»։ Թովմասը նրան ասաց. «Տե՛ր, չգիտենք՝ ուր ես գնում, ուրեմն ինչպե՞ս կարող ենք գիտենալ ճանապարհը»։ Հիսուս նրանց ասաց. «Ես եմ Ճանապարհը և Ճշմարտությունը և Կյանքը։ Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ՝ ինձանով։ Եթե ինձ ճանաչեիք, ապա կճանաչեիք և իմ Հորը. այսուհետև կճանաչեք նրան. և տեսել եք նրան»'' (Հովհ. 14:1-7):
* Վերջին և թերևս ամենակարևոր հատվածը կապված Թովմաս առաքյալի հետ տեղի է ունենում արդեն Քրիստոսի հարությունից[[Սուրբ Հարություն|հարություն]]ից հետո, երբ Հիսուս հայտնվում է իր աշակերտներին, «Իսկ Թովմասը՝ Տասներկուսից մէկը՝ Երկվորյակ կոչվածը, նրանց հետ չէր, երբ Հիսուս եկավ։ Մյուս աշակերտները նրան ասացին, թե՝ Տիրոջը տեսանք։ Եվ նա նրանց ասաց. «Եթե չտեսնեմ նրա ձեռքերի վրա մեխերի նշանը և իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա»։ Ութ օր հետո աշակերտները դարձյալ ներսում էին. և Թովմասը՝ նրանց հետ։ Հիսուս եկավ փակ դռներով, կանգնեց մեջտեղ ու ասաց՝ խաղաղությո՜ւն ձեզ։ Ապա Թովմասին ասաց. «Բե՛ր քո մատները և դի՛ր այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը. և բե՛ր քո ձեռքը ու մտցրո՛ւ իմ կողի մեջ. անհավատ մի՛ եղիր, այլ՝ հաւատացյալ»։ Թովմասը պատասխան տվեց ու նրան ասաց՝ Տե՛ր իմ եւ Աստվա՛ծ իմ։ Հիսուս նրան ասաց. «Որովհետև դու ինձ տեսար, հավատացիր. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել և սակայն կհավատան»» (Հովհ. 20:24-29):
 
Այս վերջին հատվածը հատկեպես շատ խորը հետք է թողել Թովմասի կերպարի վրա` պիտակելով նրան որպես «թերահավատ», սակայն արդարացիւթյան համար անհրաժեշտ է արձանագրել, որ մյուս հատվածներում առաքյալը ներկայանում է որպես առավել քաջ ու նախանձախնդիր և պրպտող անհատականություն, իսկ կասկածամտության մասին խոսքերը այլևս ավելորդ են դառնում նրա` «Տե՛ր իմ եւ Աստվա՛ծ իմ» բացականչությամբ:
 
[[Հովհաննես առաքյալ|Հովհաննես Ավետարանիչ]]ը Թովմասին հիշատակում է նաև [[Տիբերական ծով|Տիբերիայի ծովեզերքի]] մոտ, երբ [Հիսուս Քրիստոս[|Հիսուս]] հայտնվում է առաքյալներից մի քանիսին, այդ թվում և Թովմաս Երկվորյակին (տես 21:2):
Սուրբ գրքում Թովմաս առաքյալը վերջին անգամ հիշատակվում է [[Գործք առաքելոց]]ում` [[Մատաթիա առաքյալ|Մատաթիա]]յի ընտրության ժամանակ (1:13):
 
==Թովմաս առաքյալը Ավանդության մեջ==