«Հումանիստական հոգեբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 24.
 
Օլպորտի տեսության գլխավոր դրույթներից մեկն այն է, որ անձը բաց է և ինքնազարգացող: Մարդն, առաջին հերթին, սոցիալական էակ է, և դրա համար էլ չի կարող զարգանալ՝ առանց շրջապատողների, [[Հասարակություն|հասարակության]] հետ կապերի: Դրա հետ մեկտեղ՝ Օլպորտը պնդում էր, անձ և հասարակության [[հաղորդակցություն]]ը միջավայրի հետ հավասարակշռության հաստատման ձգտում չէ, այլ անընդհատ փոխազդեցություն: Այս կերպ, նա խիստ հակադրվում էր համընդհանուր այն դրույթին, որ զարգացումը [[ադապտացիա]] է, շրջապատող աշխարհի նկատմամբ հարմարում՝ ապացուցելով, որ մարդուն հատուկ է հավասարակշռությունը խախտելու պահանջմունքը և բարձրունքների հասնելը <ref name="յարոշ"/>:
[[Պատկեր:Allport.gif|350px|մինի|աջից|Գորդոն Օլպորտ]]
 
Օլպորտն առաջինն է խոսել յուրաքանչյուր մարդու եզակիության մասին. յուրաքանչյուր մարդ անկրկնելի է և անհատական, քանի որ նրանում համադրվում են յուրահատուկ պահանջմունքներ, որակներ, որոնք Օլպորտն անվանել է գծեր: Այդ գծերը նա բաժանել է հիմնականների և գործիքայինների: Հիմնական գծերը խթանում են վարքը, գործիքայինները կազմում են վարքը և ձևավորում կյանքի գործընթացում, այսինքն՝ համարվում [[ֆենոտիպ]]ի կազմավորումներ: Գծերի այդ հավաքն էլ կազմում է անձի միջուկը<ref> Олпорт Г. Личность в психологии, 1998.[http://lib100.com/book/social_psychology/person_psy/_%D0%93%D0%BE%D1%80%D0%B4%D0%BE%D0%BD%20%D0%9E%D0%BB%D0%BB%D0%BF%D0%BE%D1%80%D1%82,%20%D0%9B%D0%B8%D1%87%D0%BD%D0%BE%D1%81%D1%82%D1%8C%20%D0%B2%20%D0%BF%D1%81%D0%B8%D1%85%D0%BE%D0%BB%D0%BE%D0%B3%D0%B8%D0%B8.pdf] (ստուգված է 06.02.2016.)</ref>:
Տող 37 ⟶ 38՝
 
Խոսելով Ես-ի կառուցվածքի մասին Ռոջերսը մեծ նշանակություն է տվել [[ինքնագնահատական]]ին, որում արտացոլվում է մարդու էությունը, նրա ինքնությունը: Ռոջերսը պնդում էր, որ ինքնագնահատականը պետք է լինի ոչ միայն ադեկվատ, այլև ճկուն՝ փոփոխվող իրավիճակից կախված: Նա նաև ընդգծում էր ներկայի նշանակությունը: Մարդիկ պետք է սովորեն ապրել ներկայում, գիտակց են և գնահատեն իրենց կյանքի յուրաքանչյուր պահ: Միայն այս դեպքում կարելի է խոսել անձի ամբողջական գործառնման մասին:
[[Պատկեր:Carl Ransom Rogers.jpg|250px|մինի|աջից|Կառլ Ռոջերս]]
 
Ռոջերսն ուներ իր հատուկ մոտեցումը հոգեշտկման վերաբերյալ: Նա գտնում էր, որ հոգեթերապևտը պետք է ոչ միայն այցելուին կարծիք հայտնի, այլև տանի ճիշտ որոշման, որը նա կկայացնի ինքնուրույն: Թերապիայի գործընթացում այցելուն սովորում է առավել վստահել իրեն, իր [[ինտուիցիա]]յին, իր [[Զգայություն|զգայություններ]]ին և մղումներին: Սկսելով լվ հասկանալ իրեն՝ նա սկսում է լավ հասկանալ և ուրիշներին: Արդյունքում տեղի է ունենում ինսայթ (փայլատակում), որն օգնում է վերափոխել սեփական ինքնագնահատականը, վերակառուցվածքավորել [[գեշտալտ]]ը <ref>Rogers C. R. (1951). Client-centered therapy։ Its current practice, implications, and theory. Boston։ Houghton Mifflin.</ref>:
Տող 53 ⟶ 55՝
Մասլոուի տեսության թույլ տեղերից մեկն այն է, որ նա պնդում է, որ այդ պահանջմունքները մշտապես գտնվում են խիստ հիերարխիայում. և առավել բարձր պահանջմունքները ծագում են տարրականների բավարարումից հետո: Ոչ միայն Մասլոուի քննադատները, այլև նրա հետևորդները ցույց են տվել, որ շատ հաճախ ինքնաիրացման պահանջմունքը կամ ինքնահարգանքինը գերակայող է և որոշում է մարդու վարքը՝ անկախ նրա ֆիզիոլոգիական պահանջմունքների բավարարման: Արդյունքում, հենց Մասլուն հրաժարվել է խիստ հիերարխիայից՝ բոլոր պահանջմունքները միավորելով երկու դասերում՝ կարիքի և զարգացման կամ դեֆիցիտի և ինքնաիրացման պահանջմունքներ<ref>Maslow A. H. (1967). A theory of metamotivation: The biological rooting of the value-life. Journal of Humanistic Psychology, 7.</ref>:
 
Ինքնաիրացումը կապված է ինքդ քեզ հասկանալու և սովորելու «տրամադրվել» սեփական բնությանը, կառուցելու սեփական վարքը՝ ելնելով նրանից: Դա միակնթարթային գործողություն չէ, այլ վերջ չունեցող գործընթաց«, դա «ապրելու, աշխատանքի և աշխարհի հետ հարաբերվելու» միջոց է, այլ ոչ թե միակ ձեռքբերում: Մասլոուն առանձնացրել է այդ գործընթացում առավել նշանակալից պահերը, որոնք փոխում են մարդու վերաբերմունքն ինքն իր և աշխարհի նկատմամբ ու խթանում անձնային աճը: Դա կարող է լինել ակնթարթային(պիկ-ապրում) ապրում կամ երկարատև ապրում(պլատո-ապրում):[[Պատկեր:Abraham Maslow.jpg|250px|մինի|աջից|Աբրահամ Մասլոու]]
 
Նկարագրելով ինքնաիրացվող անձին՝ Մասլոուն նշում էր, որ վերջինիս հատուկ է ինքն իրեն, աշխարհին և այլ մարդկանց ընդունումը: Նրանք, որպես կանոն, իրավիճակն արդյունավետորեն և ադեկվատ ընկալող մարդիկ են՝ կենտրոնացված խնդրի, այլ ոչ թե իրենց վրա: Նրանց բնորոշ է և ինքնուրույնությունը շրջապատող աշխարհից և [[մշակույթ]]ից անկախությունը :
 
Մասլոուի տեսության մեջ մտնում են նույնականացման և օտարման հասկացությունները, թեև դրանց մեխանիզմները մինչև վերջ բացահայտված չեն: Գիտնականը գտնում էր, որ գիտակցական ձգտումներն ու [[դրդապատճառ]]ները, այլ ոչ թե անգիտակցական [[բնազդ]]ներն են կազմում անձի էությունը: Սակայն, ինքնաիրացման նկատմամբ ձգտումը բախվում է խոչընդոտների: Հասարակությունը, ըստ էության, չի կարող չխոչընդոտել ինքնարիացման ձգտմանը. չէ՞ որ յուրաքանյուր հասարակություն ձգտում է իր սովորական ներկայացուցիչ՝ օտարելով նրան իր էությունից: Միևնույն ժամանակ, օտարումը մարդուն դնում է միջավայրի հետ դիմադրության մեջ և զրկում ինքնաիրացման հնարավորությունից: Դրա համար էլ անհրաժեշտ է պահպանել հավասարակշռություն այդ երկու մեխանիզմների միջև: Ըստ Մասլոուի՝ օպտիմալ է համարվում նույնականությունն արտաքին պլանում, շրջապատող աշխարհի հետ հարաբերության մեջ, և օտարում ներքին պլանում՝ [[Ինքնագիտակցություն|ինքնագիտակցության]] զարգացման պլանում: Միայն այսպիսի մոտեցումն է մարդուն հնարավորություն տալիս շփվելու շրջապատի հետ արդյունավետ և միաժամանակ մնալու ինքն իրենով:
 
Այսպիսով, Մասլոուն առաջիններից է ուսումասիրել անձնային փորձի առանձնահատկությունները, բացահայտել ինքնազարգացման և ինքնակատարելագործման ուղիները ցանկացած մարդու համար<ref name="տեսություն">Фрейджер Р., Фейдимен Д. Личность. Теории, упражнения, эксперименты.СПб.։ Прайм-ЕВРОЗНАК, 2004. — 608 с. (Проект «Психологическая энциклопедия»)</ref>:
 
== Տես նաև ==
[[Անձնային իմաստներ]]