«Հումանիստական հոգեբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 17.
Մարդու ստեղծագործական կողմի առաջնության ընդունումը հումանիստական հոգեբանության նշանակալից հայեցակարգն է: Ստեղծագործականությունը մարդկանց առավել ունիվերսալ բնութագիրն է, որն ի ծնե գոյություն ունի յուրաքանչյուր մարդու մոտ: Ստեղծագործականությունը մարդու հիմնարար գործառույթն է, որը հանգեցնում է ինքնաարտահայտման բոլոր ձևերին<ref name="զիգլեր"/>:
=== Հոգեկան առողջության շեշտադրում ===
Մասնլոուն պնդում էր, որ վարքի ուսումնասիրմամբ զբաղվող ոչ մի հոգեբանական ուղղություն նշանակալից ուշադրություն չի դարձրել առողջ մարդու գործառնությանը, նրա կենսաձևին կամ կենսական [[նպատակ]]ներին:Նա ուշադրությունը կենտրոնացրել է հոգեպես առողջ մարդու վրա և այդ մարդու հասկացմանը՝ այլ դիրքերից, ոչ թե հոգեկան հիվանդների հետ համեմատությամբ: Նա պնդում էր, որ հոգեպես առողջ, ինքնաիրացվող մարդկանց ուսումնասիրությունը՝ որպես [[Հոգեբանություն|հոգեբանության]] առավել ունիվերսալ հիմք: Հետևաբար, հումանիստական հոգեբանությունը գտնում է, որ ինքնակատարելագործումը մարդու կյանքի հիմնական թեման է, որը չի կարելի դուրս բերել՝ ուսումնասիրելով միայն հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց<ref>Maslow A. H. (1950). Self-actualizing people: A study of psychological health. Personality symposia: Symposium #1 on values (pp. 11-34). New York: Grune & Stratton.</ref> <ref name="զիգլեր"></ref> <ref>Maslow A. H. (1956). A philosophy of psychology. In J. Fairchild (Ed.). Personal problems and psychological frontiers. New York: Sheridan House.</ref>:
 
== Ներկայացուցիչներ ==
=== Գորդոն Օլպորտ ===