«Մելիսենդա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 54.
== Կենսագրություն ==
=== Արքայադուստր ===
Հայրական գծով Մելիսենդան ծագում էր [[Ֆրանսիա]]յի Ռետել կոմսությունից։ Նրա հայր Բալդուինը ասպետ-խաչակիր էր, ով գլխավորում էր [[Եդեսիայի կոմսություն]]ը և ամուսնանում է [[Մորֆիա (Երուսաղեմի թագուհի)|Մորֆիա Մելիտենացու]] հետ, հայկական արքայազն Գաբրիել Մելիտենացու դստեր, հայերի հետ դաշինքի ամրապնդման համար<ref name="Melisende's youth">Hamilton, Bernard, ''Queens of Jerusalem'', Ecclesiastical History Society, 1978, ''Frankish women in the Outremer'', pg 143, ''Melisende’s youth'' pgs 147, 148, ''Recognized as successor'' pg 148, 149, ''Offers patronage and issues diplomas, Marriage with Fulk, Birth of Baldwin III, Second Crowing with father, husband, and son,'' pg 149,</ref><ref name="Oldenbourg's Melisende">Oldenbourg, Zoe, ''The Crusades'', Pantheon Books, 1966, ''Baldwin II searches for a husband for Melisende'', ''feudal relatiolnship between France and Jerusalem'', ''Fulk V of Anjou'', pg 264,</ref>։ Մելիսենդան մեծանում է [[Եդեսիայի կոմսություն|Եդեսիա]]յում, իսկ երբ լրանում է նրա 13 տարին, նրա հայրը ընտրվում է [[Երուսաղեմի թագավորություն|Երուսաղեմի արքա]]։ Նրա ընտրման ժամանակ Բալդուինը և նրա կինը ունեին երեք դուստր<ref name="Melisende's youth"/>։ Շքախումբը արքային առաջարկում է բաժանվել Մորֆիայից և նորից ամուսնանալ, որպեսզի նոր կինը նրպանրա համար ժառանգ ունենար։ Հայ ժամանակագիր [[Մատթեոս Ուռհայեցի]]ին գրում է, որ Բալդուին II-ը լիովին հավատարիմ էր իր կնոջը<ref name="Melisende's youth"/> և հրաժարվում է դիտարկել ամուսնալուծության հնարավորությունը<ref name="Melisende's youth"/>։ Ի նշան կնոջը կապվածության և հավատարմության, Բալդուինը հետաձգում է իր թագադրությունը մինչև [[1119]] թվականի [[Սուրբ ծնունդ]]ը, որպեսզի Մորֆիան և իր դուստրերը կարողանային ժամանել Երուսաղեմ և որպեսզի կնոջը թագադրեին թագուհի<ref name="Melisende's youth"/>։ Իր կողմից, Մորֆիան չէր միջամտում քաղաքական գործերին, սակայն ցուցադրում է իր ունակությունները իր վրա վերցնելու պատասխանատվությունը, երբ այդ պահանջում է իրադրությունը<ref name="Melisende's youth"/>։ Երբ Մելիսանդայի հայրը գերևարվում է [[1123]] թվականի արշավանքի ժամանակ, Մորֆիան վարձում է հայ վարձկանների խումբ, որպեսզի նրան ազատագրեին գերությունից<ref name="Melisende's youth"/>, իսկ [[1124]] թվականին ղեկավարում էր Բալդուին II-ի մոտ գերությունից ամուսնու ազատագրման բանակցությունները<ref name="Melisende's youth"/>։ Անկասկած մայրը և հայրը էական ազդեցություն են թողել երիտասարդ Մելիսենդայի բնավորության ձևավորման վրա։
 
Որպես ավագ զավակ, Մելիսանդան ձեռք է բերում կրոն-արքայադստեր կարգավիճակ՝ հոր ժառանգորդուհի<ref name="Melisende's youth"/><ref name="Oldenbourg's Melisende"/>։ Խաչակիրների պետություններում կանանց կողմից տիտղոսների և հողերի ժառանգելիությունը եզակի չէր։ Մշտական պատերազմների պատճառով տեղական տղամարդկանց կյանքի տևողությունը զգալիորեն կարճ էր, քան կանանց մոտ<ref name="Melisende's youth"/>։ Ընդ որում, կանայք, ովքեր ժառանգում էին իշխանությունը և հողերը, հազվադեպ էին ինքնուրույն կառավարում, այլ հիմնականում կիսում էին իշխանությունը ամուսինների հետ<ref name="Melisende's youth"/>։ Այդպիսի օրինակներ բավականին շատ էին նաև [[Եվրոպա]]յում. Մելիսենդայի ժամանակակիցներից էին Ուրրակա Կաստիլացին ([[1080]]—[[1129]]), կայսրուհի Մաթիլդան ([[1102]]—[[1169]]) և Ալիենորա Աքվիտանացին ([[1122]]—[[1204]])։ [[1129]] թվականին արքա Բալդուին II-ը պաշտոնապես Մելիսենդային հայտարարում է իր ժառանգորդուհի և մինչ հոր մահը նա համարվում էր համակառավարիչ<ref Name="Melisende's youth"/>։ Այդ անդրադարձ է ստանում նաև և պաշտոնական փաստաթղթերում, և դրամներ հատելում, և դիվանագիտական նամակագրություններում<ref Name="Melisende's youth"/>։ Բալդուին II-ը հասնում է իր աղջկա աջակցմանը նաև Գերագույն Կուրիայի կողմից, թագավորական խորհուրդ, որը բաղկացած էր ազնվականներից և հոգևորականությունից։