«Մոկաց Միրզա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Mokats Mirza.ogg||մինի|Կոմիտաս վարդապետի կատարմամբ «Մոկաց Միրզա» երգը]]
'''«Մոկաց Միրզա»''', [[հայ]] ժողովրդական միջնադարյան վիպական-քնարական [[երգ]], [[բալլադ]] (ըստ Կոմիտասի՝[[Կոմիտաս]]ի՝ դյուցազներգ)։ Տարածված է եղել [[Մոկս]]ում։ Մեզ հասել է երգի չորս տարբերակ, բոլորն էլ՝ Մոկաց բարբառով։ Գրի են առել և հրատարակել Արիստակես վարդապետ Սեդրակյանը, Գարեգին սարկավագ Հովսեփյանը, [[Սարգիս Հայկունի]]ն և [[Հայկ Աճեմյանը]]։
 
Երգի բովանդակությունը հետևյալն է․ Կոլոտ փաշան (տարբերակներից մեկում [[քուրդ]] է, մյուսում՝ հայ) իշխան Մոկաց Միրզային հրավիրում է [[Զեզիրե]] քաղաքը և թունավորում՝ նրա հարսնացու Նազլուխանին տիրանալու համար։ Մոկաց Միրզային թաղում են [[Մալաքավա]] քաղաքում։ Հնարավոր է, որ երգի մեջ պահպանված է պատմական եղելություն, հանդիպում են մի շարք պատմական տեղավայրեր՝ [[Ջեգիրե]], Մալաքավա, [[Ջիգրաշեն]] և այլն։ Եղանակը, որ գրառել են նախ [[Կոմիտաս]]ը, ապա Մ․ Մելիքյանը, ելևէջային տարրերով հարում է «[[Սասնա ծռեր]]» վիպերգի մեղեդիներին ու հին [[շարական]]ներին, միաժամանակ ասերգային (պատմողական) և ծորերգային (քնարական) հատվածների հակադրումով, [[լադ]]ով ու մեղեդիական ընդհանուր կառուցվածքով իր մեջ խտացնում է [[գուսան]]ական վիպա-քնարական ու պատմական երգերի բնորոշ հատկանիշները։ [[Երգիչ]]ն իր վերաբերմունքն է արտահայտում դեպքերի ու դեմքերի նկատմամբ, յուրաքանչյուր հատվածի վերջում հիշվում է․ «Հազար ափսո՜ս Մոկաց Միրզեն», «Բեմուրադ կեներ Կոլոտ Ւաջեն»։ Պահպանվել է երգի ձայնապնակը՝ Կոմիտասի կատարմամր։ Հայ [[սովետ]]ական [[կոմպոզիտոր]]ների մի շարք երաժշտական թեմաների համար դարձել է նախակերպար։