«Հոգեկան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 15.
* Մոզգոպսիխիզմ.(Կոնստանտին Պլատոնով) հոգեկան ունեն միայն խողովակային նյարդային համակարգ ունեցող օրգանիզմները, որոնք ունեն [[գլխուղեղ]]։ (համապատասխանաբար, այն բացակայում է [[միջատ]]ների մոտ, որոնք ունեն հանգուցային նյարդային համակարգ՝ առանց արտահայտված գլխուղեղի):
 
Հոգեկանի զարգացման վերաբերյալ նշված տեակտներն ունեն ավելի շատ պատմական բնույթ: Կապված են ընդհանուր [[Մեթոդաբանություն|մեթոդաբանության]] հետ, հոգեկանի բնորոշման և այն ուսումնասիրելու պատկերացումների հետ: Ժամանակակից [[Հոգեբանություն|հոգեբանության]] մեջ առաջատար է համակարգային մոտեցումը, որը թույլ է տալսի բացատրելու բոլոր երևույթների զարգացումը՝ որպես համակարգերի ձևավորում, վերաձևափոխում, ինչն էլ ընթանում է մատերիայի զարգացման կանոններին համապատասխան <ref>Психология человека. [http://rdt45.narod.ru/kce/homo/psychology.htm] (ստուգված է )</ref> <ref>Лурия А.Р.Лекции по общей психологии.Эволюционное введение в общую психологию. Лекция 1. Проблема возникновения психики. Допсихическая и психическая жизнь [http://www.psychology.ru/library/Alexander_Luria/Lectures/01.stm] (ստուգված է 07.02.2016.)</ref>:
== Հոգեկանի զարգացումը ֆիլոգոնեզում ==
Հոգեբանության մեջ ընդունված է հոգեկանի զարգացման փուլերի երկու դասակարգումներ՝ [[Ալեքսեյ Լեոնտև]]ի և Կուրտ Ֆաբրիի կողմից առաջադրված: Լեոնտևն առանձնացրել է հոգեկանի [[էվոլյուցիա|էվոլյուցիայ]]ի երեք փուլեր.
# Տարրական՝ սենսոր հոգեկան,
# Պերցեպտիվ հոգեկան,
# [[Ինտելեկտ]] <ref>Лекция 6. Проблема возникновения психики, раздражимость и чувствительность.// Леонтьев А.Н. - Лекции по общей психологии » Введение с психологию.[http://www.psyho.ru/library/books/leontev-an-lekczii-po-obshhej-psixologii/1/6/] (ստուգված է 07.02.2016.)</ref> <ref>Е.Е. Соколова. Возникновение и развитие психики в филогенезе. [http://psychology-online.net/articles/doc-1229.html].(ստուգված է 07.02.2016.)</ref> <ref>Ю.Б. Гиппенрейтер. Введение в общую психологию. М., 1996. С. 169-197.</ref> <ref>Хватов И.А. Концепция происхождения психики А.Н.Леонтьева на современном этапе развития науки. [http://psystudy.ru/index.php/num/2011n1-15/429-khvatov15.html] (ստուգված է 07.02.2016.)</ref>:
 
Ֆաբրին իր հետազոտությունների հիմնա վրա միավորել է հոգեկանի զարգացման երկրորդ և երրորդ փուլերը:
=== Հոգեկանի զարգացման ստորին մակարդակ ===
Հոգեկանի զարգացման ստորին մակարդակում գտնվում են պարզագույն կառուցվածք ունեցող [[կենդանի]]ները ([[Միաբջիջ օրգանիզմներ|միաբջիջներ]]ը), ինչպես նաև այնպիսի օրգանիզմներ, որոնք գտնվում են բույսերի և կենդանիների միջև (շոշափուկային օրգանիզմներ) և որոշ բազմաբջիջ կենդանիներ: Պարզագույնների շարժումները տարբերվում են բազմազանությամբ, ընդ որում, այս առումով նրանց մոտ առկա են լոկոմոցիայի հնարավորություններ, որոնք բացակայում են բազմաբջիջ կենդանիների մոտ: Օրինակ՝ [[ամեոբա]]ների շարժման յուրահատուկ ձևը՝ մարմնի մի կողմից մյուսը [[պլազմա]]յի լցման միջոցով:
 
Պարզագույն օրգանիզմների մեծ մասը շարժվում է էֆեկտորային հատուկ օրգանների միջոցով (մտրակներ, թարթիչներ, կեղծ ոտիկներ): Էֆեկտորներն իրենցից ներկայացնում են պլազմային հավելուկներ, որոնք իրականացնում են տատանողական, պտտական շարժումներ: Մտրակների միջոցով կենդանու մարմնն ([[էվգլենա]]) իրականացնում է պարուրաձև, առաջընթացային շարժումներ: Առավել բարդ էֆեկտորային համակարգ են համարվում թարթիչները, որոնք մեծամասամբ ծածկում են [[Հողաթափիկ ինֆուզորիա|ինֆուզորիա]]յի մարմինը:
 
Մտրակներն ու թարթիչները շարժման են բերվում միոֆիբրիլների կծկման միջոցով, որոնք ձևավորում են մանրաթելիկներ, միոնեմներ, որոնք համապատասխանում են բազմաբջիջ կենդանիների [[մկան]]ներին: Շատ միաբջիջների մոտ նրանք համարվում են շարժման հիմնական ապարատը: Հետաքրքիր է, որ, որպես կանոն, [[միոնեմներ]]ը հոմոգեն կառուցվածք ունեն, ինչը համապատասխանում է բազմաբջիջ կենդանիների հարթ մկանային համակարգին, սակայն երբեմն հանդիպում են լայնակի տեղադրված միոնեմներ, որոնք համապատասխանում են բարձրակարգ կենդանիների միջաձիգ զոլավոր մկանային համակրգին: Բոլոր ձգվող մանրաթելերը ծառայում են առանձին էֆեկտորների արագ շարժմանը:
 
Միոնեմներ չունեցող միաբջիջների մոտ (ամեոբաներ, [[Արմատոտանիներ|արմատոտանի]]ներ), կծկողական շարժումներն իրականացվում են [[ցիտոպլազմա]]յում: Օրինակ՝ ամեոբայի մոտ ցիտոպլազմայի արտաքին շերտում՝ էկտոպլազմայում, տեղի են ունենում կծկողական գործընթացներ:
 
Այս կերպ, միչև հատուկ էֆեկտորներ ի հայտ գալը՝ կենդանու տեղաշարժը [[Տարածություն|տարածության]] մեջ իրականացվել է կծկման միջոցով: Հենց կծկողական ֆունկցիան է ապահովել կենդանիների շարժողական ակտիվության բազմազանությունը [[ֆիլոգենեզ]]ի բոլոր փուլերում<ref name="ֆաբրի">ФАБРИ К. Э. Основы зоопсихологии. Учебник для студентов высших учебных заведений, обучающихся по специальностям «Психология», «Биология», «Зоология» и «Физиология». – 3-е изд. – М.: Российское психологическое общество, 1999. –464 с.</ref>:
==== Կինեզներ ====
Պարզագույն օրգանիզմների լոկոմոցիան իրականացվում է կինեզների՝ բնազդային տարրական շարժումների միջոցով: Կինեզները լինում են երկու տեսակի. օրթոկինեզ՝ առաջընթացային շարժումներ՝ [[Արագություն|արագության]] փոփոխությամբ և կլինոկինեզ՝ ուղղության փոփոխություն: Եթե, օրինակ՝ ինչ-որ տարածքում առկա է [[Ջերմություն|ջերմության]] աճ կամ անկում, ապա հողաթափիկի շարժումները կլինեն այնքան ավելի արագ, որքան նա հեռու կգտնվի օպտիմալ ջերմաստիճանի տեղից: Հետևաբար, այստեղ, վարքային (լոկոմոտորային) ակտի ինտեսիվությունը պայմանավորված է արտաքին գրգռիչի տարածական կառուցվածքով:
 
Կլինոկինեզի ընթացքում ուղղության փոփոխությունը նպատակաուղղված չէ, կրում է փորձի և սխալի բնույթ, որի ընթացքում կենդանին ի վերջո հայտնվում է առավել բարենպաստ տարածքում: Այս փոփոխության ինտեսիվությունը կախված է կենդանու վրա ազդող բացասական գրգռիչի ուժից: Ազդեցության ուժի թուլացմամբ՝ թուլանում է նաև կլինոկինեզը:
 
Այսպիսով, պարզագույն բնազդային շարժումները՝ կինեզները, որոշվում են արտաքին կենսակարևոր գործոնների ինտենսիվությամբ: Ցիտոպլազմայում տեղի ունեցող ներքին գործընթացների դերը նրանում է, որ վարքային ակտին հաջորդում է առաջնային դրդումը <ref name="գոդֆրուա">Годфруа Жо Что такое психология. В 2-х т. Т. 1: Пер. с франц.-М.: Мир 1992.-496 с.</ref>
==== Կողմնորոշում. տաքսիսներ ====
Միաբջիջ օրգանիզմերի և հոգեկան զարգացման տվյալ մակարդակում գտնվող այլ ցածրակարգ [[անողնաշարավորներ]]ի կողմնորոշման տարրերն են պարզագույն [[տաքսիս]]ները: Օրթոկինեզներում կողմնորոշիչ բաղադրիչը օրթոտաքսիսն է, որը դրսևորվում է արագության փոփոխությամբ՝ առանց արտաքին գրգռիչի նկատմամբ ուղղության փոփոխության: Կլինոկինեզներում այդ բաղադրիչը կլինոտաքսիսն է, որը դրսևորվում է որոշակի [[Անկյուն|անկյամ]]բ շարժման ուղղության փոփոխությամբ:
 
Տաքսիսները գենետիկորեն ամրագրված տարածական կողմնորոշման մեխանիզմներ են՝ բարենպաստ գրգռիչի ուղղությամբ կամ վնասակար գրգռիչից հեռու: Օրինակ՝ բացասական թերմոտաքսիսները միաբջիջների մոտ արտահայտվում են նրանում, որ նրանք լողում են ավելի շատ բարձր ջերմաստիճան ունեցող տարածքից, քան ցածր: Օրթոկինեզի դեպքում բացասական օրթոթերմոտաքսիսն ապահովում է անբարենպաստ պայմաններից ուղղաձիգ հեռացում, իսկ կլինոտաքսիսները փոխում են շարժման ուղղությունը: Վերջիններս դրսևորվում են նաև խոչընդոտների հանդիպման ժամանակ: Նրանք թեև հանդիպում են առավել զարգացած կենդանիների մոտ, այնուամենայնիվ, դասվում են տաքսիսների պարզագույն խմբին: Տրոպոտաքսիսներ պարզագույնների մոտ չկան, քանի որ ենթադրում են [[Զգայություն|զգայության]] օրգանների համաչափ դասավորություն:
 
Ինչ վերաբերում է տիգմոտաքսիսներին, ապա ինֆուզորիայի մոտ առկա է շոշափական զգայության հատուկ ընկալիչներ՝ մազիկներ՝ մարմնի առջի և հետին մասերում: Նաև ինֆուզորիայի մոտ արտահայտված է ուղղաձիգ կողմնորոշում՝ դեպի վեր լողալու միտում (բացասկան գեոտաքսիս՝ [[Երկիր|Երկրի]] [[ձգողության ուժ]]ի նկատմամբ կողմնորոշում):
 
Պարզագույն օրգանիզմներն արձագանքում են նաև քիմիական գրգռիչներին (քեմոտաքսիս), էլեկտրական գրգռիչներին (գալվանոտաքսիս): Որոշ միաբջիջներ, օրինալ՝ էվգլենաներն ունեն ֆոտոռեզեպտորներ, ուստի նրանց մոտ հանդիպում են նաև ֆոտոտաքսիսներ:
 
Տարրական՝ սենսոր հոգեկանի զարգացման բարձրագույն մակարդակում օրգանիզմների կենսագործունեության բարդացմամբ ի հայտ է գալիս ավելի բարդ տաքսիսային վարքի անհրաժեշտություն, որը թույլ կտա հստակ և տարբերակված զգայել և հակազդել:
 
Գերմանացի գիտնական Կյունն առանձնացրել է բարձրագույն տաքսիսների հետևյալ կատեգորիաները.
* Տրոպոտաքսիսներ. շարժումներ՝ պայմանավորված համաչափ տեղադրված ընկալիչների գրգռմամբ:
* Թելոտաքսիսներ. գրգռման մեկ աղբյուր ընտրություն և ֆիքսում, շարժում դեպի այդ աղբյուրը:
* Մենոտաքսիսներ. անհամաչափ գրգռման դեպքում համաչափ տեղադրված ընկալիչներում շարժումն իրականացվում է գրգռման աղբյուր անկյամբ: Նրանք մեծ դեր ունեն տարածության մեջ կենդանու դիրքի պահպանման համար<ref name="ֆաբրի"/>:
 
Զարգացած [[Հիշողություն|հիշողությամ]]բ բարձրակարգ կենդանիների մոտ հանդիպում են մնեմոտաքսիսներ՝ կողմնորոշիչների անհատական մտապահում, որը կարևոր է տարածական վարքի համար:
 
Այսպիսով, ընդհանուր առմամբ, տարրական սենսոր հոգեկան ունեցող կենդանիները.
# Արձագանքում են առանձին ազդող գրգռիչների, որոնցից կախված է կենդանիների հիմնական կենսաբանական ֆունկացիաների իրագործումը:
# [[Ադապտացիա]]ն (հարմարում) նրանց մոտ տեղի է ունենում ուսուցման տարրական մակարդակում:
# Արտացոլում են իրականությունը միայն առանձին հատկություններով <ref>Вагнер В.А. Биологические основания сравнительной психологии. Т. 1, 2. Спб.; М., 1910-1913.</ref> <ref>Вагнер В.А. Психология животных. 2-е изд. М., 1902.</ref> <ref>Боровский В.М. Психическая деятельность животных. М.; Л., 1936.</ref>:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հոգեկան» էջից