«Հառանի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ռազմական հակամարտություն |հակամարտություն = Խառանի (Հառանի) ճակատամարտ |մաս = Խաչակր...»:
(Տարբերություն չկա)

19:53, 9 փետրվարի 2016-ի տարբերակ

Խառանի (Հառանի) ճակատամարտ, ռազմական ընդհարում Եդեսիայի կոմսության, Անտիոքի դքսության և Սելջուկ թուրքերի միջև, 7 մայիս 1104: Այն առաջին ամենամեծ ճակատամարտն էր Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ նորաստեղծ խաչակրաց պետությունների դեմ: Այն աղետալի հետևանքներ ունեցավ Անտիոքի դքսության համար. սելջուկները կարողացան հետ վերադարձնել այն տարածքները, որոնք կորցրել էին:

Խառանի (Հառանի) ճակատամարտ
Խաչակրաց արշավանքներ

Սելջուկ թուրքերը մարտի դաշտում
Թվական 7 մայիս 1104
Վայր Խառան
Արդյունք սելջուկների հաղթանակ
Հակառակորդներ
Անտիոքի դքսություն Անտիոքի դքսություն

Եդեսիայի կոմսություն Եդեսիայի կոմսություն

Սելջուկյան սուլթանություն
Հրամանատարներ
Բալդուին II (Եդեսիայի կոմս)

Բոհեմունդ I (Անտիոքի դուքս)
Թանկրեդ դ'Օտվիլ
Ժոսլեն I (Եդեսիայի կոմս)

Ջիկիրմիշ (Մուսուլ)

Սոկման (Մարդին)

Կողմերի ուժեր
3000 հեծյալ, 9000 նետաձիգ և հետևակ Սոկման՝ 7000, Ջիկիրմիշ՝ 3000
Ռազմական կորուստներ
անհայտ անհայտ

1104 թվականին Բալդուին II-ը հարձակում իրականացրեց Խառան (Հառան) քաղաքի վրա: Նա օգնության հայցով դիմեց Բոհեմունդ I-ին և Թանկրեդ դ'Օտվիլին: Վերջիններս շարժվեցին հյուսիս՝ Անտիոքից Եդեսիա և միացան Բալդուինի և Ժոսլեն I-ի զորքերին: Նրանց ուղեկցում էին նաև Անտիոքի և Երուսաղեմի պատրիարքերը և Եդեսիայի արքեպիսկոպոսը: Սելջուկների հրամանատարներ՝ Մոսուլի կառավարիչ Ջիկիրմիշը և Մարդինի կառավարիչ Սոկմանը, իրենց զորքը հավաքեցին Ռաս ալ-Այնում, և 1104 թվականի մայիսին հարձակվեցին Եդեսիայի թագավորության վրա՝ նպատակ ունենալով շեղել խաչակիրների ուշադրությունը Խառանից:

Երբ սկսվեց քաղաքի պաշարումը, սելջուկները ձևացրին, որ նահանջում են և շարժվեցին հարավ: Խաչակիրները հետևեցին նրանց: Իբն Ալ-Ասիրի համաձայն, իսկական ճակատամարտը տեղի է ունեցել Խառան քաղաքից 12 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ալ-Ռակկա քաղաքի մոտ: Բալդուինը և Ժոսլենը ձախ թևի (Եդեսիայի) հրամանատարներն էին, իսկ Բոհեմունդը և Թանկրեդը՝ աջ (Անտիոքի): Մարտի ընթացքում ձախ թևը ամբողջությամբ կոտորվում է, իսկ Բալդուինն ու Ժոսլենը գերի են ընկնում, մինչդեռ աջ թևը կարողանում են փախչել Եդեսիա: Չնայած, որ ռազմագերինի համար վճարվում է փրկագին, Բալդուինն ու Ժոսլենը ազատ են արձակվում 1108 թվականին:

Այս ճակատամարտը խաչակիրների առաջին ճակատագրական պարտությունն էր, որը լուրջ հետևանքներ ունեցավ Անտիոքի դքսության համար: Բյուզանդական կայսրությունը շահագործեց այս պարտությունը իր պահանջները պարտադրելու Անտիոքի դքսության վրա և հետ վերցնելու Լաթաքիան և Կիլիկիայից որոշ տարածքներ: Բոհեմունդը վերադառնում է Իտալիա՝ նպատակ ունենալով հավաքել նոր զորք, իսկ Անտիոքի գահին է թողնում Թանկրեդին: Այս պարտությունից հետո Բյուզանդական կայսր Ալեքսիոս Ա Կոմնենոսը Բոհեմունդին ստիպում է ստորագրել Դեվոլի պայմանագիրը, որով Անտիոքը դառնում էր կայսրությանը ենթակա պետություն:

Անտիոքը հետ են գրավում Արյունոտ դաշտի ճակատամարտում 1119 թվականին, իսկ Եդեսիան գրավված է մնում մինչև 1144 թվականը:

Գրականություն

  • Bernard S. Bachrach and David S. Bachrach, 2005. The Gesta Tancredi of Ralph of Caen: A History of the Normans on the First Crusade. The first English translation. ISBN 0-7546-3710-7
  • Beaumont, André Alden. "Albert von Aachen and the County of Edessa", in Louis J. Paetow, ed. The Crusades and Other Historical Essays. Presented to Dana C. Munro by His Former Students. New York, 1928, pp. 101–138, esp. 124-127.
  • Fulcher of Chartres, A History of the Expedition to Jerusalem, 1095-1127, trans. Frances Rita Ryan. University of Tennessee Press, 1969.
  • Heidemann, Stefan. Die Renaissance der Städte in Nordsyrien und Nordmesopotamien: Städtische Entwicklung und wirtschaftliche Bedingungen in ar-Raqqa und Harran von der beduinischen Vorherrschaft bis zu den Seldschuken. Islamic History and Civilization: Studies and Texts 40, Leiden, 2002, p. 192-197.
  • Jörgensen, Christer (2007), "Harran, 1104." In Battles of the Crusades 1097-1444. Edited by Kelly Devries. London: Amber.
  • Armenia and the Crusades, Tenth to Twelfth Centuries: The Chronicle of Matthew of Edessa. Trans. Ara Edmond Dostourian. National Association for Armenian Studies and Research, 1993.
  • Nicholson, Robert Lawrence. Tancred: A Study of His Career and Work in Their Relation to the First Crusade and the Establishment of the Latin States in Syria and Palestine. Chicago, 1940, pp. 138–147.
  • William of Tyre, A History of Deeds Done Beyond the Sea, trans. E.A. Babcock and A.C. Krey. Columbia University Press, 1943.