«Ժերար Դեպարդիե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ replace archive.today -> archive.is (domain archive.today blocked by onlinenic)
Տող 40.
Ծնողները շատ հաճախ երեխաների հանդեպ լինում էին անբարյացակամ և սառը և սովորաբար նրանց մենակ էին թողնում։ Դեդեն այն պատճառով, որ չէր կարողանում աշխատանք գտնել և ամբողջ ժամանակը անց էր կացնում բարերում և խմում էր, իսկ մայրը հուսահատությունից ամեն ինչ սովորել էր պահել իր մեջ։ Ծնողական ջերմության և շփումի պակասության պատճառով փոքրիկ Ժերարի մոտ զարգանում են խոսակցական խնդիրներ, նա սկսում է կակազել և համարյա ամբողջ մանկության ընթացքում շփվում է շարժումներով և կարճ արտահայտություններով։ Տարրական դպրոցում Ժերարը սկզբում լավ էր սովորում, չնայած խոսակցական խնդիրները նրան հաճախ դարձնում էին իր նկատմամբ անվստահ և լռակյաց։
 
[[1951]] թվականին, [[ՆԱՏՕ]]-ի ռազմական դաշինքի զարգացման շրջանակներում, քաղաք է ժամանում ամերիկյան Châteauroux-Déols Air Base օդային բազան և ամերիկյան օդաչուների և ծառայողների զգալի քանակ։ Դեպարդիեն և քաղաքի երեխաների մեծամասնությունը ազատ ժամանակի մեծ մասը անց էին կացնում բազայի տարածքում, խոսելով ամերիկացի զինվորների և քաղաքացիական ծառայողների հետ, որոնք տեղափոխվել էին Շատորու։ Ժերարի և նրա եղբայր Ալենի, ինչպես նաև Շատորուի բազմաթիվ երեխաների համար, ռազմական բազան դառնում է ուրիշ տուն, վայր, որտեղ նրանք ճանաչում էին ամերիկյան մշակույթը, ամերիկյան ֆիլմերը և երաժշտությունը։ Արդեն դեռահաս տարիքում Ժերարը ավելի շատ ժամանակ է անցկացնում ամերիկյան բազայի զինվորների հետ, քան տանը կամ ուսումում։ Ժեպարդիեի խասքերով, տաս տարեկան հասակում նա դիտվում էր որպես տասնհինգ տարեկան։ Պատանեկությունից նա գիտակցում է, որ գրավում է համասեռամոլներին<ref name=autogenerated1>{{cite web|publisher=«Газета.Ру»|url=http://www.gazeta.ru/social/2014/10/06/6250069.shtml|title=Тяжелая доля - быть Депардье|accessdate=14 октября 2014|archiveurl=httpshttp://archive.todayis/GdFwB|archivedate=2014-10-14}}</ref>։ Երբ տղամարդիկ նրանից սեռական ծառայություն էին խնդրում, նա փոխարենը գումար էր պահանջում։ Նրա հաճախորդներն էին հանդիսանում բեռնատարների վարորդները։ Դպրոցական արձակուրդները նա անց էր կացնում [[Փարիզ]]ի արվարձանի Օռլի օդանավակայանի հասարակական զուգարաններում, որտեղ նրա տատիկը հերթապահ էր աշխատում։ Ծնողները Ժերարին խորհուրդ էին տալիս ինչպես կարող էին, սակայն ժամանակի ընթացքում դպրոցում նրա առաջադիմությունը և վարքը սկսում են արագորեն վատանալ և այն աստիճան, որ նրան երկրորդ տարին թողնում են միջնակարգ դպրոցում։ Պատճառ է հանդիսանում ոչ այնքան պատանու մտավոր ունակությունները, որքան ծնողների աջակցության բացակայությունը և ուսուցիչների խրախուսանքները։ Դրանից հետո, հուսահատությունից, Ժերարի վարքագիծը և վերաբերմունքը դպրոցի հանդեպ ավելի է վատանում և նա ընդհանրապես կորցնում է ուսման նկատմամբ հետաքրքրություն։ [[1962]] թվականի գարնանը Ժերարը վերջապես ստանում է թերի միջնակարգ կրթության վկայական և հաստատակամորեն որոշում է թողնել դպրոցը ընդմիշտ։
 
=== Պատանեկություն ===