«Աշոտ Ադամյան (դերասան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 31.
 
== Կենսագրություն ==
Աշոտ Ադամյանը նվելծնվել է 1953 թվականի փետրվարի 14-ին [[Երևան]]ում։ [[1972]] թվականին ավարտել է Երևանի Թամանյանի անվան շինարարական տեխնիկումի ճարտարապետական բաժինը։ Ուսումը շարունակել է [[Երևան]]ի [[Հայկական պետական մանկավարժական համալսարան|Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի]] ռեժիսորական բաժնում՝ 1975-79 թվականերին սովորելով [[Հենրիկ Մալյան]]ի արվեստանոցում։ [[1987]] թվականին ընդունվել է [[Մոսկվա]]յի կինոռեժիսորների և սցենարիստների բարձրագույն կուրսեր՝ [[Ռոլան Բիկով]]ի արվեստանոց, և ստացել կինոբեմադրիչի մասնագիտություն։
 
Վաղ հասակում նվագել է հայկական առաջին ռոք խմբերում՝ «Սարդեր», «Առաքյալներ», «1+2»<ref name="Ադամյան" />։
 
Աշոտ Ադամյանը ֆիլմերում սկսել է նկարահանվել ուսանողական տարիներից. նրա առաջին դերասանական աշխատանքներից են Ա. Մանարյանի «Եվս 5 օր» (1978) և Վ. Զաքարյանի «Խոնարհվիր գալիք օրվան» (1977) գեղարվեստական ֆիլմում։ Հետագայում խաղացել է ավելի քան 40 ֆիլմերում։ [[1980]] թվականին մասնակցել է [[Հենրիկ Մալյանի անվան թատրոն]]ի հիմնադրմանը, այնտեղ աշխատել է որպես բեմադրող ռեժիսոր և դերասան, հետագայում՝ գեղարվեստական ղեկավար։ Բեմադրել է [[Դերենիկ Դեմիրճյան]]ի «Քաջ Նազար», Անույի «Օրկեստր», Շտոկի «Աստվածային կատակերգություն» ներկայացումները։ [[1982]] թվականից [[Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միություն|Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության]], [[1997]] թվականից՝ «AMFA» հայ կինոգործիչների միջազգային կազմակերպության անդամ է։
Տող 39.
1996 թվականին Աշոտ Ադամյանը ձայնագրել է իր առաջին՝ «Դլե մը կոնդե» երաժշտական ալբոմը, որում ներառված են հայկական ժողովրդական հին երգերի մշակումներ։ [[1998]] թվականին [[Լոս Անջելես]]ում բեմադրել է Արամունու «Պողոս քեռու այցը», [[2005]] թվականին [[Երևան]]ում՝ Սլեյդի «Ամեն տարի նույն օրը» պիեսները։ 2002թ. [[Վիեննա]]յում մասնակցել է «Տրուբադուրներ» փառատոնին՝ ներկայացնելով «Հայկական ժողովրդական երգը մինչև Սայաթ-Նովա և նրանից հետո» ծրագիրը և [[Վիեննա]]յի սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ կատարել է [[Սայաթ-Նովա]]յի «Թամամ աշխարհ պտուտ եկա» երգի մշակումը։
 
2008 թվականին եղել է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ժյուրիի անդամ, [[Թեհրան]]ում բեմադրել է [[Վիլյամ Սարոյան]]ի 100-ամյակին նվիրված «Ուզենք, չուզենք, հայ ենք» ներկայացումը, անցկացրել է արվեստի դասընթացներ։ [[2009]] թվականին խաղացել է [[Հրանտ Մաթևոսյան]]ի «Մեծամոր» մոնոներկայացման մեջ և «Տղամարդու լավագույն դերակատարման համար» արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի։ Զբաղվում է հայկական ժողովրդական հեքիաթների մշակմամբ։ 2010 թվականին Դ. Մաթևոսյանի հետ համատեղ նկարահանել է «Մենք ենք…» ֆիլմը՝ նվիրված «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի 40-ամյակն<ref name="Ադամյան">[http://avproduction.am/?ln=am&page=person&id=881 Աշոտ Ադամյան]</ref>։ 2012 թվականին «Շահխաթուն» ՀԿ-ի հետ սեփական սցենարով նկարահանել է «Ճեպանկարներ» կարճամետրաժ ֆիլմը: 2012 թվականին Ջենովայի պոեզիայի փառատոնին ներկայացրել է իր «Դլը Մկոնդե» երաժշտական ալբոմից մի քանի երգ և հիացրել իտալացի հանդիսականին: Ազգային կինոյի «Հայակ-2014» մրցանակաբաշխության ժամանակ «Անպոչ ճգնավոր» ֆիլմում երկրորդական դերի լավագույն դերակատարման համար ստացել է «Հայակ» մրցանակը: Իսկ 2015 թվականի դեկտեմբերի 2-ին «Salento» միջազգային կինոփառատոնի տնօրեն Լուիջի Կամպանիլեն կինոյի և թատրոնի դերասան, բեմադրիչ Աշոտ Ադամյանին հանձնել է «Salento» միջազգային կինոփառատոնի դերասանական մրցանակը, որը տրվում է փառատոնը հյուրընկալող երկրի կինոասպարեզում և երկրից դուրս ավանդ ունեցած ակնառու դերասանի<ref>[http://culture.am/?p=28748&lang=hy «Սալենտո» միջազգային կինոփառատոնը՝ Երևանում]</ref>:
 
== Ֆիլմագրություն ==