«Դարբնությունը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:A blacksmith at work.jpg|մինի]]
'''Դարբնություն''', արհեստ։ Հնագույն ժամանակներից հայտնի է եղել աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդներին։ Հին հույները նույնիսկ ունեցել են դարբնությանյան աստված ([[Հեփեստոս]]ը)։ Դարբիններն ավելի վաղ շրջանում [[պղինձ]]ը, ապա [[երկաթ]]ը կրակի վրա շիկացնելով և կռելով պատրաստում էին երկրագործական և արհեստագործական գործիքներ, տնտեսային ու կենցաղային իրեր։ Երբ արհեստների զարգացմամբ ու տարաբաժանմամբ պղնձագործությունն անջատվեց մետաղագործության մայր արհեստից, դարբնությունը համարվեց միայն երկաթի մշակման արհեստը։ Դարբնությունը մեծ դեր է խաղացել հասարակության արտադրողական ուժերի զարգացման գործում։ Դարբիններըն են առաջին անգամ ձուլել պողպատը, հայտնագործել պղնձի օգնությամբ պողպատը երկաթին զոդելու եղանակը։ Հետագայում դարբնությունից անջատվել են զինագործությունը, պայտարությունը, փականագործությունը։ Միջին դարերից սկսած մինչև [[19-րդ դար]]ի վերջերը քաղաքային դարբինները համախմբվում էին եղբայրությունների (համքարությունների) մեջ և զբաղեցնում առանձին թաղամասեր կամ փողոցներ։ Դարբնությունը հարգված արհեստ է եղել Հին Հայաստանում։ Դարբնությունը համարվում էր կորովի մարդկանց արհեստ։ Հայերի համար դարբնությունն ուժի, զորության խորհրդանիշ էր։ Ըստ առասպելի, Արտաշես արքայի որդի Արտավազդը, որ շղթայված էր [[Մասիս]]ի վիհում, չար ոգի էր, որը կարող էր դուրս գալ և կործանել աշխարհը։ Դրա համար դարբինները խփում էին սալին և ամրացնում Արտավազդի շղթաները։ Ընդհուպ մինչև [[19-րդ դար]]ի վերջերը ժողովրդական հավատալիքը դարբնին վերագրում էր գերբնական զորություն, որն առնչվում է վաղնջագույն ժամանակներից եկող մետաղի պաշտամունքի հետ։ Տակավին ուրարտական և վաղ հայկական ժամաևակներից [[Հայաստան]]ի տարածքում պողպատ է ձուլվել։ [[Արմավիր]]ում, [[Արտաշատ]]ում, [[Տիգրանակերտ]]ում, [[Դվին]]ում, [[Վաղարշապատ]]ում, [[Կարս]]ում, [[Անի]]ում եղել են արհեստավորաց տներ, որտեղ դարբնությունն առաջնակարգ արհեստ էր։ Վիմագիր մի արձանագրության մեջ հիշաշտակված է [[Անի]] քաղաքի «Դարբնի փողոցը»։