«Ջովաննի Բելլինի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 52.
 
Բելլինին արդեն կյանքի ընթացքում ճանաչված վարպետ էր, որը կատարել էր բազմաթիվ հեղինակավոր պատվերներ, սակայն նրա ստեղծագործական ճակատագիրը, ինչպես և իր կարևոր ստեղծագործությունների ճակատագրերը, վատ է փաստագրած։ Այդ պատճառով նկարների մեծամասնության թվագրումը մոտավոր է։ Անհայտ է նաև նկարչի ծննդյան ճշգրիտ տարեթիվը։ Եթե հավատալ [[Ջորջո Վազարի]]ի խոսքերին, որը հավաստիացնում էր, թե Ջովաննին մահացել է 90 տարեկանում, 1516 թվականին, հետևաբար նրա ծննդյան տարեթիվը պետք է համարել 1426 թվականը։ Սակայն դա հակասում է պահպանված փաստաթղթերին։
 
Բելլինիների ընտանիքի իրադարձություններում կա մի հետաքրքիր շրջադարձ ևս․ 1471 թվականի նոյեմբերին Աննա Ռինվերսին, լինելով արդեն Յակոպոյի այրին, որը հավանաբար մահացել էր դրանից մի քանի ամիս առաջ, կազմել էր իր վերջին կտակը, համաձայն որի ողջ ունեցվածքը փոխանցվում էր Ջենտիլեյին, Նիկոլոյին և Նիկոլոզիային։ Ջովաննին այդ կտակում ինչ-որ պատճառով չի հիշատակված։ Որոշ հետազոտողներ շտապեցին անել հետևություններ, թե Ջովաննին ծնված էր սիրուհուց, կամ ըստ վարկածի՝ համարվում է Յոկոպո բելլինիի առաջին ամուսնությունից ունեցած որդի։ Բայց այդ ենթադրությունը փաստերի բացակայության պատճառով մեծ ճանաչում չստացավ։
 
[[Պատկեր:Giovanni bellini, madonna col bambino pavia.jpg|thumb|150px|Բելլինի, Աստվածամայրը մանկան հետ (1450-55). Քաղաքային թանգարան, Պավիա]]
 
Բելլինիի բոլոր ուսումնասիրողներըգտնում են, որ ուսում նա ստացել է իր հոր արվեստանոցում։ Նրա 1445-50 թվականներին պատկանող վաղ շրջանի աշխատանքները առաջվա նման համարվում են վիճաբանության առարկա, քանի որ գիտնականների մեջ կա այդ ստեղծագործությունների բնորոշման տարակարծիքություն։ Նրա երկու նկարները՝ «Սբ. Իերոնիմը քարոզում է առյուծին» [[Բիրմինգհեմ]]ի Բարբերայի Ինստիտուտից և «Խաչելություն»-ը [[Միլան]]ի Պոլդի-Պեցցոլի թանգարանից, որոնք առաջ համարվում էին նրա վաղ շրջանի աշխատանքներ, այսօր կասկած են հարուցում մի շարք հետազոտողների մոտ։
 
Ջովաննի Բելլինիի կենսագրության մեջ առաջին ճշգրիտ թվականը 1459 թվականի ապրիլի 9 է, երբ նրա մասին հիշատակվել է վենետիկցի նոտար Ջուզեպպե Մոիզիսի մոտ որպես վկա։ Այդ ժամանակ նա արդեն ապրում էր առանձին Սան-Լիո թաղամասում, բայց առաջվա պես աշխատում էր հոր արվեստանոցում, որին օգնում էր կատարել ավելի խոշոր պատվերներ։ Ըստ Ֆրա Վալերիո Պոլիդորոյի վկայության 1460 թվականին նա հոր և Ջենտիլե եղբոր հետ աշխատում էր Գաթեմելատայի դիմանկարի վրա Պադուի Սուրբ-Անտոնիո տաճարում, որը ավաղ չի պահպանվել։