«Լուկիանոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրող}}
[[Պատկեր:Lucian_Samosata.warj.png|thumb]]
'''Լուկիանոս''' (հին հունարեն՝ Λουκιανὸς Σαμοσατεύς, լատիներեն՝ Lucian, 120-180թթ.), նշանավոր հին հույն գրող-երգիծաբան։ Իր ստեծագործություններում ներկայացնում և երգիծական սուր քննադատության է ենթարկում իր ապրած ժամանակաշրջանում ի հայտ եկած գաղափարական անկման բոլոր հատկանիշները՝ փիլիսոփայական մտքի մանրացումը, սնահավատությունների աճը, գրականության անբովանդակությունը և այլն։
 
Տող 5.
 
Գրել է փիլիսոփայական երկխոսության, սատիրայի, կենսագրության, արկածային վիպակի, ճառի ժանրերում։ Հատկապես հայտնի են Լուկիանոսի հակակրոնական և հակափիլիսոփայական սատիրաները /«Կյանքերի վաճառք», «Ձկնորսը», «Խնջույք», «Աշխատավարձով ապրողների մասին»/։ Լուկիանոսի երգիծանքը սրամիտ է, նրբագեղ և բազմազան։ Լուկիանոսի կերպարները, սյուժեները, ոճը, մեծ ազդեցություն են գործել Ռաբլեի, Սվիֆթի, Գյոթեի և այլ եվրոպական հեղինակների վրա, Սերվանտեսն իրեն համարել է Լուկիանոսի աշակերտը։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Անտիկ հեղինակներ]]