«Հումանիստական հոգեբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 32.
=== Կառլ Ռոջերս ===
{{Հիմնական|Ֆենոմենոլոգիական հոգեբանություն}}
 
Անձի իր տեսության մեջ Ռոջերսը մշակել է հասկացությունների որոշակի համակարգ, որում մարդիկ կարող են ստեղծել և փոխել իրենց պատկերացումներն իրենց, իրենց մոտիկների մասին: Այս համակարգում էլ զարգանում է թերապիան, որն օգնում է մարդուն փոխելու իրեն և վերաբերմունքն ուրիշների նկատմամբ: Ինչպես հումանիստական հոգեբանության այլ ներկայացուցիչների համար, Ռոջերսի համար ևս կնետրոնական էր մարդկային անձի արժեքայնության և եզակիության գաղափարը: Նա գտնում էր, որ մարդու կյանքի ընթացքում ձեռք բերած փորձը, որը նա անվանել է «ֆենոմենալ դաշտ», անհատական է և եզակի: Մարդու կողմից ստեղծված այդ աշխարհը կարող է համընկնել կամ չհամընկնել իրականության հետ, քանի որ շրջապատի ոչ բոլոր առարկաներն են գիտակցվում սուբյեկտի կողմից: Այդ դաշտի նույնականացման, համապատասխանության աստիճանը իրականության հետ Ռոջերսն անվանել է կոնգրուենտությունը: Վերջինիս բարձր աստիճանը նշանակում է, որ մարդը հաղորդում է ուրիշներին այն, թե ինչ է տեղի է ունենում շրջապատում և այն, իոր նրա գիտակցածն այս կամ այն չափով համընկնում է տեղի ունեցողի հետ<ref>Ждан А.Н. История психологии как становление ее предмета։ Дисс. на соиск. ст. доктора психол. наук.— М., 1994.</ref>
 
Տող 40 ⟶ 39՝
 
Ռոջերսն ուներ իր հատուկ մոտեցումը հոգեշտկման վերաբերյալ: Նա գտնում էր, որ հոգեթերապևտը պետք է ոչ միայն այցելուին կարծիք հայտնի, այլև տանի ճիշտ որոշման, որը նա կկայացնի ինքնուրույն: Թերապիայի գործընթացում այցելուն սովորում է առավել վստահել իրեն, իր [[ինտուիցիա]]յին, իր [[Զգայություն|զգայություններ]]ին և մղումներին: Սկսելով լվ հասկանալ իրեն՝ նա սկսում է լավ հասկանալ և ուրիշներին: Արդյունքում տեղի է ունենում ինսայթ (փայլատակում), որն օգնում է վերափոխել սեփական ինքնագնահատականը, վերակառուցվածքավորել [[գեշտալտ]]ը <ref>Rogers C. R. (1951). Client-centered therapy։ Its current practice, implications, and theory. Boston։ Houghton Mifflin.</ref>:
 
=== Աբրահամ Մասլոու ===
{{Հիմնական|Մասլոուի պահանջմունքների բուրգ}}