«Գեղանկարչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 13.
Գեղանկարչությունը մեծ վերելք է ապրել [[Վերածնունդ|Վերածննդի]] դարաշրջանում։ Այդ արվեստի նախակարապետներից էր XIV դարի իտալացի նկարիչ [[Ջոտտո դի Բոնդոնե]]ն։ Հեռանկարի, օպտիկայի և անատոմիայի գիտական ուսումնասիրումը, [[Յան վան Էյք]]ի (Նիդերլանդներ) կատարելագործած յուղաներկի տեխնիկայի կիրառումը գեղանկարչության առաջընթացի մեծ հնարավորություններ են ընձեռել (լուսաստվերային կերպավորման օգնությամբ ծավալային ձևերի համոզիչ վերարտադրություն, աշխարհի գունային հարստության յուրացում)։ Վերածննդի խոշորագույն գեղանկարիչներից են՝ [[Մազաչչո]]ն, [[Պիեռա Դելլա Ֆրանչեսկա]]ն, Ա. Մանտենիան, [[Բոտիչելլի Սանդրո|Բոտտիչելլի]]ն, [[Լեոնարդո դա Վինչի]]ն, [[Միքելանջելո]]ն, [[Ռաֆայել]]ը, Ջորշոնեն, [[Տիցիան]]ը, [[Պաոլո Վերոնեզե]]ն, [[Յակոպո Տինտորետտո]]ն Իտալիայում, Յան վան Էյքը, [[Պիտեր Բրեյգել Կրտսեր|Պիտեր Բրեյգել]]ը Նիդերլանդներում, [[Ալբրեխտ Դյուրեր]]ը, [[Հանս Հոլբայն Կրտսեր]]ը, [[Մաթիաս Գրունեվալդ|Մ․ Նիթհարդը]] (Գրյունեվալդ) Գերմանիայում։
[[Պատկեր:Jean Siméon Chardin - The Prayer before Meal - WGA04770.jpg|մինի|ձախից|[[Ժան Բատիստ Շարդեն]], Աղոթք ճաշից առաջ, 1744, [[Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ)]]]]
XVII-XVIII դարերի եվրոպական գեղանկարչության զարգացման պրոցեսը եղել է բարդ։ Կազմավորվել են ազգային դպրոցներ Ֆրանսիայում (Ժ․ Լաթուր, [[Նիկոլա Պուսսեն|Նիկոլա Պուսսեն]], [[Անտուան Վատտո]], [[Ժան Բատիստ Շարդեն]], [[Ժան Օնորե Ֆրագոնար]], Ժ․ Լ․ Դավիդ), Իտալիայում ([[Կարավաջո|Մ․ Կարավաջո]], Դ․ Ֆետտի, Ջ․ Բ․ Տիեպոլո, Զ․ Մ․ Կրեսպի, Ֆ․ Գուարդի), [[Իսպանիա]]յում ([[Էլ Գրեկո]], [[Դիեգո Վելասկես|Դիեգո Վելասկեզ]], Ֆրանցիսկո Սուրբարան, Բ․ է․ Մուրիլլո, Ֆ․ Գոյա), Ֆլանդրիայում (Պ․ Պ․ Ռուբենս, Յա․ Յորդանս, Ա․ վան Դեյք, Ֆ․ Սնայդերս), Հոլանդիայում (Ֆ․ Հալս, Ռեմբրանդ, Յա․ վան Ռյոյսդալ), Անգլիայում ([[Թոմաս Գեյնսբորո]], Ու․ Հոգարթ), [[Ռուսաստան]]ում (Դ․ Գ․ Լևիցկի, Վ․ Լ․ Բորովիկովսկի) և այլ երկրներում։ Ակտիվ պայքար է ծավալվել հոսանքների, առաջադիմական ու ռեակցիոն գաղափարների միջև, ակադեմիզմի դեմ։ XVII դ․ ընդլայնվել և ավելի հստակ ձևավորվել է ժանրերի համակարգը։ XVII–XVIII դդ․ ծաղկել է մոնումենտալ դեկորատիվ արվեստը (հատկապես բարոկկո ոճում)։ Հասարակական բարդ իրադրության պայմաններում ձևավորվել են ինչպես ոճական ընդհանրություն ունեցող (կլասիցիզմ, ռոկոկո), այնպես էլ որևէ ոճի շրջանակում չպարփակվող գեղանկարչական համակարգեր։ XIX դ․ [[Եվրոպա]]յում (Բալկանյան երկրներ) և [[Ամերիկա]]յում առաջացել են նոր ազգային դպրոցներ, ուժեղացել է տարբեր երկրների գեղանկարչության փոխազդեցությունը։ Սալոնային–ակադեմիսաան պաշտոնական գեղանկարչության դեմ մղվող պայքարում կազմավորվել է ռոմանտիզմի կրքոտ, մարտնչող գեղանկարչություն (Թ․ Ժերիկոն, Է․ Դելակրուան Ֆրանսիայում, [[Կառլ Բրյուլով|Կառլ Բրյուլլովը]], [[Ալեքսանդր Իվանով]]ը [[Ռուսաստան]]ում)։ Ռեալիստական գեղանկարչության առավել հետաքրքրություն է ցուցաբերել իրական կյանքի ճշմարիտ արտացոլմանը (Դ․ Կուրբեն, Ժ․ Ֆ․ Միլլեն, Օ․ Դոմիեն, Կ․ Կորոն, Բարբիզոնի դպրոցի վարպետները [[Ֆրանսիա]]յում, [[Ջոն Կոնստեբլ]]ը Անգլիայում, Ա․[[Ադոլֆ Մենցելըֆոն Մենցել]]ը, Վ․ Լայբլը ԴերմանիայումԳերմանիայում, Ա.Գ.Վենեցիանովը, Պ․ Ա․ Ֆեդոտովը Ռուսաստանում)։ Դեմոկրատական ռեալիզմի գեղանկարչությունը պատկերել է ժողովրդի կենցաղն ու աշխատանքը, պայքարն իր իրավունքների համար, պատմական կարևոր իրադարձությունները, հասարակ մարդկանց և առաջադեմ գործիչների կերպարները։ Սոցիալ–քննադատական սրությամբ է աչքի ընկնում պերեդվիժնիկների և մոտ կանգնած նկարիչների գեղանկարչությունը ([[Վասիլի Պերով]], [[Իվան Կրամսկոյ]], [[Իլյա Ռեպին]], [[Վասիլի Սուրիկով]], [[Վասիլի Վերեշչագին]], [[Իսահակ Լևիտան]])։ Շրջակա իրականության կենդանի մարմնավորումը, նրա բնականության ու անմիջականության, մշտական փոփոխականության պատկերումն է եղել իմպրեսիոնիզմի ([[Կլոդ Մոնե]], Օ․ Ռենուար, [[Կամիլ Պիսսարո]], Ա․[[Ալֆրեդ Սիսլեյ]], մասամբ՝ [[Էդուարդ Մանե]], [[Էդգար Դեգա]]) ելակետը 1870-ական թվականների սկզբին։ XIX դ․ [[Եվրոպա]]յում գերիշխել է հաստոցային գեղանկարչություն։ Միայն XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին փորձեր են արվել վերականգնել մոնումենտալ գեղանկարչությունը։ Այդ շրջանում գեղանկարչության զարգացումը եղել է առանձնապես բարդ ու հակասական, գոյակցել և միմյանց դեմ պայքարել են ռեալիստական և մոդեռնիստական հոսանքները։ XIX դ․ վերջի և XX դ․ ռեալիստական գեղանկարչության դեմոկրատական միտումներով, կյանքի հետ սերտ կապով հետևում է նախորդ դարաշրջանների լավագույն ավանդույթներին։ [[Պոստիմպրեսիոնիզմ]]ի ([[Պոլ Սեզան]], [[Վինսենթ վան Գոգ]], [[Պոլ Գոգեն]], Ա․ Թուլուզ–Լոտրեկ) և մասամբ «մոդեռն» գեղանկարչության մեջ ծնունդ են առել XX դարի որոշ հոսանքների առանձնահատկությունները կանխորոշող գծեր։ XX դարում առաջացած առաջին այդպիսի հոսանք էր [[ֆովիզմ]]ը։ Կապիտալիստական երկրների խոշոր գեղանկարիչներ [[Պաբլո Պիկասո|Պաբլո Պիկասսո]]ն, [[Անրի Մատիս]]<nowiki/>ը, Ֆ․ Լեժեն, Ա․ Մարկեն Ֆրանսիայում, [[Դիեգո Ռիվերա]]<nowiki/>ն, [[Խոսե Կլեմենտե Օրոսկո]]ն, [[Խոսե Դավիդ Սիկեյրոս]]ը Մեքսիկայում, Ռ․ Գուտտուզոն Իտալիայում, Ջ․ Բելլոուզը, Ռ․ Քենտը ԱՄՆ–ում իրականությունն ըմբռնել և պատկերել են տարբեր տեսանկյուններից։ Աշխարհը նորովի է մարմնավորվել այդ շրջանի ռուս մեծ նկարիչների՝ Վ․ Ա․ Սերովի սոցիալապես հագեցած, սուր կերպարային նկարներում, [[Միխայիլ Վրուբել]]ի լարված–դրամատիկական երկերում։ Կապիտալիստական երկրներում լայն տարածում են գտել զանազան մոդեռնիստական ուղղություններ, որոնք արտահայտում են բուրժուական հասարակության մշակույթի ճգնաժամը։ Սակայն մոդեռնիստական գեղանկարչության մեջ երբեմն անուղղակի արտացոլվում են արդիականության «հիվանդոտ» պրոբլեմները, անզուսպ բողոքը (օրինակ՝ [[էքսպրեսիոնիզմ]]ում)։ Մոդեռնիստական բազմաթիվ հոսանքներում ([[կուբիզմ]], [[ֆուտուրիզմ]], [[սյուրռեալիզմ]]) արտաքին աշխարհի առանձին տարրեր ի հայտ են գալիս անսպասելի, երբեմն անտրամաբանական զուգորդումներով, հաճախ ձուլվելով վերացական ձևերին։ Այդ հոսանքների հետագա էվոլյուցիան արդեն 1910-ական թվականներին հանգեցրեց կերպարայնությունից լրիվ հրաժարվելուն՝ վերացական գեղանկարչությանը։
 
{{ՀՍՀ}}