«Փիթեր Ջեքսոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 41.
Փիթեր Ջեքսոնի առաջին պրոֆեսիոնալ խաղարկային ֆիլմը՝ «[[Կենդանի դիակը]]» սարսափ կատակերգությունը, դուրս եկավ [[1992]] թվականին: Այն պատմում էր մի էկզոտիկ կենդանու մասին, որն ընկնելով քաղաքային կենդանաբանական այգի՝ ամբողջ քաղաքի վրա վիրուս է տարածում և մարդիկ դառնում են կենդանի դիակներ: Ֆիլմը Ջեքսոնին բերեց մեծ հաջողություններ, նաև՝ բազմաթիվ մրցանակներ:
 
=== «Երկնային արարածներ» և «Մոռացված արծաթ» ===
 
[[1994]] թվականին Փիթեր Ջեքսոնը նկարահանեց «[[Երկնային արարածներ]]» հոգեբանական դրաման, որը հիմնված էր իրական դեպքերի վրա: Ֆիլմը պատմում է երկու ընկերուհիների մասին, որոնք այնքան ինքնամոռաց են մտածում կախարդական աշխարհների մասին, որ արդյունքում սպանում են իրենցից մեկի մորը: Այս ֆիլմի սցենարը նոմինացվեց «Օսկար»-ի, ընդ որում՝ այն դերասանուհի [[Քեյթ Ուինսլեթ]]ի առաջին ֆիլմն էր:
 
Հաջորդ տարի, ռեժիսոր Քոսթ Բոութսի հետ համատեղ, Փիթերը նկարահանեց «[[Մոռացված արծաթ]]» կեղծ վավերագրական ֆիլմը: Այս ստեղծագործությունը պատմում է նորզելանդացի մոռացված ռեժիսոր Քոլին Մակքենզիի մասին, որը ենթադրաբար հիմք է դրել գունային և ձայնային ֆիլմարտադրությանը: Ֆիլմում որևէ փաստ չկա այն մասին, որ պատմությունը հորինված է, այդ իսկ պատճառով շատ հանդիսատեսներ անակնկալի եկան, երբ իմացան, որ նա իրականում գոյություն չի ունեցել<ref>{{cite web|url=http://www.davidbordwell.net/blog/?p=596|title=Observations on film art and ''Film Art''|publisher=David Bordwell|accessdate=|archiveurl=http://www.webcitation.org/6CIJUPgbX|archivedate=2012-11-19}}</ref><ref>{{cite web|first=Craig|last=Hight|url=http://www.waikato.ac.nz/film/mock-doc/fs.shtml|title=Forgotten Silver|work=Mock-documentary: the subversion of factuality|publisher=Screen and Media Studies Department, University of Waikato, New Zealand|accessdate=|archiveurl=http://www.webcitation.org/6CIJVAosD|archivedate=2012-11-19}} Derived from {{cite book |last=Roscoe |first=Jane |authorlink= |coauthors=Craig Hight |title=Faking It: Mock-documentary and the subversion of factuality |url=http://www.waikato.ac.nz/film/mock-doc/book.shtml |year=2001 |publisher=Manchester University Press |location=Manchester, U.K. |isbn=0-7190-5641-1}}</ref>:
 
=== «Սարսափելիները» ===
 
Շուտով պրոդյուսեր [[Ռոբերտ Զեմեկիս]]ը հրավիրում է Ջեքսոնին համատեղ նկարահանելու «[[Սարսափելիները]]» ([[1996]]) մեծաբյուջե ֆիլմը, որի գլխավոր դերերում էր [[Մայքլ Ջեյ Ֆոքս]]ը: Ֆիլմը ձախողվեց վարձույթում, սակայն այնտեղ տեղ գտած հատուկ էֆեկտները նորություն էին 1990-ականների համար: Նույն թվականին Փիթերը դառնում է նորզելանդական «Ջեք Բրաունը հանճար է» ֆիլմի պրոդյուսերը: [[1997]] թվականի [[փետրվար]]ին [[Universal Studios]] ընկերությունն առաջարկում է Ջեքսոնին նկարահանել «[[Քինգ-Քոնգ (ֆիլմ, 1933)|Քինգ-Քոնգ]]» ֆիլմի ռիմեյքը, քանի որ այդ շրջանում սկսել էին նկարահանվել Գոձիլայի և Ջո Յանգի մասին պատմող նոր ֆիլմեր<ref name=Ian>{{cite book | author = Ian Pryor | title = Peter Jackson: From Prince of Splatter to Lord of the Rings - An Unauthorized Biography | publisher = Thomas Dunne Books | pages = 209–210 | year = 2004 | isbn = 0-312-32294-1 | location = New York City}}</ref><ref name=going>{{cite news | author = Michael Fleming | url = http://www.variety.com/article/VR1117883851 | title = Universal going ape for 'Kong' | work = [[Variety]] | date = 2003-03-30 | accessdate = }}</ref>:
 
== Ծանոթագրություններ ==