«Հումանիստական հոգեբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 30.
 
Օլպորտը ոչ միայն մշակել է անձի իր տեսական հայեցակարգը, այլև առաջադրել է հոգեկանի համակարգային ուսումնասիրման բազմագործոնայի մեթոդներ:Ժամանակի ընթացքում Օլպորտը եկել է այն եզրակացությանը, որ [[հարցազրույց]]ը ավելի շատ [[ինֆորմացիա]] է տալիս և ավելի հուսալի մեթոդ է, քան հարցաթերթը, քանի որ թույլ է տալիս զրույցի ընթացքում փոխելու հարցերը, դիտելու փորձարկվողի վիճակն ու ռեակցիաները: Չափանիշների օբյեկտիվությունը, համակարգայնությունը տարբերում են Օլպորտի մշակած մեթոդները հոգեվերլուծական դպրոցի սոըբյեկտիվ պրոյեկցիոն մեթոդներից<ref name="յարոշ"/>:
=== Կառլ Ռոջերս ===
{{Հիմնական|Ֆենոմենոլոգիական հոգեբանություն}}
 
Անձի իր տեսության մեջ Ռոջերսը մշակել է հասկացությունների որոշակի համակարգ, որում մարդիկ կարող են ստեղծել և փոխել իրենց պատկերացումներն իրենց, իրենց մոտիկների մասին: Այս համակարգում էլ զարգանում է թերապիան, որն օգնում է մարդուն փոխելու իրեն և վերաբերմունքն ուրիշների նկատմամբ: Ինչպես հումանիստական հոգեբանության այլ ներկայացուցիչների համար, Ռոջերսի համար ևս կնետրոնական էր մարդկային անձի արժեքայնության և եզակիության գաղափարը: Նա գտնում էր, որ մարդու կյանքի ընթացքում ձեռք բերած փորձը, որը նա անվանել է «ֆենոմենալ դաշտ», անհատական է և եզակի: Մարդու կողմից ստեղծված այդ աշխարհը կարող է համընկնել կամ չհամընկնել իրականության հետ, քանի որ շրջապատի ոչ բոլոր առարկաներն են գիտակցվում սուբյեկտի կողմից: Այդ դաշտի նույնականացման, համապատասխանության աստիճանը իրականության հետ Ռոջերսն անվանել է կոնգրուենտությունը: Վերջինիս բարձր աստիճանը նշանակում է, որ մարդը հաղորդում է ուրիշներին այն, թե ինչ է տեղի է ունենում շրջապատում և այն, իոր նրա գիտակցածն այս կամ այն չափով համընկնում է տեղի ունեցողի հետ<ref>Ждан А.Н. История психологии как становление ее предмета։ Дисс. на соиск. ст. доктора психол. наук.— М., 1994.</ref>
 
Կոնգրուենտության խախտումը հանգեցնում է լարվածության, տագնապալիության և վերջնարդյունքում՝ անձի նևրոտիզացիայի: Վերջինիս հանգեցնւոում է նաև ինքնաիրացումից հրաժարումը: Զարգացնելով իր՝ այցելուակենտրոն թերապիայի հիմքերը՝ գիտնականը միացնում է նրանում ինքնաիրացման գաղափարը կոնգրուենտության գաղափարի հետ:
 
Խոսելով Ես-ի կառուցվածքի մասին Ռոջերսը մեծ նշանակություն է տվել [[ինքնագնահատական]]ին, որում արտացոլվում է մարդու էությունը, նրա ինքնությունը: Ռոջերսը պնդում էր, որ ինքնագնահատականը պետք է լինի ոչ միայն ադեկվատ, այլև ճկուն՝ փոփոխվող իրավիճակից կախված: Նա նաև ընդգծում էր ներկայի նշանակությունը: Մարդիկ պետք է սովորեն ապրել ներկայում, գիտակց են և գնահատեն իրենց կյանքի յուրաքանչյուր պահ: Միայն այս դեպքում կարելի է խոսել անձի ամբողջական գործառնման մասին:
 
Ռոջերսն ուներ իր հատուկ մոտեցումը հոգեշտկման վերաբերյալ: Նա գտնում էր, որ հոգեթերապևտը պետք է ոչ միայն այցելուին կարծիք հայտնի, այլև տանի ճիշտ որոշման, որը նա կկայացնի ինքնուրույն: Թերապիայի գործընթացում այցելուն սովորում է առավել վստահել իրեն, իր [[ինտուիցիա]]յին, իր [[Զգայություն|զգայություններ]]ին և մղումներին: Սկսելով լվ հասկանալ իրեն՝ նա սկսում է լավ հասկանալ և ուրիշներին: Արդյունքում տեղի է ունենում ինսայթ (փայլատակում), որն օգնում է վերափոխել սեփական ինքնագնահատականը, վերակառուցվածքավորել [[գեշտալտ]]ը <ref>Rogers C. R. (1951). Client-centered therapy։ Its current practice, implications, and theory. Boston։ Houghton Mifflin.</ref>:
=== Աբրահամ Մասլոու ===
{{Հիմնական|Մասլոուի պահանջմունքների բուրգ}}
Տող 50 ⟶ 60՝
 
Այսպիսով, Մասլոուն առաջիններից է ուսումասիրել անձնային փորձի առանձնահատկությունները, բացահայտել ինքնազարգացման և ինքնակատարելագործման ուղիները ցանկացած մարդու համար<ref name="տեսություն">Фрейджер Р., Фейдимен Д. Личность. Теории, упражнения, эксперименты.СПб.։ Прайм-ЕВРОЗНАК, 2004. — 608 с. (Проект «Психологическая энциклопедия»)</ref>:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}