«9-րդ սիմֆոնիայի անեծք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 2.
 
== Երևույթի առաջացում ==
9-րդ սիմֆոնիայի անեծքի մասին առաջին անգամ բարձրաձայնել է [[Առնոլդ Շյոնբերգ]]ը` այդ նախապաշարմունքի հայտնաբերումը վերագրելով [[Գուստավ Մալեր]]ին: Ըստ Շյոնբերգի` Մալերը նկատի ուներ երկու նախադեպ` Բեթհովենին, ով մահացել է 10-րդ սիմֆոնիայի վրա աշխատելիս, և [[Անտոն Բրուքներ]]ին, ով կյանքի վերջին շրջանում աշխատում էր 9-րդ սիմֆոնիայի վրա (վերջին մասը այդպես էլ չավարտեց), սակայն ըստ էության դա ևս 10-րդ սիմֆոնիան էր, քանի որ իր Բրուքները հրաժարվել էր իր սիմֆոնիաներից մեկից` համարի փոխարեն նշելով ∅ նշանը (այժմ այդ սիմֆոնիան հայտնի է որպես Սիմֆոնիա № 0): Ստեղծագործելիս Բրուքները հիմնվել է Բեթհովենի աշխատելաոճի վրա և 9-րդ սիմֆոնիան գրելիս վերցրել է այն նույն տոնայնությունը, որով գրված է [[Բեթհովենի 9-րդ սիմֆոնիա]]ն: Շյոնբերգի պնդմամբ` Մալերը, այդ ամենի մեջ տեսնելով առեղծվածային օրինաչափություն, փորձել է շրջանցել այն և իր «Երգ հողի մասին» ստեղծագործությանը տվել «սիմֆոնիա» ենթավերնագիրը: Դրանից հետո ավարտել է իր 9-րդ սիմֆոնիան և մահացել 10-րդի վրա աշխատելիս (հատկանշական է, որ Բեթհովենը ևս ուներ չհամարակալված սիմֆոնիա): [[1912]] թվականի [[Հոկտեմբերի 12]]-ին Մալերի հիշատակին նվիրված խոսքում Շյոնբերգը նշել է<ref name="Fox">[http://www.mahlerfest.org/mfXVIII/notes_musings.htm Gerald S. Fox. Musings on Mahler’s Ninth Symphony] // Site of Colorado MahlerFest. {{ref-en}}</ref>. {{քաղվածք|Նա, ով գրում է 9-րդը, շատ է մոտենում հանդերձյալ կյանքին:|}}
Հետագայում [[Ֆրանց Շուբերտ]]ը և [[Անտոնին Դվորժակ]]ը ևս դասվեցին այն կոմպոզիտորների շարքին, ում վրա տարածվել է 9-րդ սիմֆոնիայի անեծքը: Ներկայումս ընդունված է համարել, որ Շուբերտին է պատկանում ինը սիմֆոնիա, թեև նրանցից երկուսը հեղինակը չի ավարտել (8-րդ սիմֆոնիան այդպես էլ կոչվում է` Անավարտ, իսկ մի մաժոր սիմֆոնիան ամբողջությամբ գրվել է, բայց երբեք չի գործիքավորվել): Դվորժակը գրել է ինը սիմֆոնիա, սակայն նրանցից առաջինը հեղինակի կյանքի ընթացքում չի կատարվել նվագախմբի կողմից և չի հրապարակվել: Բացի այդ, հեղինակը դրա բնագիրը համարում էր անհետ կորած<ref name="Fox" />: