«Ռամլայի ճակատամարտ (1101)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ռազմական հակամարտություն |հակամարտություն = Ռամլայի ճակատամարտ |մաս = Խաչակրաց արշա...»:
(Տարբերություն չկա)

18:48, 7 փետրվարի 2016-ի տարբերակ

Ռամլայի ճակատամարտ, 1101 սեպտեմբերի 7-ին, Երուսաղեմի թագավորության խաչակիրների և Եգիպտոսում իշխող ֆաթիմյան դինաստիայի միջև: Ռամլա քաղաքը գտնվում է Երուսաղեմից Ասկալան տանող ճանապարհին: Ասկալանը հետագայում դարձավ Պաղեստինում ամենամեծ ֆաթիմյան ամրոցներից մեկը: 1099 թվականից 1107 թվականը ֆաթիմյան վեզիր շահնշահ Ալ-Աֆտալը Ասկալանից էր իրականացնում իր հարձակումները նորաստեղծ խաչակրաց թագավորության վրա: Սա երկու զորքերի երրորդ հանդիպումն էր:

Ռամլայի ճակատամարտ
Խաչակրաց արշավանք

Թվական սեպտեմբեր 1101
Վայր Ռամլա
Արդյունք Խաչակիրների հաղթանակ
Հակառակորդներ
Երուսաղեմի թագավորություն Երուսաղեմի թագավորություն Եգիպտոսի ֆաթիմայններ
Հրամանատարներ
Երուսաղեմի թագավորություն Բալդուին Ա Սաադ Ալ-Դաուլա
Կողմերի ուժեր
260 հեծյալ, 900 հետևակ 10000 զինվոր
Ռազմական կորուստներ
մեկ երրորդ անհայտ

Ճակատամարտում եգիպտացիների հրամանատարն էր Սաադ Ալ-Դաուլան, իսկ խաչակիրների հրամանատարը՝ Բալդուին Ա.ը, ում զորքը կազմված էր ընդամենը 260 հեծյալից և 900 հետևակից: Նա իր զորքը բաժանեց 6 մասերի և ուղղեց ընդդեմ եգիպտական տաս հազարանոց զորքին: Հանկարծակի հարձակումից վախեցած, եգիպտական զորքը շատ արագ նահանջեց: Խաչակիրները փախուստի դիմած ֆաթիմյաններին հետևեցին մինչև Ասկալան, որից հետո Բալդուինը վերադարձավ Ռամլա՝ թալանելու եգիպտական ճամբարը: Սա ապահովեց Երուսաղեմի թագավորության հաղթանակը արշավանքների նախաշեմին: