«Հուդա Իսկարիովտացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 4.
==Հուդա Իսկարովտացու ծագումը==
 
[[Ավետարան]]ում Հուդա Իսկարիովտացու անունն առաջին անգամ հանդիպում է Տասներկու [[առաքյալներ]]ի ընտրության ժամանակ: Այդ ընտրությունը ներկայացնում են համատես [[Ավետարան]]ների 3 հեղինակները (Մատթ. 10:2-4, Մարկ. 3:16-19, Ղուկ. 6:14-16): Ավետարանում Հուդայի ծննդյան վերաբերյալ տեղեկություններն առավել քան աղքատիկ են: Առաքյալները բոլորը [[գալիլիա]]ցիներ էին, չնայած որ ոմանց ծննդավայրը ակնհայտ կերպով տրված չէ: Սակայն [[Գործք Առաքելոցառաքելոց]]ում բազմության կողմից ասված «Չէ՞ որ սրանք բոլորը, որ խոսում են, գալիլիացիներ են» (Գործք. 2:7) արտահայտությունը մեզ բացահայտում է Տասներկուսի գալիլիական ծագումը: Միայն ոմանք Հուդա Իսկարիովտացուն փորձում են գալիլիացի չհամարել: Այս հարցի ճշտման համար անդրադառնանք Հուդայի` «Իսկարիովտացի» կոչմանը: «Իսկարիովտացի» բառը համարում են կազմված 2 բաղադրիչից` «իշ», որ նշանակում է այր, մարդ,և «Կարիոտ», որ քաղաքի կամ գյուղի անվանում է : Հետագայում որոշ ասորական և հայկական թարգմանություններում Հուդային անվանեցին նաև «Կարիոտացի», «Սկարիոտացի» : Կարիոտը (Կերիոտ, Կարիովտ, Կարիավոթ, Ասովր) պատկանում էր [[Հակոբ]]ի որդի [[Հուդա]]յի ցեղին (հմմտ. Հեսու 15:25 , Երեմ. 48:24): Կարիոթը, սակայն, դուրս էր [[Գալիլիա]]յից, ինչի համար էլ Հուդա Իսկարիովտացուն գալիլիացի չեն համարում: Ըստ [[Մաղաքիա արք. Օրմանյան]]ի ոչ թե ինքը Հուդան էր բուն Իսկարիովտացի, այլ հայրը` Սիմոնը (Հովհ. 6:72), որ հավանաբար գաղթել էր Կարիովտից և բնակություն հաստատել Գալիլիայում, ինչի հետևանքով էլ «Իսկարիովտացի» անունը հորից անցել էր որդուն: Իսկարիովտացի անվան այլ բացատրություն է, թե այն ծագել է որպես ածական արամերեն «շեքայիրա» արմատից, որ թարգմանվում է ստախոս, կեղծավոր : Մեկ այլ բացատրությամբ այն առաջացել է եբրայերեն «էշկար»` առևտուր, ապրանք բառից: Տասներկուսի շարքում թեպետ Հուդան միշտ վերջինն է հիշվում, բայց ամենայն հավանականությամբ դա ավետարանիչների միտումնավոր դասավորության հետևանք է` կապված Իսկարիովտացու իրագործած մատնության հետ: Ենթադրելի է, որ Հուդան պատվով ու կարգով էլ վերջինը չէր, քանի որ [[Հիսուս Քրիստոս|Հիսուս]]ն առաքելական խմբի գանձապահի ու մատակարարի պաշտոնը նրան էր վստահել և ինչ նպաստ, որ նվիրվում էր իրենց ապրուստի համար, պահողը Հուդան էր, և ինչի կարիք, որ ունեին, գնողն ու պատրաստողը դարձյալ նա էր (հմմտ. Հովհ. 12:6, 13:29): Սրանից էլ ենթադրելի է դառնում, թե Հուդան ոչ թե ձկնորս էր, այլ` մաքսավոր:
Խոսելով Հուդայի մասին [[Հովհաննես Ավետարանիչ]]ն ասում է, որ նա գող էր (Հովհ. 12:6): Այս հատկանիշը կապված է [[Բեթանիա]]յում` բորոտ Սիմոնի տանը Հիսուսի մասնակցած ընթրիքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետ (Մատթ. 26:6-13, Մարկ. 14:3-9, Հովհ. 12:2-8): Ընթրիքի ընթացքում [[Ղազարոս]]ի քրոջ` Մարիամի կատարած օծումը (սա, ի դեպ, հյուրին մեծարելուև գնահատելու յուրահատուկ սովորույթ էր) ոմանց աչքին անիմաստ շռայլություն է թվում: Դրա դեմ հատկապես արտահայտվում է Հուդան` ասելով, թե Վարդապետին պատվելու համար յուղի փոքր քանակն էլ կբավարարեր, մինչդեռ 300 դենար (իսկ սա, ըստ երևույթին մեծ գումար էր) արժեցող նարդոսյան անուշահոտ յուղը կարելի էր վաճառել և ողորմություն անել աղքատներին (Հովհ. 12:4-5): Հուդայի այս հանդիմանությանը արձագանքում են նաև մյուս առաքյալները (Մատթ. 26:8-9, Մարկ.14:4-5): Բայց եթե առաքյալները դիտողությունը անում էին մղված ազնիվ նախանձախնդրությունից, ապա Հուդան դրդվեց նախանձից, քանի որ «Նա այս ասաց ոչ թե նրա համար, որ աղքատների համար էր հոգում, այլ որովհետև գող էր և գանձարկղը ինքն էր պահում,և ինչ որ այնտեղ դրվում էր, ինքն էր վերցնում» (Հովհ. 12:6):
 
Տող 57.
Հուդան չէր սպասում Քրիստոսի մահավճռին կամ էլ կուրացած արծաթասիրությամբ` չէր մտածում սեփական արարքի հետևանքների մասին: Երբ Ուսուցիչը դատապարտվեց, նրա մեջ արթնացավ խիղճը. նա արդեն բավարարվել էր արծաթին տիրելու գաղափարով, սակայն երբ նրա առաջ ծառացավ իր արարքի ամբողջ սարսափը, նա զղջաց: Անհրաժեշտ է նշել, որ Հուդայի զղջումը, ի դժբախտություն իրեն, միակցված էր հուսահատության, այլ ոչ Աստծո բարերար ներողամտության հույսի հետ: Այդ զղջումը միայն խղճի` անտանելիորեն այրող խայթն էր` առանց ետադարձ ճանապարհի հույսի, ինչի համար էլ այն անօգուտ էր ու անպտուղ: Որպես խղճի ձայնը մի փոքր ճնշելու փորձ` մատնիչը քահանայապետներին վերադարձրեց երեսուն արծաթը (Մատթ. 27:3): Հուդան փորձում է սեփական ուժերով շտկել ամեն ինչ. նա վերադարձնում է արծաթը և խոստովանում. «Մեղանչեցի, որովհետև արդար արյուն մատնեցի» (Մատթ. 27:4): Այս խոստովանությունն, ըստ [[Հովհան Ոսկեբերան]]ի, է՛լ ավելի է ծանրացնում Հուդայի, որովհետև նա չզղջաց կամ էլ զղջաց, բայց ուշ: Քահանայապետի պատասխանն է լինում. «Մեր հոգը չէ, դո՛ւ գիտես» (Մատթ.27:4): Այդ ժամանակ հուսաբեկված Հուդան դուրս է բերում երեսուն արծաթը և նետում Տաճարի մեջ, որից հետո հեռանում և կախում է իրեն (Մատթ. 27:5):
[[Տաճար]]ում նետած դրամները քահանայապետները անհնար համարեցին «ընդունել գանձանակի մեջ», քանի որ «արյան գին» էին (Մատթ. 27:6): Հնարավոր է նաև նրանք այս պարագայում հիմնվեցին Օրենքի վրա (Բ Օրենք 23:18): Այս դեպքում նրանք ևս մեկ անգամ ցուցաբերեցին ծայրահեղ հակակրական և չար վերաբերմունք Հիսուս Քրիստոսի հանդեպ, ինչպես այն ժամանակ, երբ մատնությունը գնահատեցին ստրուկի արժեքով: Նրանք [[Գեհեն]]ի ձորում գնեցին Ակեղդամայի արտը, որը նախկինում բրուտի արտ էր, իսկ այժմ վերածեցին օտարների համար գերեզմանոցի: Բրուտի արտին դրանից հետո տրվեց Ակեղդամա անվանումը (Մատթ. 27:7-8, Գործք 1:19) : Ավետարանն ասում է, թե սրանով կատարվեց [[Երեմիա Մարգարե|Երեմիա]]յի մարգարեությունը. «Եվ առան երեսուն կտոր արծաթը` վաճառվածի գինը, որ նշանակվել էր իսրայելացիներից,և այն տվեցին բրուտի ագարակի համար, ինչպես Տերը ինձ հրամայել էր» (Մատթ. 27:9-10/այս մարգարեությունն իրականում [[Զաքարիա մարգարե]]ինն է (Զաք. 11:13)):
[[Գործք Առաքելոցառաքելոց]]ում [[Պետրոս առաքյալ]]ը վկայում է, որ Հուդան կախվեց` «ուռչելով մեջտեղից պատռվեց, ու նրա ամբողջ փորը դուրս թափվեց» (Գործք. 1:18):
Եվ վերջապես վերջին փոքրիկ դրվագը` քիչ թե շատ կապված Հուդա Իսկարիովտացու հետ: Քրիստոսի Համբարձումից մի քանի օր հետո, երբ տասնմեկ առաքյալները և ևս հարյուր քսան հավատացյալներ հավաքվել էին վերնատանը, Պետրոսը ոտքի է ելնում ու առաջարկում ներկա գտնվողների միջից ընտրել նրան, ով պիտի լրացնի Հուդայի` թափուր մնացած տեղը: Սա նախ անհրաժեշտ էր տասներկու թիվը, որ Իսրայելի տասներկու ցեղերին էր համապատասխանում, ամբողջացնելու, ապա նաև Դավթի մարգարեության լրման համար. «Նրա պաշտոնը թող ուրիշն առնի» (Սաղմ. 108:8, Գործք 1:20): Ընտրվողի համար անհրաժեշտ պայման էր, որ Հիսուսի կյանքին, ասածներին ու գործերին անձամբ տեղյակ, տեսած ու լսած լինի` սկսած Հորդանանում [[Հովհաննես Մկրտիչ|Հովհաննես Մկրտչից]] մկրտվելու (Մատթ. 3:13-17, Մարկ. 1:9-11, Ղուկ. 3:21-22) օրվանից մինչև մահը (Մատթ. 27:45-54, Մարկ. 15:33-39, Ղուկ. 23:44-47, Հովհ. 19:28-30), [[Հարություն]]ն (Մատթ. 28:1-10, Մարկ. 16:1-13, Ղուկ. 24:1-48, Հովհ. 20:1-29) ու Համբարձումը (Մարկ. 16:19, Ղուկ. 24:50-53, Գործք 1:9-11), որպեսզի կարողանա տասնմեկի հետ հավասարապես ու կատարյալ հավատքով Հարության մասին վկայել: Առաջարկված թեկնածուներն էին Արդար (Հուստոս) Հովսեփ Բարսաբան և [[Մատաթիա]]ն: Նրանց միջև ընտրություն կատարելու համար վիճակ գցվեց` նախապես աղոթքով խնդրելով Փրկչին հաջողեցնել վիճակահանությունըև ցույց տալ հարմարագույն անձնավորությանը: Աստծո նախախնամությամբ վիճակն ընկավ Մատաթիային, և սա դասվեց Տասներկու Առաքյալների հետ (Գործք 1:15-26)` որպես փոխարինող Հուդա Իսկարիովտացու առաքելական պաշտոնի: