«Դեյվիդ Հյում»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 6.
Ծնվել է [[Շոտլանդիա|շոտլանդացի]] ազնվականի ընտանիքում։ Ստացել է [[Իրավաբանություն|իրավաբանական]] կրթություն։ Հիմնական աշխատությունն է՝ «Հետազոտություն մարդկային ըմբռնողության մասին» (1748), որտեղ վերանայված են լուսավորական գաղափարաբանության որոշ կանխադրույթներ, հատկապես՝ մարդկային բանականության ամենազորության մասին։ Նրա ըմբռնմամբ, իրականությունը սոսկ «տպավորությունների» հոսանք է, որոնց պատճառներն անհայտ և անհասկանալի են։ Այս ագնոստիկ ու սկեպտիկ փիլիսոփան հավատ չի ընծայել մարդկային բնույթի հավերժական «բարությանը»՝ ելնելով մարդու վարքագիծը պայմանավորող [[էգոիզմ]]ից։ Զարգացրել է [[օգտապաշտություն|օգտապաշտության]] ([[ուտիլիտարիզմ]]ի) տեսությունը։
Հյումի փիլիսոփայությունը շաղկապված էր ժամանակի հասարակական-քաղաքական կյանքի հետ և նպատակ ուներ գիտական հիմքերի վրա դնել մարդու մասին ուսմունքը։ Հյումի իմացաբանության առանցքը կազմում է մտածողության [[հոգեբանություն]]ը։ [[Մարդ]]ու գիտակցությունն ու գիտելիքը Հյումը ի վերջո հանգեցնում է զգայական Փորձին, որի տարրերն են ընկալումները, այսինքն՝ արտաքին ու ներքին տպավորությունները և հիշողությամբ ու երևակայությամբ վերստեղծվող դրանց պատկերները՝ [[Գաղափարախոսություն|գաղափարներ]]ը։ Բարդ տպավորություններն ու [[Գաղափարախոսություն|գաղափարներ]]ը գոյանում են պարզերից՝ հոգեբանական զուգորդումների եղանակով։ Բուն իմաստով վերացական [[Գաղափարախոսություն|գաղափարներ]]ը Հյումը ժխտում է՝ հետևելով Ջ. Բերկլիին։ Հոգեբանության վրա հանգչող այս նեղ էմպիրիզմի դիրքերից Հյում հռչակում է փորձնական բնագիտության մեթոդաբանական սկզբունքները՝ դրանք հակադրելով ապրիորիզմին։ Այն պատճառներն ու սկզբունքները, որոնք մատչելի են [[մարդ]]կային ճանաչողությանը, ըստ էության իրերի մեխանիկական
Նրա հայացքները որոշ ազդեցություն են ունեցել Լուսավորության ճգնաժամի շրջանի անգլիական գրականության վրա։ <ref>{{cite book|author=Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն|title=Գրականության տեսություն|publisher=Սարգիս Խաչենց|location=Երևան|year=2008|page=էջ 464}}</ref>
|