«Գեշտալտ հոգեբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 70.
 
Հետագայում Լևինը դարձել է նաև «խմբային դինամիկա» կոչվող ուղղության նախաձեռնող: Խմբի էությունը, ըստ նրա, ոչ թե անդամների նմանությունն է կամ տարբերությունը, այլ նրանց փոխկախվածությունը: Խումբը կարող է բնորոշվել որպես «դինամիկ ամբողջ»: Դա նշանակում է, որ նրա մի մասի փոփոխությունը փոխոււմ են նաև մյուսները: [[ԱՄՆ]]-ում Լևինը զբաղվել է խմբային տարբերակման, [[Շփում|շփման]] ոճերի տիպաբանության հարցերով: Նրան է պատկանում առավել տարածված ոճերի նկարագրությունը (դեմոկրատական, հեղինակային և այլն), ինչպես նաև խմբում [[լիդեր]]ների առանձնացմանը նպաստող պայմանների ուսումնասիրությունը: Դրանք հիմք են [[Սոցիալական հոգեբանություն|սոցիալական հոգեբանության]] ուղղվածության համար: Այս կերպ, Լևինը դարձել է սոցիալական հոգեբանության, անձի հոգեբանության շատ ոլորտների հիմնադիր<ref>Левин К. Разрешение социальных конфликтов. СПб.: Речь, 2000.</ref> <ref>Lewin K. Formalization and Progress in Psychology // University of Iova Studies in Child Welfare, 1940, 16, #3, 7-42.</ref>:
== Հույզերի գեշտալտ ուսումնասիրություն. Կուրտ Կոֆկա ==
Հույզերի առաջադրվող տեսութունը նշանակալից չափով պարտական է Լևինի և նրա դպրոցի կողմից զարգացրված պատկերացումներին: Վերջինս գլխավորապես հիմնվում է այդ դպրոցի երկու հետազոտությունների` Անիտա Կարստենի (1928) <ref>Karsten A. Psychische Sättigung // Psychologische Forschung, 1928, 10, 142-254</ref> և Թամարա Դեմբոյի (1931) աշխատանքների վրա:
=== Դեմբոյի հետազոտությունը ===
Դեմբոյի հետազոտությունը գործ ունի [[զայրույթ]]ի ժամանակ դինամիկ իրավիճակի վերլուծության հետ: Նրա կողմից օգտագործված հետազոտական հնարը կայանում է նրանում, որ փորձարկվողին առաջադրել են անլուծելի խնդիր (ընտրվել է այսպիսի խնդիրների երկու տեսակ) և պահանջել նրան լուծել: Գիտափորձը տևել է մեկ կամ երկու ժամ, և որպես կանոն, շարունակվել հաջորդ օրը: Փորձարկողը և հատուկ արձանագրողը գտնվել են միևնույն սենյակում փորձարկվողի հետ և ժամանակ առ ժամանակ կապ են հաստատել նրա հետ: Բոլոր դեպքերում ծագել են զայրույթի իսկական հույզեր, որոնք դրսևորվել են վիճաբանություններում, սպառնալիքներում, կործանելու ցանկություններում և գործողություններում. նույնիսկ մի դեպքում փորձարկվողը դուրս է եկել սենյակից, և նրան գտել են այլ սենյակում արցունքներով<ref>Dembo Т. Der arger als dynamisches problem // Psychol. Forsch., 1931 Bd. 15.</ref> <ref>Barker, R., Dembo, T., & Lewin, K. (1941). Frustration and regression: An experiment with young children. University of Iowa Studies in Child Welfare.</ref>:
==== Զայրույթի դինամիկա ====
Այս հույզի կոնկրետ ախտանշանները կամ արտահայտությունները փոխվում են դեպքից դեպք, բայց դինամիկ իրավիճակի որոշակի հիմնական գծեր միշտ նույնն են: Մեջբերելով Դեմբոյին` «Այդ բոլոր գործընթացները, հանդես գալով բազմատեսակ դինամիկությամբ, կարող են դուրս բերվել մի քանի հիմնական գործոններից` հարաբերականորեն միատեսակ միջոցով: Տվյալ իրավիճակի տոպոլոգիայի և դաշտի ուժերի հիման վրա ծագում է կոնֆլիկտ, այսինքն` տարբեր ուղղվածությամբ ուժերի դիմադրություն: Իրավիճակի աճող անհուսալիությունը առաջացնում է ուժեղ լարվածություն, որը միևնույն ժամանակ հանգեցնում է այդ դաշտի սահմանների թուլացմանը և ապակառուցմանը (դեսրտրուկցիային)»:
 
Դեմբոյի աշխատանքում չափազանց մեծ [[ուշադրություն]] է դարձրվել այդ լարվածությունների գրգռման բոլոր փուլերին և դրանց հաջորդականությանը: Դիտարկենք նրանցից որոշները: Ո˚րն է այդ լարվածությունների պատճառը: Դեմբոյի պատասխանն այսպիսինն է. բարիերների (պատնեշների) գոյություն, որոնք շրջափակում են գործողությունը: Այդպիսի բարիերները երկուսն են. առաջինը ներքին բարիերն է, որը խանգարում է փորձարկվողին լուծել խնդիրը: Այն կարող է լինել կամ կենտրոնանալ իրական ֆիզիկական բարիերի վրա, այն կարող է լինել և ուղղակի առաջադրանքի անհաղթահարելի դժվարություն: Այս բարիերը շուտով ձեռք է բերում պահանջի բացասական բնույթ, ուստի փորձարկվողը հայտնվում է ուժերի կոնֆլիկտային դաշտում. նա ուղղորդվում դեպի բարիերը առաջադրանքի և [[նպատակ]]ից եկող դրական պահանջի վեկտորով, և այն հետ է մղվում բարիերից` նրա պահանջի բացասական բնույթի պատճառով: Այս երկու վեկտորների հարաբերական ուժն անընդհատ չէ, փորձարկվողը կարող է ժամանակ առ ժամանակ մղվել կամ հետ քաշվել բարիերից, այսինքն` շարժվել դեպի բարիերը կամ շարժվել բարիերից: Այս տատանումն իրականում «ամենազարմանալի և բացարձակ կանոնավոր ֆենոմեններից մեկն է»: Սակայն, եթե բարիերի բացասական վեկտորը ուժեղ է, քան դրականը, ապա ինչու˚ փորձարկվողը «լավով չի հեռանում»: Վերջինիս խոչընդոտում է երկրորդ` արտաքին բարիերը, որը կարող է լինել կամ ֆիզիկական կամ մեծամասամբ հոգեկան: Առօրյա կյանքում արտաքին բարիերները հաճախ որոշվում են սովորույթներով, պահելաձևով և բարոյական նորմերով: Արտաքին բարիերը սահմանափակում է փորձարկվողի շարժման [[ազատություն]]ը. հիմա նա արդեն չի կարող ենթարկվել ներքին բարիերի բացասական ուժին, բայց պետք է մնա դաշտի ներսում` այսինքն` ենթարկված մնա դաշտի ուժերին: Դրա համար էլ նա նորից ու նորից «հարձակվում է» բարիերի վրա և նորից ու նորից «շպրտվում նրանից» և այսպես անվերջ` աճող լարվածության ընթացքում: Այդ լարվածությունն` իր ամբողջ աճող աստիճանով, պայմանավորում է փորձարկվողի վարքը, այն դրսևորվում է ոչ միայն նրա արտաքին վարքում, այլև մտքերում: Գոյություն ունի, ըստ երեևույթին, միայն մեկ ելք այս տանջալից իրավիճակից. «թռչել» արտաքին բարիերի միջով, թեև մինչ այդ փորձարկվողը արհամարհել է այս տեսակի բոլոր փորձերը: Այնուամենայնիվ, հույսը երկար ժամանակ պահպանվում է փորձարկվողի մոտ և ինչքան մեծանում է լարվածությունը, այնքան քիչ հիմնավորումներ են պահանջվում այդպիսի հույսի համար:
 
Զայրույթի արտահայտումը` որպես այս լարվածության արդյունք, գոյություն ունի այս գործընթացի յուրաքանչյուր փուլում` հաճախ տարբերվելով ավելի շատ իր ֆունկցիոնալ նշանակությամբ, քան դրսևորման ձևով: Զայրույթի արտահայտումը և հենց զայրույթը չպետք է նույնացվեն: Առաջին հերթին, զայրույթի արտահայտումն անցնում է շատ հեշտ: Այդպիսի պոռթկումները լիցքաթափում են լարվածությունն այն ուղղություններով, որոնք իրական թեթևացում չեն տալիս, և դրա համար էլ սովորաբար մեծացնում են լարվածությունը` էգոյի նոր համակարգերի ներառման շնորհիվ: Արդյունքում, փորձարկվողը արգելակում է այդպիսի պոռթկումները դաշտի այլ մասերից իր էգոյի ավելի ու ավելի մեկուսացման միջոցով: Այս կերպ, առաջանում է Էգո-դաշտի կազմակերպվածության փոփոխություն, որը, խոչընդոտելով լիցքաթափմանը, նպաստում է ներքին լարվածությունների աճին: Դրանով իսկ, Էգոյի և դաշտի ու Էգո-համակարգի առանձին մասերի միջև բաժանող «պատերը» ընկնում են բարձր ճնշման տակ, որոնց նրանք, ի վերջո, զիջում են: [[Զզվանք]]ը բարիերի նկատմամբ, որի մի մասն այդ գիտափորձերում կազմում է հենց փորձարկողը, տարածվել է. ամբողջ շրջապատը հանդես է եկել հիմա արդեն որպես տարբերակված թշնամական դաշտ, ամբողջ դաշտը դարձել է այս կամ այն չափով քաոսային: Միևնույն ժամանակ, ներքին անջրպետները էգոյում ճնշվել են, կենտրոնական միջուկը, «Ես»-ը ավելի ու ավելի է ներգրավվել տեղի ունեցողի մեջ, համակարգը կորցրել է իր մեկուսացումը և լիցքաթափել է իր լարվածությունը` անկախ դաշտի մյուս ուժերից. փորձարկվողը սկսում է խոստովանել փորձարկողին իր ինտիմ անձնային գաղտնիքների մասին` միաժամանակ ատելով նրան: Երբ, վերջապես լարվածությունը դարձել է չափազանց ուժեղ, տեղի է ունեցել աֆեկտիվ պոռթում, որը եղել է այնքան ուժեղ, ինչքան էգոն անջատ է դաշտի հետ կոմմունիկացիայից: Ոչ ամեն բռնկում է իրական թուլացում պատճառել, քանի որ այդ բռնկումները չեն կարողացել փոխել լարվածությունը պահող պայմանները: Դրա փոխարեն նրանք առաջացրել են նոր լարվածություն. փորձարկվողը սկսում է ամաչել իր գործողություններից և տանջվել նոր լարվածություններից, որը բխում է այդ [[ամոթ]]ից: Ինչպես ամեն ինչ կփոխվեր, եթե փորձարկողն ասեր փորձարկվողին. «Ձեր առաջադրանքն անլուծելի է, դուք արել եք ամեն ինչ, ինչ ձեզնից խնդրել են, կարող եք գնալ»: Դա կհաներ բոլոր սկզբնական լարվածությունները, թեև զայրույթի գործողություններով առաջացած լարվածությունները կարող էին մնալ և կլինեին անմիջականորեն ուղղված փորձարկողին հակառակ, որը բոլոր անհանգստություների պատճառն էր:
 
Դեմբոյի վերջին գիտափորձերն ապացուցում են այն, որ հաճախ կարող է ծագել «օբյեկտային» զայրույթ, անձին չուղղված զայրույթ: Այդպիսի գիտափորձերում փորձարկվողը մենակ էր սենյակում և իր հրահանգը ստացել էր [[թուղթ|թղթ]]ի վրա գրված, իսկ փորձարկողը հարևան սենյակում էր, որտեղից կարող էր դիտել փորձարկվողին<ref name="կոֆկա">Вилюнас В. (сост.) Психология эмоций. Хрестоматия. Издательство: Питер, 2007.</ref>
 
== Ծանոթագրություններ ==