«Սև ծով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
վիքիֆիկացում, կետադրական, փոխարինվեց: → (4) oգտվելով ԱՎԲ
Տող 59.
== Աշխարհագրություն ==
[[Պատկեր:Заливы Черного моря.JPG|մինի|Սև ծովի հյուսիսային ծոցերը]]
Սև ծովի ափերը քիչ են կտրտված. մասնավորապես կտրտված են հյուսիսային հատվածում։ Միակ մեծ թերակղզին [[Ղրիմ]]ն է։ Մեծ ծոցերն են՝ Յագորլիկի, Թենդրայի, Ջարիլգաչիի ծոցերը [[Ուկրաինա]]յում, Կարկինիտայի (Ուկրաինա, [[Ռուսաստան]]), Կալամիտայի և Ֆեոդոսիայի ծոցերը Ռուսաստանում, Վառնայի և Բուրգասի ծոցերը [[Բուլղարիա]]յում, Սինոպի և Սամսունի ծոցերը՝ ծովի հարավային ափերին՝ Թուրքիայում։ Հյուսիսում և հյուսիսարևմտյան մասում գետերի թափման վայրում առաջանում է գետաբերան, կան ջրատարածքներ և աղահամ տարածքներ։ Ափի գծի ընդհանուր երկարությունը 3400 կմ է։
 
Ծովի առափնյա հատվածները ունեն իրենց սեփական անվանումները՝ Ղրիմի հարավային ափ, Կովկասի Սևծովյան ափեր Ռուսաստանում, Անատոլիական ափ և Ռումելի ափ Թուրքիայում։ Արևմուտքում և հյուսիսարևմտյան ափին կան կտրուկ կտրվածքներ, Ղրիմի ցածրադիր շրջանում հիմնականում անփոփոխ է, բացառություն են կազմում հարավային լեռնոտ ափերը և [[Թարխանկուտի թերակղզի|Թարխանկուտ թերակղզին]] արևմուտքում։ Ծովի արևմտյան և արևելյան ափերին ընդհուպ ծովին են մոտենում [[Կովկասի լեռնաշղթա|Կովկասի]] և [[Պոնտական լեռնաշղթա|Պոնտոսի լեռներ]]ը։
 
Սև ծովում կղզիներ քիչ կան։ Ամենամեծ կղզին [[Ջարիլգաչ կղզի]]ն է, որի տարածքը կազմում է 62 կմ²։ Մնացած կղզիները ավելի փոքր են։ Ավելի մեծ կղզիներն են Բերեզան և Զմեինի կղզիները (երկու կղզիների տարածքներն էլ փոքր է 1 կմ²-ուց)։
Տող 74.
 
[[Պատկեր:Sudak vlasenko.jpg|մինի|Սուդակի ծովածոց (Ղրիմ)]]
Սևծովյան իջվածքը բաղկացած է երկու մասերից՝ արևմտյան և արևելյան՝ առանձնացված բարձրացումով, որ [[Ղրիմի թերակղզի|Ղրիմի թերակղզում]] բնական շարունակությունն է։ Ծովի հյուսիսարևմտյան մասը բնութագրվում է խութերի համեմատաբար լայն շերտով (մինչև 190 կմ)։ Հարավային (պատկանում է Թուրքիային) և արևելյան (Վրաստան) ափերը զառիվեր են, խութերի շերտի լայնությունը չի գերազանցում 20 կմ-ը և կտրտված է ձորերով ու կանյոններով։ Սև ծովի մայրցամաքային թեքությունը կտրտված է ստորջրյա հովիտներով։ Ծովի հարավում՝ [[Սինոպի]] և [[Սամսունի]] միջև, ափին զուգահեռ տարածված են ստորջրյա խութեր<ref name="БСЭ"/>։ Սևծովյան ավազանի կենտրոնական մասը համեմատաբար հարթ է։ Ղրիմի ափին և Կովկասի սևծովյան ափին ծովի խորությունը ափից մի քանի կմ հեռավորության վրա արդեն գերազանցում է 500 մետրը<ref name="water">[http://blacksea-education.ru/2-2.shtml Свойства вод Чёрного моря] // blacksea-education.ru</ref>: Ծովի առավելագույն խորությունը (2210 մ) նրա կենտրոնական մասում է՝ Յալթայից հարավ:
 
Ծովի հատակը ձևավորող ապարներից ափերի մոտ գերակշռում են բեկորային հանքատեսակներ՝ կոշպ ապարները՝ [[քարախիճ]], [[մանրախիճ]], [[ավազ]]: Ափին հեռանալուն զուգահեռ դրանց փոխարինում են մանրահատիկ ավազն ու [[ալևրիտներ]]ը: Սև ծովի հյուսիսարևմտյան մասում տարածված են [[խեցաքար]]երը:
 
Ծովի հատակում առկա օգտակար հանածոներից են նավթն ու [[բնական գազ]]ը հյուսիս-աևմտյան խութերում, մերձափնյա տարածքներում՝ տիտանամագնիական ավազները ([[Թամանի թերակղզի]], Կովկասի սևծովյան ափ)<ref name="БСЭ"/><ref>{{cite web|author=|datepublished=|url=http://www.trubagaz.ru/issue-of-the-day/rumynija-i-chernomorskijj-gaz/|title=Румыния и черноморский газ|publisher=// trubagaz.ru|accessdate=2012-3-6|archiveurl=http://www.webcitation.org/662bLzo0S|archivedate=2012-03-09}}</ref>:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սև_ծով» էջից