«Մ. թ. ա. 6-մ․ թ․ 3-րդ դարի հայկական կերպարվեստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
ի՞նչ կապ ունի, այլ պատկեր դրեք՝ հայ արվեստից
Տող 5.
 
== Պատմություն ==
[[Պատկեր:Christ Pantocrator Deesis mosaic Hagia Sophia.jpg|մինի|ձախից|Քրիստոս, Այա Սոֆիայի պատկերասրահում ]]
[[Փարիզ]]ի [[Լուվր]] [[թանգարան]]ում են պահվում [[Հայաստան]]ում գտնված մի այլ [[արծաթ]]յա [[պտյակ]]՝ եղնիկի և մի պղնձե [[պտյակ]]՝ քարայծի պատկերներով։ Այդ անոթները պատրաստված են ձուլելու և կռելու բավականաչափ բարձր [[արվեստ]]ով։ [[Արվեստ]]ի գերազանց գործեր են [[արծաթ]]ից ձուլված երկու քարայծի պատկերները, հզոր եղջյուրներով և լայն բացված թռչնաթևերով։ Դրանք [[արծաթ]]յա միևնույն մեծ անոթի (ամֆորայի) դեկորատիվ կանթեր են։ Այդ զարդաձևը հանդիպում է [[հայ]]կական հողում դեռևս ուրարտական ժամանակներում։ [[1968]]թվականին [[Երևան]]ի Նոր Արեշ թաղամասում, [[էրեբունի]] [[ամրոց]]ից ոչ հեռու, գտնվել է չորս անոթից բաղկացած մի գանձ։ Դրանցից մեկը [[աքեմենյան Պարսկաստան]]յան ոճի մեծ [[պտյակ]] է՝ աքեմենյան սատրապի հեծյալ պատկերով և բերվել է, հավանաբար, [[հյուսիս]] արևելյան [[Իրան]]ից։ Մյուսը կարճ փողով գավաթ պտյակ է ցլիկի գլխով, փողի վրա դրվագված մարդկային չորս պատկերներով և ունի փոքրասիական ծագում։ Երրորդը՝ [[ձի]]ու պատկերով [[պտյակ]] է, որը պատրաստվել է, հավանաբար, [[Եփրատ]]ի արևմտյան ափերին, [[Փոքր Հայք]]ում կամ [[Կապադովկիա]]յում, իսկ չորրորդը մեծ [[գավաթ]] է, որն ունի իր ուրարտական նախատիպը և, անկասկած, պատրաստված է տեղում։ Գավաթի ցածի մասը զարդարված է ուղղաձիգ մատնեքով ([[կանելյուրներ]]ով)։