«Բացատրական բառարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
 
բ) '''Նոր բառգիրք հայկազեան լեզուի''', երկու հատորով (1836-1837, Վենետիկ, նոր հրատարակություն, Ե., 1979-1981). կազմել են [[Մխիթարյան միաբանություն|Մխիթարյան միաբանության]] անդամներ [[Գաբրիել Ավետիքյան]]ը, [[Խաչատուր Սյուրմելյան]]ը և [[Մկրտիչ Ավգերյան]]ը։ Երբեմն ասում են` «''Նոր հայկազյան բառարան''»։ Բառարանը ստեղծվել է երկարատև բառաքննական աշխատանքով, այն ընդգրկում է գրաբարի գրեթե ամբողջական բառապաշարը (շուրջ 51 հազար բառ)։ Ունի բառահոդվածների բազմակողմանի մշակվածություն, բառարանագրական նմուշներով, իմաստների հստակ բացատրություններով, հագեցված է տեքստային օրինակներով, դարձվածաբանությամբ։ Որոշ բառեր բերվում են այլ լեզուների ([[հունարեն]], [[լատիներեն]] և այլն) համապատասխան բառերի բաղդատությամբ` հաճախ ակնարկելով դրանց ծագումնաբանությունը։
 
գ) '''Հայերեն բացատրական բառարան''' (հատոր 1-4, Ե., 1944-45). կազմել է [[Ստեփան Մալխասյանց]]ը։ Ընդգրկում է [[հայերեն]]ում (նրա տարբեր փուլերում, նաև [[բարբառ]]ներում) գործածված բառերը. ամբողջացնում, գիտական բառաքննական նոր մակարդակով է ներկայացնում իր իսկ հեղինակի հավաքած, ինչպես և նախորդների բառարանագրած նյութերը։ Օրինակները հիմնականում հեղինակային են։ Ունի հարուստ [[դարձվածաբանություն]]։ բառացանկում ընդգրկված են շուրջ 120 հազար բառ։ [[Փոխառյալ բառ]]երի համար հնարավորին չափ նշվում են ակունքները։
 
[[Կատեգորիա:Բառարաններ ըստ տիպի]]