«Գեղանկարչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 18.
XIX դարում [[Եվրոպա]]յում (Բալկանյան երկրներ) և [[Ամերիկա]]յում առաջացել են նոր ազգային դպրոցներ, ուժեղացել է տարբեր երկրների գեղանկարչության փոխազդեցությունը։ Սալոնային-ակադեմիսաան պաշտոնական գեղանկարչության դեմ մղվող պայքարում կազմավորվել է ռոմանտիզմի կրքոտ, մարտնչող գեղանկարչություն (Թ․ Ժերիկոն, Է․ Դելակրուան Ֆրանսիայում, [[Կառլ Բրյուլով|Կառլ Բրյուլլովը]], [[Ալեքսանդր Իվանով]]ը [[Ռուսաստան]]ում)։ Ռեալիստական գեղանկարչության առավել հետաքրքրություն է ցուցաբերել իրական կյանքի ճշմարիտ արտացոլմանը (Դ․ Կուրբեն, Ժ․ Ֆ․ Միլլեն, Օ․ Դոմիեն, Կ․ Կորոն, Բարբիզոնի դպրոցի վարպետները [[Ֆրանսիա]]յում, [[Ջոն Կոնստեբլ]]ը Անգլիայում, [[Ադոլֆ ֆոն Մենցել]]ը, Վ․ Լայբլը Գերմանիայում, Ա.Գ.Վենեցիանովը, Պ․ Ա․ Ֆեդոտովը Ռուսաստանում)։ Դեմոկրատական ռեալիզմի գեղանկարչությունը պատկերել է ժողովրդի կենցաղն ու աշխատանքը, պայքարն իր իրավունքների համար, պատմական կարևոր իրադարձությունները, հասարակ մարդկանց և առաջադեմ գործիչների կերպարները։ Սոցիալ-քննադատական սրությամբ է աչքի ընկնում պերեդվիժնիկների և մոտ կանգնած նկարիչների գեղանկարչությունը ([[Վասիլի Պերով]], [[Իվան Կրամսկոյ]], [[Իլյա Ռեպին]], [[Վասիլի Սուրիկով]], [[Վասիլի Վերեշչագին]], [[Իսահակ Լևիտան]])։ Շրջակա իրականության կենդանի մարմնավորումը, նրա բնականության ու անմիջականության, մշտական փոփոխականության պատկերումն է եղել իմպրեսիոնիզմի ([[Կլոդ Մոնե]], Օ․ Ռենուար, [[Կամիլ Պիսսարո]], [[Ալֆրեդ Սիսլեյ]], մասամբ՝ [[Էդուարդ Մանե]], [[Էդգար Դեգա]]) ելակետը 1870-ական թվականների սկզբին։ XIX դ․ [[Եվրոպա]]յում գերիշխել է հաստոցային գեղանկարչություն։ Միայն XIX դարի վերջին և XX դարի սկզբին փորձեր են արվել վերականգնել մոնումենտալ գեղանկարչությունը։ Այդ շրջանում գեղանկարչության զարգացումը եղել է առանձնապես բարդ ու հակասական, գոյակցել և միմյանց դեմ պայքարել են ռեալիստական և մոդեռնիստական հոսանքները։ XIX դարի վերջի և XX դարի ռեալիստական գեղանկարչության դեմոկրատական միտումներով, կյանքի հետ սերտ կապով հետևում է նախորդ դարաշրջանների լավագույն ավանդույթներին։ [[Պոստիմպրեսիոնիզմ]]ի ([[Պոլ Սեզան]], [[Վինսենթ վան Գոգ]], [[Պոլ Գոգեն]], Ա․ Թուլուզ-Լոտրեկ) և մասամբ «մոդեռն» գեղանկարչության մեջ ծնունդ են առել XX դարի որոշ հոսանքների առանձնահատկությունները կանխորոշող գծեր։ XX դարում առաջացած առաջին այդպիսի հոսանք էր [[ֆովիզմ]]ը։ Կապիտալիստական երկրների խոշոր գեղանկարիչներ [[Պաբլո Պիկասո|Պաբլո Պիկասսո]]ն, [[Անրի Մատիս]]<nowiki/>ը, Ֆ․ Լեժեն, Ա․ Մարկեն Ֆրանսիայում, [[Դիեգո Ռիվերա]]<nowiki/>ն, [[Խոսե Կլեմենտե Օրոսկո]]ն, [[Խոսե Դավիդ Սիկեյրոս]]ը Մեքսիկայում, Ռ․ Գուտտուզոն Իտալիայում, Ջ․ Բելլոուզը, Ռ․ Քենտը ԱՄՆ-ում իրականությունն ըմբռնել և պատկերել են տարբեր տեսանկյուններից։ Աշխարհը նորովի է մարմնավորվել այդ շրջանի ռուս մեծ նկարիչների՝ Վ․ Ա․ Սերովի սոցիալապես հագեցած, սուր կերպարային նկարներում, [[Միխայիլ Վրուբել]]ի լարված-դրամատիկական երկերում։ Կապիտալիստական երկրներում լայն տարածում են գտել զանազան մոդեռնիստական ուղղություններ, որոնք արտահայտում են բուրժուական հասարակության մշակույթի ճգնաժամը։ Սակայն մոդեռնիստական գեղանկարչության մեջ երբեմն անուղղակի արտացոլվում են արդիականության «հիվանդոտ» պրոբլեմները, անզուսպ բողոքը (օրինակ՝ [[էքսպրեսիոնիզմ]]ում)։ Մոդեռնիստական բազմաթիվ հոսանքներում ([[կուբիզմ]], [[ֆուտուրիզմ]], [[սյուրռեալիզմ]]) արտաքին աշխարհի առանձին տարրեր ի հայտ են գալիս անսպասելի, երբեմն անտրամաբանական զուգորդումներով, հաճախ ձուլվելով վերացական ձևերին։ Այդ հոսանքների հետագա էվոլյուցիան արդեն 1910-ական թվականներին հանգեցրեց կերպարայնությունից լրիվ հրաժարվելուն՝ վերացական գեղանկարչությանը։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ՀՍՀ}}
{{Արվեստի բնագավառներ}}