«Վաչագան Բարեպաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
 
== Տոհմական պատկանելությունը ==
[[Մովսես Կաղանկատվացի]]ն, որ հիմնականում տեղեկություններ է հաղորդում Վաչագան Բարեպաշտի մասին, նրա տոհմաականտոհմական պատկանելությունը հստակ չի նշում։ Որոշ պատմաբաններ համարում են, որ նա [[Աղվանից Արշակունիներ]]ի տոհմից էր<ref>Սվազյան Հ․Ս․ [http://lraber.asj-oa.am/587/1/2009-3__32_.pdf Աղվանից Վաչե Բ և Վաչագան Գ Բարեպաշտ արքաների դինաստիական պատկանելության հարցի շուրջ]</ref>, այլ պատմաբաններ նրան [[Առանշահիկներ|Առանշահիկ]] են համարում<ref>[[Բագրատ Ուլուբաբյան|Ուլուբաբյան Բ.Ս.]], «Դրվագներ Հայոց Արևելից կողմանց պատմության iv-vii դդ.», Երևան, 1981</ref>։
 
==Իշխանությունը և գործունեությունը==
 
Գահ է բարձրացել երկրամասում ավելի քան երկու տասնամյակ տիրած անիշխանությունից հետո, Պարսից արքա Վաղարշի օրոք (484-488)։ Ամրապնդելով Արցախ–ուտիքյան իշխանությունը՝ այն հռչակել է թագավորություն։ Թագավորանիստ է դարձրել Գյուտական ավանը։ Պայքարել է անիշխանության շրջանում տարածված հեթանոսական մնացուկների ու զանազան աղանդների դեմ, ծավալել եկեղեցական, լուսավորական և քարոզչական բուռն գործնեություն։գործունեություն։ Թագավորության վարչական հիմքերն ամրապնդելու նպատակով ձեռնամուխ է եղել ներքին կարգն ու կանոնն ապահովող օրենքների մշակմանը։ Նրա նախաձեռնությամբ հրավիրվել է [[Աղվենի եկեղեցական ժողով]]ը։
 
Թաղված է [[Արցախ]]ում իր կառուցած [[Եղիշե առաքյալի վանք|Ջրվշտիկ վանքի]] մոտ։ Նրա գերեզմանին 1286–ին կառուցվել է մատուռ։