«Լուիջի Սքուարցինա»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
'''Լուիջի Սքուարցինա''' (Squarzina) (ծն․ [[1922]]), [[իտալացի]] [[ռեժիսոր]] և դրամատուրգ։
 
[[1946]] թվականին ավարտել է [[Հռոմ]]ի դրամատիկական արվեստի ազգային ակադեմիան։ [[1952]] թվականին Հռոմում կազմակերպել և ղեկավարել է (Վ․ Դասմանի հետ) «[[Իտալիա|Իտալա]]կան արվեստի թատրոնը», ուր բեմադրած [[Շեքսպիր]]ի «Համլետ»-ը Լուիջի Սքուարցինային Իտալիայի անվանի ռեժիսորի ճանաչում է բերել։ Բեմադրություններ է տալիս դրամատիկական և օպերային թատրոններում, այդ թվում՝ Զենովայի «Տեատրո ստաբիլե»-ում, որը ղեկավարում է [[1962]] թվականից (Ի․ Կյեզայի հետ), ինչպես և «Լա Սկալայում» ([[Միլան]]) ու Հռոմի [[օպերա]]յում։ Դոլդոնիի, Շեքսպիրի, Դոստոեսկու, Պիրանդելլոյի երկերի շարքում Սքուարցինան բեմադրում է նաննաև արտասահմանյան և իտալական ժամանակակից առաջադեմ դրամատուրգների պիեսները։ [[1948]] թվականից հանդես է գալիս նաև որպես դրամատուրգ։ Դիմադրության շարժման մասնակից Սքուարցինայի պիեսներնպիեսները («Լուսնի երեք քառորդը», [[1953]], «Նրա դերը պատմության մեջ», [[1955]], «Ռոմանիոլա», [[1957]], «[[Սեպտեմբեր]]ի 8», [[1972]], վերջինն է․ Դե Բեռնարտի և Ռ․ Զանգրանդիի հետ են) ուղղված են [[ֆաշիզմ]]ի դեմ և աչքի են ընկնում սուր [[Քաղաք|քաղաքական]] պաթոսով։
{{ՀՍՀ}}
{{DEFAULTSORT:Սքուարցինա, Լուիջի}}
Անանուն մասնակից