«Հակոբոս առաքյալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Dijon fine arts museum mg 1626.jpg|thumb]]
'''Հակոբոս առաքյալ''', '''սբ Հակոբոս առաքյալ Զեբեդյան''' ({{lang-el|Ιάκωβος }}, {{lang-la|Iacobus}}, {{lang-es|Santiago}}), — համաձայն [[Նոր Կտակարան]]ի` [[Հիսուս Քրիստոս]]ի 12 [[Առաքյալներ|առաքյալներից]] մեկը, Հովհաննես առաքյալի ավագ եղբայրը, Զեբեդեոսի որդին: [[Գործք առաքելոց|Գործ Աքելոցում]] նշվում է, որ նա սպանվել է [[Երուսաղեմ]]ում Հ[[երովդես Անտիպաս]]ի հրամանով (շուրջ մ.թ. 44թ.):
 
==Հակոբոս առաքյալը Նոր Կտակարանում==
 
Հակոբոս (եբր.` «գարշապարից բռնող», փխբ.` «խարդախ») առաքյալը համաձայն Ավետարանի հոր և եղբոր հետ զբաղվում էր ձկնորսությամբ (Մատթ. 4:21): Միևնույն ժամանակ Զեբեդյան եղբայրները գործակիցներն էին Պետրոս և Անդրեաս եղբայրների (հմմտ. Ղուկ. 5:10), որոնց հետ էլ կանչվեցին Հիսուսի կողմից (Մատթ. 4:20-21): Հատկանշական է, որ Հակոբոս առաքյալը միշտ հիշատակվում է եղբոր` Հովհաննեսի հետ և միշտ ներկա է Քրիստոսի ամենավստահելի աշակերտների եռյակում (տես, Մատթ. 17:1, Մարկ. 5:37, 13:3, 14:33):
Առհասարակ այս առաքյալի կերպարը գրեթե աննկատ է մնում Նոր Կտակարանում և իր լույսը կարծես ստանում է Հովհաննես առաքյալի միջոցով: Գոյություն ունի ավետարանական երկու դրվագ, որտեղ Հակոբոսի կերպարն առավել ընդգծված է.
 
* «Զեբեդեոսի որդիները՝ Հակոբոսը և Հովհաննեսը, գնացին նրա մոտ և ասացին նրան. «Վարդապե՛տ, ինչ որ քեզնից պիտի խնդրենք, կամենում ենք, որ անես մեզ համար»։ Եվ նա նրանց ասաց. «Ի՞նչ էք կամենում ինձնից, որ անեմ ձեզ համար»։ Եվ նրանք ասացին նրան. «Շնո՛րհ արա մեզ, որ նստենք մեկս՝ քո աջում և մյուսս՝ ձախում, քո փառքի մեջ»։ Հիսուս պատասխանեց նրանց և ասաց. «Չեք իմանում, թե ինչ էք խնդրում. կարո՞ղ եք խմել այն բաժակը, որ ես խմելու եմ, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով ես մկրտվելու եմ»։ Եվ նրանք ասացին նրան. «Կարող ենք»։ Եվ Հիսուս նրանց ասաց. «Այն բաժակը, որ ես խմելու եմ, կխմէք, և այն մկրտությունը, որով ես մկրտվելու եմ, նրանով կմկրտվեք, բայց իմ աջում և ձախում նստեցնելը ես չէ, որ պիտի տամ, այլ տրվելու է նրանց, որոնց համար պատրաստված է»։ Այդ լսելով՝ տասը առաքյալները սկսեցին բարկանալ Հակոբոսի և Հովհաննեսի վրա» (Մարկ. 10:35-40):
* «...իրենից առաջ պատգամավորներ ուղարկեց, որոնք, երբ գնացին, մտան սամարացիների մի գյուղ՝ նրա համար պատրաստություն տեսնելու։ Բայց սրանք չընդունեցին նրան, որովհետև նա ուղևորվում էր դեպի Երուսաղեմ։ Երբ նրա աշակերտները՝ Հակոբոսը և Հովհաննեսը, այդ տեսան, ասացին. «Տե՛ր, կամենո՞ւմ ես, որ ասենք, և երկնքից կրակ իջնի ու բնաջինջ անի նրանց»։ Նա դարձավ սաստեց նրանց և ասաց. «Չգիտեք ի՛նչ հոգուց եք դուք. որովհետև մարդու Որդին չեկավ մարդկանց հոգիները կորստյան մատնելու, այլ՝ փրկելու» (Ղուկ. 9:52-56):
 
 
 
 
[[Գործք առաքելոց|Գործ Աքելոցում]] նշվում է, որ նա սպանվել է [[Երուսաղեմ]]ում Հ[[երովդես Անտիպաս]]ի հրամանով (շուրջ մ.թ. 44թ.):
== Արտաքին հղումներ ==
[http://www.lusamut.net/level3_.php?id=56&id_3=439&cat_=8&id_2=353&s=0 Հակոբոս առաքյալի մասին «Լուսամուտ» կայքում]