«Բահրա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Բահրա''', բնամթերային ռենտա, հողային ռենտայի մինչկապիտալիստական ձև, դասական ֆեոդալիզմին յուրահա...»:
 
No edit summary
Տող 1.
'''Բահրա''', բնամթերային ռենտա, հողային ռենտայի մինչկապիտալիստական ձև, դասական ֆեոդալիզմին յուրահատուկ հողահարկ։ Ֆեոդալիզմի զարգացման ընթացքում հիմնականում փոխարինել է աշխատավճարային ռենտային (տես Բեգար)։ռենտային։ Հողահարկի այս ձևը գո– յություն է ունեցել եվրոպական գրեթե բոլոր երկրներում, ինչպես նաև [[Ասիա]]յի մի շարք ժողովուրդների մոտ։ Բահրա վճարող գյուղացին համեմատաբար ազատ էր իր տնտեսության կազմակերպման գործում, քան կոռի ժամանակ։ [[Հայաստան]]ում Բահրա գոյություն է ունեցել [[բեգար]]ին ([[18-րդ դար|18]]–[[19-րդ դար]]երին՝ առավել ծանր հողահարկը) զուգահեռ։ Պարսից տիրապետության օրոք հողագործները Բահրա պարտավոր էին տալ պետությանը կամ խանին։ Բահրա հաստատուն մեծություն չէր և տարբեր գյուղերում բերքի տարբեր մաս էր ընդգրկում (1/3, 2/16, 1/5)։ [[Արևելյան Հայաստան]]ում [[Պարսիկներ|պարսկական]] տիրապետության ժամանակ եղել են դեպքեր, երբ [[շահ]]ի կամ նրա բարձրաստիճան պաշտոնյայի կողմից որևէ գյուղի Բահրա (ժամանակավոր կամ ցմահ) նվիրաբերվել է առանձին մարդկանց որևէ ծառայության համար։ Այդպիսի նվիրատըվությունը կոչվել է «[[թիուլ]]», իսկ ստացողը՝ «թիուլդար»:
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բահրա» էջից