«Առաքյալներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 20.
Տասներկու առաքյալներին Հիսուսը «իշխանություն տվեց պիղծ դևերի վրա՝ հանելու դրանք և բժշկելու ամեն ցավ և ամեն հիվանդություն» (Մատթ. 10:1): Իսկ համբարձվելուց առաջ ընտրյալներին պատվիրեց. «ինչպես Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում։ Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հօր և Որդու և Սուրբ Հոգու անունով։ Ուսուցանեցե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթ. 28:19-21):
Քրիստոսի [[Համբարձում]]ից և [[Հոգեգալուստ]]ից հետո գործնականապես նրանք եղան հիմքն ու հիմնադիրը [[Եկեղեցի|Եկեղեցու]]` լինելով դրա անդամները, առաջնորդներն ու կազմակերպիչները:
[[Գործք Առաքելոցառաքելոց]]ում հանգամանալից ներկայացվում են առաքյալների հալածանքներն ու նրանցից մեկի` Հակոբոս Զեբեդյանի սպանությունը (Գործք. 12:1-2): Համաձայն [[Ավանդություն|Ավանդության]] բոլոր առաքյալներն էլ, բացառությամբ Հովհաննես առաքյալի նահատակվել են ի սեր Քրիստոսի:
 
Տասներկուսից բացի առաքյալ է անվանվում նաև [[Պողոս առաքյալ|Պողոսը]] (Սողոս), ով ծանոթ է որպես 13-րդ առաքյալ: Պողոսն ինքն իրեն էլ անվանում է «հեթանոսների առաքյալ» (Հռոմ. 11:12):