«Հակոբոս առաքյալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 19.
Տարբերակելու համար Հակոբոս Զեբեդյանին Աստվածաշնչի և հատկապես առաքելական շարքի մի քանի Հակոբոսներից, շատ հաճախ նրան անվանում են «Մեծ Հակոբոս», իսկ հայ հեղինակների շրջանակում «Գլխադիր Հակոբոս»: Վերջինս կապված է այն ավանդության հետ, թե Հակոբոսի գլուխը սրով կտրելուց հետո, այն ընկնում է Հիսուսի եղբոր` Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս Տյառնեղբոր ձեռքը, ով էլ թաղում է պատվական գլուխը իր պարտեզի մեջ: Հետքագայում այդ պարտեզի տեղում կառուցվում է ներկայիս Երուսաղեմի պատրիարքությանը պատկանող Սրբոց Հակոբյանց Մայր տաճարը (12-րդ դար), որի հյուսիսային պատի մեջ բացված մատուռում ցույց է տրվում առաքյալի գլխի ամփոփման վայրը:
Մեկ այլ ավանդություն վկայում է, որ Հակոբոսին սրամահ անելուց հետո, նրա մարմինը նետում են Յաֆայի ծովը, և ալիքները այն դուրս են բերում Իսպանիայի ափամերձ շրջաններ և ի վերջո ամփոփվել է Սանտյագո դե Կոմպոստելա անվանված վայրում, որն այսօր շատ հայտնի ուխտատեղի է:
 
==Հիշատակության օրը==
 
Սուրբ Հակոբոս Զեբեդյան առաքյալը Ընդհանրական Եկեղեցու սուրբ է: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է նրա տոնը 12 առաքյալների հետ և տարեվերջին` Սուրբ Ծննդյանը նախորդող Ավագ Տոների շարքում` Հովհաննես առաքյալի հետ միասին նույն օրը:
Հույն Եկեղեցին տոնում է ապրիլի 30-ին, Լատին Եկեղեցին` Հուլիսի 25-ին:
 
== Արտաքին հղումներ ==