«Սղնախներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Սղնախներ''' (մոնղոլերեն՝ {{lang-mn|ամրություն, ապաստարան}}), [[Արևելյան Հայաստան|Արևելյան․ Հայաստան]]ի լեռնային բերդերի և բնական ամրությունների անվանումը [[18-րդ դար]]ի 1-ին կեսին։
 
== Հայկական սղնախների պատմություն ==
Տող 5.
 
== Սղնախների զինուժը և մարտերը ==
 
Սղնախների զինական ուժերը գլխավորել է Մեծ սղնախը՝ Եսայի Հասան-Ջավամանի և Ավան Յազբաշու գլխավորությամբ։ Մեծ սղնախը զորքեր է ունեցել նախ Ջրաբերդում, որտեղ [[721]] թվականի գարնանը ջախջախված ավարառու լեռնականները նահանջել են Կուրի ձախ ափը։ Հետագայում Մեծ սղնախի դերը փոխանցվել է Քարագլխին (Շոշի բերդ)։ [[Դիզակ]] գավառի սղնախը եղել է Տողա բերդը, [[Վարանդա (գյուղ)|Վարանդայինը]]՝ Քոչիզը (Հերհեր և Ծովաւոեղ գյուղերի մոտ) և Ավետարանոցը (Չանախչի)։ [[Թարթառ|Թարթառի]] և [[Խաչեն]]ի հովիտներում նշանավորվել են Գյուլստանը, Ջրաբերդը, Հավքախաղացն ու Կաչաղակաբերդը։ Ղարաբաղի սղնախում տեղաբաշխվել են մոտ 30 հազար հեծյալ և 10 հազար հետևակ մարտիկներ, իսկ զինաբախումների ժամանակ զորակոչվել է բնակիչների մեծ մասը։ Սղնախներում ամրացած հայ զինական ուժը, փաստորեն, ապահովել է նահանգի անկախությունը շուրջ 6 տարի ([[1721]]—[[1727]] թվականներ): Ղարաբաղի գավառներն այլևս հարկ չեն վճարել թուրք կամ պարսիկ բռնակալներին։ Սղնախների զինված ուժերը [[Պետրոս I]]-ի պարսկական արշավանքի ժամանակ, զինակցելով վրացիներին, պատրաստվել են կռվել ռուս զորքերի կազմում, շատ մարտիկներ են մտել հայկական զինուժի կազմի մեջ։ [[1724]] թվականի գարնանը Ավան Ցուզբաշին 2 հազարանոց զորախմբով [[Շոշ|Շոշից]] օգնության է շտապել [[Սյունիք]], որտեղ թուրքական լծի դեմ պայքարը գլխավորում էր [[Դավիթ Բեկ|Դավիթ Բեկը]]։ 1725 թվականին սղնախները ոչնչացրել են Վարանդա գավառ ներխուժած թուրքական մի խոշոր զորաջոկատ։ [[1726]] թվականի աշնանը Մեծ սղնախը՝ Շոշի բերդը, ծանր մարտերում զգալի կորուստներ է պատճառել թուրքական բանակին և հարկադրել նահանջել։ Հետագա պայքարի կենտրոններ են դարձել Զրաբերդն ու Գյուլստանը, որոնց հերոսական պաշտպանությունն ապահովել է Ղարաբաղի լեռնային գավառների անձեռնմխելիությունը։ Սզնախների պայքարը շարունակվել է մինչև [[1728]]—[[1729]] թվականը, երբ [[Եսայի Հասան-Ջալալյան|Եսայի Հասան-Ջալալյանի]] մահից (1728 թվականին) հետո մյուս ղեկավարները անցել են [[Ռուսաստան]]՝ հայրենիքի ազատագրման հեռանկարը կապելով հետագա իրադարձությունների նպաստավոր շրջադարձի հետ։
 
== Շոշի սղնախը ==
 
Շոշի սղնախը գտնվում է [[ԼՂՀ]] [[Ասկերանի շրջան|Ասկերանի]] շրջանում: Այստեղ կատարված պեղումների արդյունքում պարզվեց, որ այն համընկնում է Շուշիի ներկա տարածքում մինչև Փանահի կողմից պարիսպների կառուցումը (18-րդ դարի 50-ական թվականներ) եղած ամրություններից մեկի ավերակները համընկնում են Մխիթարաշենի դարպասների մոտի պարսպահատվածներին: Պեղումների արդյունքում հայտնաբերված նյութերը տեղափոխվել են [[Երևան]], վերականգնվել, հետո հանձնվել [[Շուշի|Շուշիի]] պատմա-երկրագիտական թանգարան:
 
== Աղբյուրներ ==
 
 
* ԼՂՀ կառավարությանն առընթեր «Զբոսաշրջության վարչություն», «ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ 2005-2010 թթ.», Ստեփանականրտ, 2011 թ
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սղնախներ» էջից