«Գեշտալտ հոգեբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
 
Վերթհայմերի փորձերի մեկը հետևյալ բնույթն ուներ․ հորիզոնական երկու ճեղքերից՝ շեղված 20-30° անկյան տակ, նա տարբեր ինտերվալներով լույս է բաց թողել։ 200մ/վրկ․ և ավել ինտերվալի դեպքում երկու գրգռիչներն ընկալվել են առանձին-առանձին՝ հետևելով իրար, 30մ/վրկ․-ում՝ միաժամանակ, 60մ/վրկ․ իտերվալում առաջանում է [[շարժման ընկալում]]։ Վերթհայմերն այդ ընկալումն անվանում էր ֆի-ֆենոմեն։ Նրա ուսումնասիրությունների արդյունքները հրատարակվել են «Տեսանելի շարժման փորձարարական հետազոտություններ» հոդվածում։ Հենց այն հոդվածն էլ կարելի է համարել գեշտալտիզմի ծագումը։ Վերջինիս գլխավոր կանխադրույթն այն է, որ [[Հոգեբանություն|հոգեբանության]] առաջնային տվյալներ են համարվում ամբողջական կառուցվածքները (գեշտալտները), որոնք չեն հանգեցվում հենց կազմող բաղադրիչներին։ Գեշտալտներին հատուկ են իրենց սեփական բնութագրերն ու կանոնները։ Մասերի հատկությունները որոշվում են կառուցվածքով, որոնց կազմի մեջ էլ նրանք մտնում են։ Գեշտալտիստները գլխավոր խնդիրը տեսնում էին նևանում, որ մեկնաբանություն տան [[Գիտակցություն|գիտակցության]] փաստերին՝ որպես հոգեկան միասնական իրականությունների<ref name="ժդան">Ждан А.Н.История психологии. От Античности до наших дней: Учебник для вузов.— 5-е изд., перераб. и доп.— М.: Академический Проект, 2004.— 576 с.— («Gaudeamus», «Классический университетский учебник»).</ref>։
[[Պատկեր:Gestalt similarity.svg|250px|մինի|աջից|Նմանության սկզբունք. նկարն ընկալվում է որպես տողեր և ոչ թե սյունակներ]]
 
Նրանք ընդունում են ինտրոսպեկտիվ մեթոդի ֆենոմենոլոգիական տարբերակը։ Դիրքորոշումն այն բանի վրա, որ հոգեբանական գիտելիքը պետք է կառուցել ֆիզիկամաթեմատիկական տեսանկյունից, գեշտալտիզմը տարբերում էր այլ ֆենոմենոլոգիական հայեցակարգերից։ Օրինակ՝ Վերթհայմերի համախոհ Քյոլերն ուներ ֆիզիկամաթեմատիկական նախապատրաստություն․ նա ֆիզիկա էր ուսանում [[Քվանտային տեսություն|քվանտային տեսության]] հիմնադիր [[Մաքս Պլանկ]]ի մոտ, իսկ Վերթհայմերը՝ ընկերական հարաբերությունների մեջ էր [[Ալբերտ Այնշտայն]]ի հետ։ Գեշտալտիստները փորձում էին կառուցել նոր հոգեբանություն՝ որպես մոդել գտագործելով [[ֆիզիկա]]ն։ Այս կերպ, «գեշտալտը» չէր համարվում եզակի հոգեբանական [[հասկացություն]]․ որը վերաբերում էր միայն գիտակցության ոլորտին։ Այն նախանշան էր համարվում իրականության բոլոր երևույթների նկատմամբ ընդհանուր համակարգային մոտեցման համար, նոր կերպ էր բացատրվում մասերի և ամբողջի, արտաքինի և ներքինի, պատճառների և [[Նպատակ|նպատակն]]երի կապը։
Տող 15 ⟶ 16՝
 
Երեխաների մոտ ընկալման զարգացումը հետազոտել է գեշտալտ դպրոցի նռրկայացուցիչներից մեկը՝ Հանս Ֆոլկլետը, որը մեծ [[ուշադրություն]] է դարձրել երեխաների նկարների ուսումնասիրմանը՝ ցույց տալով, որ նրանք նկարում սկզբում օգտագործում են 2 նման գեշտալտներ, իսկ ժամանակի ընթացքում տեղի է ունենում նրանց միավորումը և շտկումը <ref name="յարոշ"> Ярошевский М.Г. История психологии.— 3-е изд.— М., 1985</ref> <ref>Возрастная психология. Ганс Фолькельт и исследование детских рисунков. [http://simplepsychology.ru/blog/vozrastnaja_psikhologija_gans_folkelt_i_issledovanie_detskikh_risunkov/2015-12-13-276](ստուգված է 06.02.2016.)</ref>:
 
== Ընկալման գեշտալտ տեսություն ==
Գեշտալտ հոգեբանների կողմից առանձնացվում են երկու աշխարհներ. ֆիզիկական օբյեկտների աշխահը, որն արտացոլվում է մեր զգայական ապրումների կողմից և մեր [[զգայություն]]ների սեփական աշխարհը: Զգայության աշխարհում ֆիզիկական ազդեցություններն արտացոլվում են երկակիորեն. գլխուղեղի գործընթացների ֆիզիոլոգիական էությամբ և ֆենոմենալ կամ հոգեբանական էությամբ: Ֆիզիոլոգիական գործընթացների և հոգեկանի միջև կապը հիմնված է նրանց միջև գործող իզոմորֆիզմի՝ հավասարաչափության վրա, այսինքն՝ ըստ գեշտալտիստների՝ ընկալման պատկերների ձևավորումը հիմնված է գլխուղեղի ակտիվության վրա: Գեշտալտ ընկալման օբյեկտիվ բնույթն արտահայտվում է Կոֆկայի հարցադրման մեջ «ինչու՞ ենք մենք տեսնում այն, ինչ տեսնում ենք» և «ինչու՞ այն, ինչ մենք տեսնում ենք, օգնում է մեզ ադեկվատ կողմնորոշել շրջապատող իրականության մեջ»: Այս հարցին գեշտալտ հոգեբանությունը տալիս է հանընդհանուր պատասխան. գեշտալտ կանոնները միասնական են և՛ ֆիզիկական, և՛ հոգեֆիզիոլոգիական աշխարհի համար <ref name="գեշտալտ">Основные направления психологии в классических