«Հումանիստական հոգեբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 49.
 
Այսպիսով, Մասլոուն առաջիններից է ուսումասիրել անձնային փորձի առանձնահատկությունները, բացահայտել ինքնազարգացման և ինքնակատարելագործման ուղիները ցանկացած մարդու համար<ref name="տեսություն">Фрейджер Р., Фейдимен Д. Личность. Теории, упражнения, эксперименты.СПб.։ Прайм-ЕВРОЗНАК, 2004. — 608 с. (Проект «Психологическая энциклопедия»)</ref>:
=== Կառլ Ռոջերս ===
{{Հիմնական|Ֆենոմենոլոգիական հոգեբանություն}}
Անձի իր տեսության մեջ Ռոջերսը մշակել է հասկացությունների որոշակի համակարգ, որում մարդիկ կարող են ստեղծել և փոխել իրենց պատկերացումներն իրենց, իրենց մոտիկների մասին: Այս համակարգում էլ զարգանում է թերապիան, որն օգնում է մարդուն փոխելու իրեն և վերաբերմունքն ուրիշների նկատմամբ: Ինչպես հումանիստական հոգեբանության այլ ներկայացուցիչների համար, Ռոջերսի համար ևս կնետրոնական էր մարդկային անձի արժեքայնության և եզակիության գաղափարը: Նա գտնում էր, որ մարդու կյանքի ընթացքում ձեռք բերած փորձը, որը նա անվանել է «ֆենոմենալ դաշտ», անհատական է և եզակի: Մարդու կողմից ստեղծված այդ աշխարհը կարող է համընկնել կամ չհամընկնել իրականության հետ, քանի որ շրջապատի ոչ բոլոր առարկաներն են գիտակցվում սուբյեկտի կողմից: Այդ դաշտի նույնականացման, համապատասխանության աստիճանը իրականության հետ Ռոջերսն անվանել է կոնգրուենտությունը: Վերջինիս բարձր աստիճանը նշանակում է, որ մարդը հաղորդում է ուրիշներին այն, թե ինչ է տեղի է ունենում շրջապատում և այն, իոր նրա գիտակցածն այս կամ այն չափով համընկնում է տեղի ունեցողի հետ<ref name="տեսություն"></ref>:
 
Կոնգրուենտության խախտումը հանգեցնում է լարվածության, տագնապալիության և վերջնարդյունքում՝ ՝ անձի նևրոտիզացիայի: Վերջինիս հանգեցնւոում է նաև ինքնաիրացումից հրաժարումը: Զարգացնելով իր՝ այցելուակենտրոն թերապիայի հիմքերը՝ գիտնականը միացնում է նրանում ինքնաիրացման գաղափարը կոնգրուենտության գաղափարի հետ<ref name="յարոշ"/>:
 
Խոսելով Ես-ի կառուցվածքի մասին Ռոջերսը մեծ նշանակություն է տվել [[ինքնագնահատական]]ին, որում արտացոլվում է մարդու էությունը, նրա ինքնությունը: Ռոջերսը պնդում էր, որ ինքնագնահատականը պետք է լինի ոչ միայն ադեկվատ, այլև ճկուն՝ փոփոխվող իրավիճակից կախված: Նա նաև ընդգծում էր ներկայի նշանակությունը: Մարդիկ պետք է սովորեն ապրել ներկայում, գիտակց են և գնահատեն իրենց կյանքի յուրաքանչյուր պահ: Միայն այս դեպքում կարելի է խոսել անձի ամբողջական գործառնման մասին<ref>CARL ROGERS [http://webspace.ship.edu/cgboer/rogers.html] (ստուգված է 06.02.2016.)/ref>:
 
Ռոջերսն ուներ իր հատուկ մոտեցումը հոգեշտկման վերաբերյալ: Նա գտնում էր, որ հոգեթերապևտը պետք է ոչ միայն այցելուին կարծիք հայտնի, այլև տանի ճիշտ որոշման, որը նա կկայացնի ինքնուրույն: Թերապիայի գործընթացում այցելուն սովորում է առավել վստահել իրեն, իր [[ինտուիցիա]]յին, իր [[Զգայություն|զգայություններ]]ին և մղումներին: Սկսելով լվ հասկանալ իրեն՝ նա սկսում է լավ հասկանալ և ուրիշներին: Արդյունքում տեղի է ունենում ինսայթ (փայլատակում), որն օգնում է վերափոխել սեփական ինքնագնահատականը, վերակառուցվածքավորել [[գեշտալտ]]ը <ref>К.Роджерс. О становлении личностью: психотерапия глазами психотерапевта [http://www.psychologos.ru/articles/view/k.rodzhers._o_stanovlenii_lichnostyu_dvoe_zn__psihoterapiya_glazami_psihoterapevta/-1] (ստուգված է 06.02.2016.)</ref>:
 
== Ծանոթագրություններ ==