«Մովսես Սիլիկյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 88.
 
=== Արդարացում ===
Հայկական բանակի գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանի նկատմամբ ներկայացված մեղադրանքը չեղարկվեց միայն 1987 թվականի նոյեմբերի 10-ին, երբ ՀԽՍՀ Գերագույն դատարանը չեղյալ հայտարարեց ՆԳԺԿ-ի Եռյակի որոշումը<ref>ՀԱԱ, ֆ. 1191, ց. 1, գ. 1124, թ. 38։</ref><ref group="Նշում">Բառացի նշանակում է՝ օպերատիվ հաշվառման գործերի գունավորում՝ որակավորում։ Պետական անվտանգության օպերատիվ աշխատակիցը, հիմք ընդունելով կասկածյալի արարքի կամ հանցանքի վտանգավորությունը, տվել է համապատասխան գունավորում՝ որակավորում կամ գնահատական։ Նման որակավորման ցանկը սահմանվում էր ՆԳԺԿ-ի, իսկ հետագայում՝ ՊԱԿ-ի հատուկ հրամանով։</ref>։ Այս վճռի պատճառը եղել է Մ. Սիլիկյանի որդու՝ Գեորգիի դիմումը ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ Վ. Չեբրիկովին<ref>ՀԱԱ, ֆ. 1191, ց. 1, գ. 1125, թ. 16։</ref>։ Միաժամանակ Գ. Սիլիկյանը խնդրել է հայտնել հոր մահվան հանգամանքները, տարեթիվը և վայրը։
 
1988 թվականի հունվարի 14-ին ՀԽՍՀ ՊԱԿ-ի նախագահ Մ. Յուզբաշյանը դիմում է ՀԽՍՀ արդարադատության նախարար Ա. Դադայանին՝ խնդրելով հրահանգել, որպեսզի Երևանի Սպանդարյան շրջանի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում (ՔԿԱԳԲ) գրանցել Մ. Սիլիկյանի մահը, որը տեղի է ունեցել 1937 թվականի նոյեմբերի 22-ին<ref>ՀԱԱ, ֆ. 1191, ց. 1, գ. 1125, թ. 19։</ref><ref group="Նշում">1988 թվականի հունվարի 25-ին ՀԽՍՀ ՊԱԿ-ի X բաժնի պետ փոխգնդապետ Ե. Աթթարյանը դիմում է Ադրբեջանի ԽՍՀ գործընկերոջը՝ փոխգնդապետ Բ. Ջամբարովին, խնդրելով, որպեսզի Բաքու քաղաքի բնակիչ Գեորգի Սիլիկովին տեղեկացնի, որ հայրը 1937 թվականի նոյեմբերի 16-ին դատապարտվել է պատժի առավելագույն չափի՝ գնդակահարության։ Գ. Սիլիկովը հոր մահվան վկայականը կարող է ստանալ Երևանի Սպանդարյան շրջանի ՔԿԱԳԲ-ից։ Փետրվարի 10-ին Բ. Ջամբարովը պատասխան գրությամբ հայտնում է, որ Գ. Սիլիկովը հրավիրվել է ՊԱԿ և նրան բանավոր տեղեկացվել է հոր մահվան հանգամանքների և մահվան վերաբերյալ տեղեկանք ստանալու հնարավորության մասին. տե՛ս ՀԱԱ, ֆ. 1191, ց. 1, գ. 1125, թ. 19, թ. 20 և շրջ.։</ref>։
 
== Կարծիքներ ==