«Գահերի խաղը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
վիքիֆիկացում, կետադրական, փոխարինվեց: → (4) oգտվելով ԱՎԲ
Տող 44.
Հեռուստասերիալի դեպքերը զարգանում են հորինված մայրցամաքներ Վեսթերոսում և Էսսոսում՝ տասնամյակ տևած ամառվա վերջին։ Ամբողջ սերիալը զարգանում է մի քանի գծով։ Առաջին գիծը պատմում է Վեստերոսի մեծ մասը զբաեցնող Յոթ Թագավորություններ պետության ներսում ընթացող քաղաքացիական պատերազմի մասին, որը մղվում է հանուն երկրի իշխանության խորհրդանիշի՝ Երկաթե Գահի։ Երկրորդը ներկայացնում է երկրի նախորդ դինաստիայի վերջին ներկայացուցչի կյանքը Էսսոսում, որտեղ նա ծրագրում է վերադարձնել Գահը։ Երրորդ ժամանակագրությունը ցույց է տալիս Վեստերոսի հյուսիսում զարգացող իրադարձությունները, որոնք պայմանավորված են մոտեցող ձմեռով և այն բոլոր առասպելական էակներով, ովքեր գալիս են ձմռան հետ։
 
''Գահերի խաղը'' հեռուստասերիալը համընդանուր ուշադրության է արժանացել և ունի միջազգային երկրպագուների բանակ։ Այն ստացել է քննադատների կողմից մեծամասամբ դրական արձագանքներ, թեև հեռուստասերիալում մերկության, բռնության և սեռական բռնության տեսարանները ենթարկվել են քննադատության։ Հեռուստասերիալը ստացել է բազմաթիվ մրցանակներ և նոմինացիաներ, որոնցից են Էմմի Մրցանակի նոմինացիան Նշանակալի դրամատիկ հեռուստասերիալի համար՝ իր առաջին չորս սեզոնների համար, Ոսկե Գլոբուս Մրցանակի նոմինացիան Լավագույն հեռուստատեսային դրամատիկ սերիալի համար, Հյուգոի Մրցանակ Լավագույն դրամատիկ ներկայացման համար թե՛ Երկար ձևում, թե՛ Կարճ ձևում, ինչպես նաև Փիբըդի Մրցանակ։ Բացի այդ, Փիթեր Դինքլեյջը ստացել է Էմմի և Ոսկե Գլոբուս՝ Թիրիոն Լաննիսթերի դերի համար։
== Սյուժե ==
[[Պատկեր:Game of Thrones Oslo exhibition 2014 - Weapons.jpg|մինի|Հեռուստասերիալում օգտագործված զենքերից որոշները]]
 
Գահերի խաղի սյուժեն բավական ճշտգրտորեն ներկայացնում է «Սառույցի և Հրո Երգ» սագայի դեպքերը <ref>Martin, George R. R. (January 18, 2007). "HBO options Ice & Fire". GeorgeRRMartin.com. Retrieved March 31, 2013.</ref>: Դեպքերը զարգանում են Վեսթերոս և Էսսոս մայրցամաքներում, որտեղ ազնվական ընտանիքները պայքար են մղում հանուն Երկաթե Գահի։ Իրադարձությունները մեկ տանում են դեպի սառուցյալ Հյուսիս, մեկ՝ արևելյան, շոգ մայրցամաք Էսսոս։<ref>Martin, George R. R. (July 16, 2010). "From HBO". Not a Blog. Retrieved March 14, 2013.</ref> Առաջին սեզոնը հեպտոլոգիայի առաջին վեպի հավատարիմ ադապտացիան է։ Հաջորդ սեզոնները, սակայն, սկսում են նշանակալիորեն տարբերվել գրքերի իրադարձություններից։ Համաձայն Դեյվիդ Բենիոֆֆի. «Հեռուստասերիալը ադապտացնում է սերիաները որպես մի ամբողջություն և հետևելով քարտեզին, որ Մարթինը տրամադրել է մեզ, ինչպես նաև՝ հիմնաքարերի վրա հենվելով, սակայն բնավ պարտադիր չէ ճանապարհին յուրաքանչյուր կանգառը ճշտգրիտ ադապտացնել»:<ref>Hibberd, James (March 17, 2015). "Game of Thrones showrunners answer burning season 5 questions". Entertainment Weekly. Retrieved March 18, 2015.</ref>
 
Վեպերն ու դրանց ադապտացիան իրենց կերպարների, վայրերի և իրադարձությունների ներշնչանքն են գտել [[Եվրոպայի պատմություն|եվրոպական պատմության]] մեջ։ <ref name="Holland, Tom 2013">Holland, Tom (March 24, 2013). "'Game of Thrones is more brutally realistic than most historical novels'". The Guardian (London). Retrieved March 24, 2013.</ref> Վեպերի գլխավոր հիմքը [[անգլիա]]կան [[Վարդերի պատերազմ]]ն է<ref>Orr, David (August 12, 2011). "Dragons Ascendant: George R. R. Martin and the Rise of Fantasy". New York Times. Retrieved March 24, 2013. Martin's books are essentially the War of the Roses with magic</ref> Լանքաստերների և Յորքերի միջև, որոնք ազդեցություն են թողել Մարթինի Լաննիսթերների և Սթարքերի վրա։ Վեսթերոսի մեծ մասը՝ իր դղյակներով և ասպետական մրցություններով, հիշեցնում է Բարձր Միջնադարյան Եվրոպան։ [[Սերսի Լաննիսթեր|Սերսի]]ի կերպարը իր հիմքում ունի Իզաբելլային՝ «Ֆրանսիայի գայլուհուն»:<ref name="Holland, Tom 2013"/>
Տող 74.
Ինչպես վիպաշարը, այնպես էլ հեռուսասերիալը ունի աննկարագրելի մեծ քանակությամբ կերպարներ, որոնք վիճելիորեն ամենաշատն են ամբողջ հեռուստատեսության պատմության մեջ։<ref>Hibberd, James (May 29, 2012). "'Game of Thrones' scoop: Season 3 character list revealed -- EXCLUSIVE". Entertainment Weekly. Retrieved March 5, 2013.</ref> Միայն երրորդ սեզոնի նկարահանումների ժամանակ հիմնական դերասանական կազմը 257 հոգուց է բաղկացած եղել։<ref>"Season 3: By the Numbers". Making Game of Thrones. November 2, 2012. Retrieved November 3, 2012.</ref> Ներքևում ներկայացված են կենտրոնական կերպարներն ու նրանց խաղացող դերասանները։<ref>"More Details on the Return of Game of Thrones" (Press release). HBO (via ComingSoon.net). Retrieved March 13, 2013.</ref>
 
Լորդ Էդդարդ Սթարքը, ում դեր խաղում է Շոն Բինը, Սթարքերի ընտանիքի հայրն է և Հյուսիսի պահապանը։ Սթարքերի ընտանիքի գրեթե բոլոր անդամները սերիալի ողջ տևողության ընթացքում կենտրոնական կերպարներ են։ Էդդարդն ու նրա կին Քեթլինը, ում դերը խաղում է Միշել Ֆեյրլին, ունեն հինգ զավակ. ավագ որդի Ռոբը(Ռիչարդ Մեդդեն), նրբագեղ Սանսան(Սոֆի Թրներ), տղայական Արյան(Մեյզի Ուիլյամս), արկածասեր Բրանը(Այզեք Հեմփսթիդ-Րայթ) և կրտսեր որդին՝ Ռիքոնը(Արթ Փարքինսոն): Էդդարդի ընկեցիկ որդի Ջոն Սնոուն(Քիթ Հարինգթոն) և նրա ընկեր Սեմուել Թարլին (Ջոն Բրեդլի)ծառայում են Գիշերվա դետքում լորդ-կառավարիչ Ջեոր Մորմոնթի(Ջեյմս Քոսմո) ղեկավարության ներքո։ Խարտիշահեր Իգրիթը (Ռոուզ Լեսլի), ով վայրենիներից է, Ջոն Սնոուի ռոմանտիկ հետաքրքրության առարկան է, մինչ Սեմը հոգ է տանում Գիլլիի(Հաննա Մյուրեյ) մասին։<ref name="Thrones 2015">"Game of Thrones: Cast". HBO. Retrieved May 18, 2015.</ref>
 
Սթարքերի հետ կապ ունեցող կերպարներից են Թիոն Գրեյջոյը(Ալֆի Ալլեն), ինչպես նաև Էդդարդի վասսալ Ռուզ Բոլթոնը(Մայքլ ՄաքԷլհաթթոն) և նրա սադիստիկ ընկեցիկ Ռամզի Բոլթոնը/Սնոուն(Իվան Ռեոն): Ռոբը սիրահարվում է բուժքույր Թալիսա Մեյգիրին(Ունա Չապլին), իսկ Արյան ընկերանում է Գենդրիի(Ջոու Դեմփսի) և մարդասպան Ջաքեն Հ՛գարի(Թոմ Վլասչիլա) հետ։ Քեթլինը ծանոթանում է թիկնապահ Բրիեն Թարթեցի(Գվենդոլին Քրիսթի):<ref name="Thrones 2015"/>
 
Մայրաքաղաք Արքայական Երկրում Էդդարդի հին ընկեր արքա Ռոբերթ Բերեթեոնը(Մարք Էդդի) իր անսեր ամուսնական կյանքն է անցկացնում [[Սերսի Լաննիսթեր]]ի(Լենա Հեդի) հետ, ով գաղտնի սիրային կապի մեջ է իր երկվորյակ եղբոր՝ արքայից թիկնազորային Ջեյմի Լաննիսթերի(Նիկոլայ Կոստեր-Վալդաու) հետ։ Նա ատում է իր կրտսեր եղբորը՝ թզուկ Թիրիոն Լաննիսթերին(Փիթեր Դինքլեյջ), ով ամենուր իր սիրուհի Շեյի(Սիբել Կեկիլլի) և թիկնապահ Բրոննի(Ջերոմ Ֆլինն) ուղեկցությամբ է։ Լաննիսթերների եռյակի հայրը աննկարագրելիորեն հարուստ ու արյունարբու Թայվին Լաննիսթերն է(Չարլզ Դենս): Սերսին ու Ջեյմին ունեն երեք զավակ՝ սադիստիկ հակումներով ինքնահավան Ջոֆրին(Ջեք Գլիսոն), բարեսիրտ Թոմմենը(Դին-Չարլզ Չեփմեն) և բարեկիրթ Միրսելլան(Նելլ Թայգըր Ֆրի): Ջոֆրիի պահակազորի առավել նշանակալի անդամն է Սենդոր Քլեգանը(Ռորի ՄաքՔանն):
 
Արքայի Փոքր խորհուրդի կազմում են Կոպեկների Տիրակալ Փեթիր «Ճկույթ» Բեյլիշը(Էյդըն Գիլլեն) և Շշուկների Տիրակալ, ներքինի լորդ Վարիսը(Քոնլեթ Հիլլ): Ռոբերթի եղբայր Սթենիս Բերեթեոնը(Սթեֆեն Դիլլեյն) ընդունել է Ռ՛հլլորի կրոնն ու առաջնորդվում է քրմուհի Մելիսանդրեի(Սերիս վան Հուտեն) և նախկին մաքսանենգ Դեյվոս Սիուորթի(Լայամ Քանինգհեմ) խորհուրդներով։ Թայրելների հարուստ ընտանիքը արքունիքում ներկայացված է նպատակասլաց Մերգրի Թայրելով(Նեթըլի Դորմեր) և նրա ասպետ եղբայր, նույնասեռական Լորաս Թայրելով(Ֆինն Ջոնս): Միևնույն ժամանակ Դորնում Էլլարիա Սենդը(Ինդիրա Վարմա) պլանավորում է վրեժ լուծել Լաննիսթերներից։