«Լույսի անդրադարձում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Օպտիկա ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 2.
 
== Անդրադարձման ձևեր ==
Կախված միջավայրերի բաժանման սահմանի հատկություններից՝ անդրադարձումը կատարվում է տարբեր ձևերով։ Եթե բաժանամանբաժանման հարթ մակերևույթի անհարթությունների բնորոշիչ ι չափը շատ փոքր է լույսի ալիքի λ երկարությունից, ապա մակերևույթին ընկնող լույսի զուգահեռ ճառագայթներն անդրադառնալուց հետո տարածվում են միմյանց զուգաքեռ։զուգահեռ։ Այդպիսի անդրադարձումը կոչվում է հայելային, իսկ մակերևույթը՝ հարթ հայելի։ Հայելուն մոտ հատկություններ ունեն, օրինակ, լավ հղկված [[մետաղ]]ի մակերևույթը, հարթ [[ապակի|ապակու]] մակերևույթը։
 
Եթե միջավայրերի բաժանման մակերևույթի անհարթությունների բնորոշ ι չափը նույն կարգի է կամ մեծ լույսի ալիքի λ երկարությունից, մակերևույթին ընկնող զուգահեռ ճառագայթները ցրվում են տարբեր ուղղություններով։ Այդպիսի անդրադարձումը կոչվում է ցրիվ (դիֆուզ) անդրադարձում։ Ցրիվ անդրադարձման շնորհիվ մեզ տեսանելի են այն առարկաները, որոնք լույս չեն արձակում։
Տող 13.
 
== Փորձեր ==
Լույսի անդրադարձման օրենքը կարելի է ստուգել օպտիկական սկավառակի օգնությամբ։ Այն աստիճանավորված եզրով սկավառակ է, որի կենտրոնում կարելի է ամրացնել հարթ հայելի։ Սկավառակի եզրագծով տեղաշարժվող լուսավորման հատուկ հարմարանքից լույսի նեղ փուշջըփունջը տարբեր անկյուններով ուղղվում է հայելու մակերևույթի կենտրոնին։ Փոփոխելով ճառագայթի անկման անկյունը 0÷90° տիրույթում՝ ամեն անգամ կարող ենք համոզվել, որ ընկնող և անդրադարձած ճառագայթները սկավառակի հարթության մեջ են, և անդրադարձած γ անկյունը հավասար է անկամ α անկյանը։
 
== Պատմական ակնարկ ==
Տող 19.
 
== Լույսի ճառագայթի կլանումը ==
Նշենք նաև, որ անդրադարձած լույսի ուժգնությունը կախված է միջավայրերի բաժանման սահմանի ֆիզիկական հատկություններից։ Գոյություն ունեն մակերևույթներ, որոնք ամբողջովին կլանում են լուսային [[էներգիա]]ն, և այն չեն անդրադարձնում։ Այդպիսի մակերևույթները կոչվում են [[աևսև մարմին|սև]]։
Անդրադարձման օրենքը ճիշտ է ոչ միայն լույսի, այլև բոլոր [[էլեկտրամագնիսական ալիք]]ների համար։