«Սյունիքի ազատագրական պայքար (1722-1730)»–ի խմբագրումների տարբերություն

չ
չ
1722 թվականի Իրանի գահակալական կռիվներից հետո [[Օսմանյան կայսրություն|օսմանյան սուլթան]] [[Ահմեդ III]]-ը (1703-1730) հրամայում է զորք հավաքել՝ [[Անդրկովկաս]]ի ու [[Ատրպատական]]ի վրա հարձակվելու նպատակով։ Զորահրամանատար Աբդուլլահ փաշայի գլխավորությամբ կազմակերպված բանակը 1723 թվականին գրավում է վրաց մայրաքաղաք [[Թիֆլիս]]ը, ապա՝ որոշ ժամանակ անց՝ [[Գանձակ]]ը։ [[Ռուսական կայսրություն|Ռուսաստանի կայսր]] [[Պետրոս I]]-ը, ով սկսել էր [[Կասպիական արշավանք]]ը (1722-1723), 1724 թվականին պայմանագիր է կնքում թուրքերի հետ։ Դրա համաձայն՝ ռուսներին թույլատրվում էր գրավել Իրանի՝ միայն [[Կասպից ծով]]ին հարող տարածքները. [[Շամախի]]ից արևմուտք ընկած գավառները պետք է նվաճվեին թուրքերի կողմից։
[[Պատկեր:Персидский поход Петра I.jpg|մինի|[[Պետրոս Մեծ]]ի [[Կասպիական արշավանք]]ը]]
1724 թվականի ամռանը թուրքական զորքերը պաշարում են [[Երևան]]ը։ [[Երևանի ինքնապաշտպանություն (1724)|Երևանի ինքնապաշտպանությունից]] հետո, կորցնելով 20 000 զինվոր՝ թուրքերը գրավում են 500010 000-անոց քաղաքը։ [[Երևանի կուսակալություն|Երևանի վերջին կուսակալը]] հանձնում է [[Երևանի բերդ|բերդի]] բանալիները թուրքերին և տեղափոխվում Իրան<ref group="Ն">1735-36 թվականներին, երբ պարսիկները վերագրավում են [[Արևելյան Հայաստանը Սեֆյան Պարսկաստանի կազմում|Արևելյան Հայաստանը]], [[Երևանի կուսակալություն]]ը այլևս չի վերականգնվում. նրա տարածքում 1747 թվականին գոյանում են վարչաքաղաքական երկու միավորներ՝ [[Երևանի խանություն|Երևանի]] և [[Նախիջևանի խանություն|Նախիջևանի]] խանությունները։</ref>։ Կուսակալության մյուս տարածքները գրավելուց հետո թուրքերը շարժվում են արևելք։ Թուրքական բանակները [[Երևան]]ի գրավումից հետո շարժվում են դեպի Սյունիք և [[Ատրպատական]]։
 
[[1726]] թվականին նրանք թուրքերը [[Նախիջևան]]ի կողմից՝ [[Արաքս]] գետի հունով, ներխուժում են Սյունիք։ Տեղացի թուրքերի ու պարսից խաների շնորհիվ նրանք կարողացան առաջանալ ու մի քանի հաղթանակներ տանել։ Շրջակա մուսուլման տիրակալների հետ միացած՝ օսմանյան զորավարները փորձում են գրավել Սյունիքը և վերջ տալ հայկական իշխանությանը։ Դավիթ Բեկն իր զորքերով ամրանում է [[Հալիձորի բերդ]]ում։ Մարտի 24-ին ութ մելիքների ու հարյուրապետների ստորագրությամբ նամակ է ուղարկվում Ռուսաստան՝ օգնության խնդրանքով, որը, սակայն, անպատասխան է մնում։ Որոշ ռազմական գործիչներ հանդես են գալիս թուրքերի հետ զինակցելու կոչին։ Նրանց մի մասն անցավ թշնամու կողմը։
82 061

edits