«Ռեկոնկիստա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 8.
Ռեկոնկիստան ավարտվեց [[1492]] թվականին, երբ [[Իսպանիա]]ն վերանվաճեց մուսուլմանների վերջին հենակետը՝ [[Գրանադա]]ն։
 
== Իբերիայի գրավումը արաբների կողմից ==
8-րդ դարի սկզբին խալիֆ Վալիդ Առաջինի օրոք Արաբական խալիֆայության սահմանները մոտեցան վեստգոթերի թագավորությանը: Այս ժամանակվա հայտնի զորահրամանատար, Աֆրիկայի «վալի»՝ կառավարիչ Մուսա իբն Նուսայրը, ուժեղացնելով իր բանակը իսլամ ընդունած բերբերներով, 707-709 թվականներին գրավեց Հյուսիսային Աֆրիկայի դեռ չգրավված մնացած մասերը և դուրս եկավ Ատլանտյան օվկիանոս:
 
Միայն Սեուտան ցույց տվեց արաբներին ուժեղ դիմադրություն և երկար ժամանակով կանխեց նրանց առաջընթացը: Այն պատկանում էր Բյուզանդական կայսրությանը: Կայսրության զորքերը բավականին հեռու էին գտնվում և չէին կարող պաշտպանել Սեուտան, այդ պատճառով քաղաքի կառավարիչ Յուլիանը սկսեց բանակցել վեստգոթերի հետ, ովքեր այդ ժամանակ տիրում էին Իբերիային:
 
Յուլիանը ուղարկում է իր դուստր Կավուին Տոլեդյան արքունիք, որպեսզի այնտեղ ստանա դաստիարակություն՝ համապատասխան իր ծագմանը: Սակայն նրան հավանում է վեստգոթերի թագավոր Ռոդերիխը և պատվազրկում է նրան: Ի պատասխան դրան Յուլիանը հանձնում է քաղաքը արաբներին՝ նախապես պայմանագիր կնքելով:Դրանից հետո Հուլիանը սկսում է համոզել Մուսային գրավել Իսպանիան՝ խոստանալով օգնել: Մուսան, ում դրդում էին պատերազմի նաև Իսպանիայի հրեաները, Իսպանիա է ուղարկում խալիֆ Վալիդի թույլտվությամբ մի փոքր զորամաս:
[[Կատեգորիա:Պատերազմներ]]
[[Կատեգորիա:Իսպանիայի պատմություն]]