«Կոստանդին Խուդավերդյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Կոստանդին Խուդավերդյան''' Սուրենի ([[հունվարի 9]], [[1929]], [[Երևան]] - [[1999]]<ref name=lurer>{{cite web|url=http://www.idref.fr/13135163X |title=Կոստանդին Խուդավերդյան |date= |accessdate=2013 նոյեմբերի 8}}</ref>), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1974)։
== Կենսագրություն ==
1946 թվականին ավարտել է Երևանի Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցը, իսկ [[1951]] թվականին` [[Երևանի պետական համալսարան]]ի պատմության ֆակուլտետը։ 1956 թվականի աշխատել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում: 1959թվականին նա պաշտպանել է թեկնածուական, իսկ 1967թվականին` դոկտորական ատենախոսություն: 1974 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում: [[1974]] թ.-ից՝ ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտիի զարգացած սոցիալիզմի պատմության բաժնի վարիչն է։ [[1964]] թ.-ից դասավանդել է Երևանի բուհերում։ 1988 թվականից մինչև իր կյանքի վերջը Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագիրն էր:
== Աշխատություններ ==
Կոստանդին Խուդավերդյանը ավելի քան 120 աշխատությունների հեղինակ է, որից 20-ը մենագրություններ` տպագրված Երևանում, Մոսկվայում, Տալլինում և այլուր:
[[1951]] թ.-ին ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ի պատմության ֆակուլտետը։ [[1974]] թ.-ից՝ ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտիի զարգացած սոցիալիզմի պատմության բաժնի վարիչ։ [[1964]] թ.-ից դասավանդել է Երևանի բուհերում։ Աշխատությունները հիմնականում վերաբերում են սովետահայ մշակույթի, զարգացած սոցիալիստական հասարակարգի պատմության, պատմագրության հարցերին։ «Հայ ժողովրդի պատմության» (հ. 7, 1967, հ. 8, 1970) հատորների հեղինակներից է և խմբագրության անդամ, ՍՍՀՄ ԳԱ «Սոցիալիստական և կոմունիստական շինարարության պատմության» և «Համաշխարհային մշակույթի պատմության» գիտությունների պրոբլեմային խորհուրդների անդամ։
 
Կոստանդին Խուդավերդյանի ուսումնասիրությունների զգալի մասը նվիրված է հայ մշակույթի զարգացման հարցերին: Նա հիմնավորել է հայկական մշակույթի զարգացման հիմնական փուլերը, տվել պարբերացումը` հատուկ ուշադրություն դարձնելով ազգային մշակույթի առանձնահատկություններին: Նա գրել է «Կուլտուրական հեղափոխության կենսագործումը Հայաստանում» մեծածավալ աշխատությունը: Նա «Հայ ժողովրդի պատմության» 7 և 8-րդ հատորների, «Հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» մեկհատորյակի, «Հայ ժողովրդի պատմություն» դպրոցական դասագրքերի հիմնական հեղինակներից էր:
[[1951]] թ.-ին ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ի պատմության ֆակուլտետը։ [[1974]] թ.-ից՝ ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտիի զարգացած սոցիալիզմի պատմության բաժնի վարիչ։ [[1964]] թ.-ից դասավանդել է Երևանի բուհերում։ Աշխատությունները հիմնականում վերաբերում են սովետահայ մշակույթի, զարգացած սոցիալիստական հասարակարգի պատմության, պատմագրության հարցերին։ «Հայ ժողովրդի պատմության» (հ. 7, 1967, հ. 8, 1970) հատորների հեղինակներից է և խմբագրության անդամ, ՍՍՀՄ ԳԱ «Սոցիալիստական և կոմունիստական շինարարության պատմության» և «Համաշխարհային մշակույթի պատմության» գիտությունների պրոբլեմային խորհուրդների անդամ։
 
Նրա հետազոտությունների արդյունքները բազմիցս ներկայացվել են համամիութենական և միջազգային գիտաժողովներում, իսկ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին նվիրված զեկուցումներով հանդես է եկել Մոսկվայում, Անգլիայում, ԱՄՆ-ում, Շվեյցարիայում և այլուր:
 
Կոստանդին Խուդավերդյանը շուրջ 40 տարի մասնակցություն է ունեցել արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի միության աշխատանքներին, երկար տարիներ ղեկավարել է Հայաստան—Ավստրիա, հետագայում Հայաստան—Շվեյցարիա ընկերությունների աշխատանքները: Բռնադատվածների իրավունքների վերականգնման համար հիմնված «Հուշամատյան» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահն է եղել:
 
Նա նախաձեռնել է «Ոսկեփորիկ» մանկական հանրագիտարանի և հատկապես թեմատիկ հանրագիտարանների պատրաստումը: Հայերեն և ռուսերեն լույս է տեսել «Հայկական հարցը» հանրագիտարանը: Խուդավերդյանի գլխավորությամբ սլատրաստվել են նաև «Հայ սփյուռք» և «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանները: Դրանցից առաջինը ամփոփում է տեղեկություններ շուրջ 70 երկրների մասին, երկրորդը լուսաբանում Հայ Առաքելական եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում: Այն նվիրված է Հայոց դարձի 1700-ամյակին:
 
== Գրականություն ==
Տող 8 ⟶ 19՝
* Культурная революция в Советской Армении, E., 1966
* Культурные связи Советской Армении, E., 1976
== Աղբյուրներ ==
 
* Գ. Մ. Գեղամյան «Կոստանդին Սուրենի Խուդավերդյան», պատմաբանասիրական հանդես № 1, 1999, էջ 395-397
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}