«Հակոբոս առաքյալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 17.
==Հակոբոս առաքյալը Ավանդության մեջ==
 
Տարբերակելու համար Հակոբոս Զեբեդյանին [[Աստվածաշունչ|Աստվածաշնչի]] և հատկապես առաքելական շարքի մի քանի Հակոբոսներից, շատ հաճախ նրան անվանում են «Մեծ Հակոբոս», իսկ հայ հեղինակների շրջանակում «Գլխադիր Հակոբոս»: Վերջինս կապված է այն ավանդության հետ, թե Հակոբոսի գլուխը սրով կտրելուց հետո, այն ընկնում է Հիսուսի եղբոր` Երուսաղեմի առաջին եպիսկոպոս [[Հակոբոս Տյառնեղբայր|Հակոբոս Տյառնեղբոր]] ձեռքը, ով էլ թաղում է պատվական գլուխը իր պարտեզի մեջ: Հետքագայում այդ պարտեզի տեղում կառուցվում է ներկայիս Երուսաղեմի պատրիարքությանը պատկանող [[Սրբոց Հակոբյանց Մայր տաճարըտաճար]]ը (12-րդ դար), որի հյուսիսային պատի մեջ բացված մատուռում ցույց է տրվում առաքյալի գլխի ամփոփման վայրը:
Մեկ այլ ավանդություն վկայում է, որ Հակոբոսին սրամահ անելուց հետո, նրա մարմինը նետում են Յաֆայի ծովը, և ալիքները այն դուրս են բերում Իսպանիայի ափամերձ շրջաններ և ի վերջո ամփոփվել է Սանտյագո դե Կոմպոստելա անվանված վայրում, որն այսօր շատ հայտնի ուխտատեղի է: