«Հայկական մարզպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-թվականինին +թվականին)
Տող 127.
{{Հիմնական հոդված|Արաբական արշավանքները Հայաստան}}
[[7-րդ դար]]ի սկզբում [[Արաբական թերակղզի|Արաբական թերակղզում]] մինչ այդ առանձին ապրող [[արաբական ցեղերի տեղաշարժերը միջին դարերում|արաբական ցեղերը]] միավորվում են մեկ պետության կազմում։ Կարճ ժամանակահատվածում [[արաբներ]]ը կրողանում են հաղթել պատերազմներից հոգնած [[մերձավոր Արևելք|մերձավորարևելյան]] երկու տերություններին, նախ՝ [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդիային]], ապա՝ [[Սասանյան Պարսկաստան]]ին՝ նվաճելով հսկայական տարածքներ։ 630-640-ական թվականներին արաբները բյուզանդացիներից խլում են [[Սիրիա]]ն, [[Պաղեստին]]ը, [[Փյունիկիա]]ն ու [[Եգիպտոս]]ը և մոտենում Հայաստանի սահմաններին։ [[642]] թվականին [[Նեհավենդի ճակատամարտ]]ում արաբները հաղթում են պարսիկներին, և ցած են նետում [[Քավեհի դրոշ]]ը։ Սասանյան Պարսկաստանը կործանվում է և իրանահպատակ ժողովուրդները անկախանում են կամ անցնում արաբների գերիշխանության տակ։
[[Պատկեր:DSC02500ArmAg, Եկեղեցի Սբ.JPG Հովհաննես (1).jpg|մինիthumb|[[Սուրբ Գրիգոր եկեղեցի (Սիսիան)]]]]
Արաբական զորքերը [[640]] թվականին առաջին անգամ ներխուժեցին [[Հայաստան]]։ Նրանց զորամասերը մտան [[Տարոն]] և կռվի բռնվեցին հայկական փոքրաթիվ ջոկատի դեմ։ Կոտրելով տարոնցիների դիմադրությունը՝ արաբները շարժվեցին դեպի հյուսիս և անցան [[Հայկական պար]] լեռնաշղթան։ Հայոց սպարապետ [[Թեոդորոս Ռշտունի]]ն այդ ժամանակ գտնվում էր [[Նախիջևան]]ում և չի հասցնում օգնության գալ մայրաքաղաք [[Դվին]]ի բնակիչներին։ Արաբներն անարգել պաշարում ու կարճ ժամանակահատվածում գրավում են քաղաքը. բնակիչների մեծ մասը սպանվում է, կողոպտվում կամ գերի ընկնում։ Թեոդորոս Ռշտունին հավաքելով իրեն ենթակա ուժերը փորձեց հակահարվածել և գերությունից փրկել հայերին [[Կոգովիտ]]ում, բայց հաջողության չհասավ։