«Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ըստ [http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=19219 ՀՀ կրթության և գիտության նախարարի 2003 թվականի հունվարի 14-ի համար 18-Ն հրաման]ի
Տող 102.
== Ղեկավարություն ==
==== Նախագահ ====
[[Պատկեր:MartirosyanRadik1.jpg|մինի|[[Ռադիկ Մարտիրոսյան]]]]
[[Ռադիկ Մարտիրոսյան|Մարտիրոսյան Ռադիկ Մարտիրոսի]] (ծ. [[1936]], գ. Մաղաղիս, [[Մարտակերտ|ԼՂՀ Մարտակերտի շրջան]]), ռադիոֆիզիկոս։ ՀՀ ԳԱԱ նախագահ՝ [[2006]] թվականից։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր ([[1980]]), պրոֆեսոր ([[1983]]), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս ([[1990]], թղթակից անդամ՝ [[1986]] թվականից)։ Ավարտել է ԵՊՀ-ն ([[1958]])։ [[1980]]-[[2006]] թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն, [[1993]]-[[2006]] թվականներին՝ ԵՊՀ ռեկտոր։ Աշխատությունները վերաբերում են քվանտային և գերբարձր հաճախությունների ռադիոֆիզիկային։ Կարևոր արդյունքներ է ստացել սանտիմետրային և միլիմետրային ռադիոալիքների տիրույթում աշխատող նոր, բարձր արդյունավետության քվանտային ուժեղացուցիչների ուսումնասիրման ու ստեղծման ասպարեզում։ Հայտնաբերել և հետազոտել է քվանտային ուժեղացուցիչներում որպես ակտիվ միջավայր ծառայող նոր նյութեր։ Այդ աշխատանքների հիման վրա ստեղծվել են նոր տեսակի քվանտային սարքեր, որոնք լայնորեն կիրառվում են ռադիոաստղագիտական հետազոտություններում։ Նրա մշակած 21 սմ ալիքի երկարության քվանտային ուժեղացուցիչը [[ԽՍՀՄ]]-ում առաջինն է կիրառվել [[աստղաֆիզիկա]]յում։ Բարձրջերմաստիճանային գերհաղորդչի կամրջակային թաղանթային կառուցվածքներում հայտնաբերել է ինտենսիվ քվազիմեներանգ սեփական ճառագայթում՝ գերբարձրհաճախական տիրույթում։ Ռ. Մարտիրոսյանի գիտական ղեկավարությամբ ստեղծված բարձր զգայունության ռադիոընդունիչ համակարգերը կիրառվել են երկրի բնական պաշարների հետազոտման «Պրիրոդա» և «Օկեան» միջազգային գիտական ծրագրերում։ Ստեղծված սարքերն օգտագործվել են տիեզերական հետազոտություններում։ Նրանց օգնությամբ մեծ ճշգրտությամբ որոշվել են Վեներայի մթնոլորտի դինամիկ տարրերը։ Արժանացել է Հայաստանի, ԽՍՀՄ-ի, ՌԴ-ի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Իտալիայի մրցանակների, պարգևատրվել մի շարք շքանշաններով ու մեդալներով։