«Կորիզակիսում»–ի խմբագրումների տարբերություն

(Replacing Animal_cell_cycle.svg with File:Animal_cell_cycle-en.svg (by CommonsDelinker because: File renamed: File renaming criterion #4: Приведение к един)
Միտոզի վեջի փուլը թելոֆազն է։ Թելոֆազում բջջի բևեռներին մոտեցած քրոմոսոմներն սկսում են ապապարուրվել, դրանք երկար թելիկների տեսք են ընդունում և միահյուսվում իրար, որը բնորոշ է չբաժանվող կորիզին։ Դուստր կորիզներում նորից կորիզաթաղանթ է գոյանում, ձևավորվում են կորիզակները և լրիվ վերականգնվում է ինտերֆազին բնորոշ կորիզի կառուցվածքը։ Թելոֆազի ընթացքում տեղի է ունենում նաև ցիտոպլազմայի բայանում՝ ''ցիտոկինեզ'', որի հետևանքով բջջաթաղանթի բաժանման արդյունքում երկու դուստր բջիջներն անջատվում են միմյանցից։ Այս բջիջներն լրիվ կերպով նման են մայր բջջին։
== Միտոզի կենսաբանական նշանակությունը ==
# Դուստր բջիջները ստանում են նույն ժառանգական տեղեկատվությունը և նույն քրոմոսոմային հավաքակազմը։
# Քրոմոսոմները դուստր բջիջներին բաշխված են հավասարաչափ։
# Միաբջիջ օրգանիզմների և անսեռ բազմացող օրգանների բազմացումը տեղի է ունենում միտոզով։
# Միտոզի շնորհիվ ապահովում է քրոմոսոմների հաստատուն թիվը։
# Միտոզը ընկած է օրգանիզմի աճի, զարգացման, բազմացման ժամանակ ինրպես նաև ռեգեներացիայի հիմքում
Մարմնի կորցրած կամ վնասված մասի վերականգնումը կոչվում է ռեգեներացիա։
 
== Գրականություն ==
*«Կենսաբանություն» Մ. Սիսակյան
33 398

edits