«Ալիքներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
վիքիֆիկացում, կետադրական, փոխարինվեց: → (10) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:2006-01-14 Surface waves.jpg|մինի|Ալիքներ [[ջուր|ջրի]] մակերեսին]]
'''Ալիք''', [[տատանումներ]]ի տարածումը [[ժամանակ]]ի ընթացքում [[Տարածություն|տարածության]] մեջ։ Ալիքները բնության մեջ հաճախ հանդիպող երևույթ են։ [[Ձայն]]ը, [[լույս]]ը, [[էլեկտրամագնիսականություն]]ը ալիքային երևույթներ են։ Ալիքի երկու հիմնական տիպ կա՝ ''մեխանիկական'' և ''էլեկտրամագնիսական''։ Մեխանիկական ալիքները տարածվում են միջավայրում՝ փոխազդելով նրա մասնիկների հետ և առաջացնելով միջավայրի նյութի [[դեֆորմացիա]]։ Ձայնը մեխանիկական ալիք է։ Էլեկտրամագնիսական ալիքները [[լիցքավորված մասնիկներ]]ի ստեղծած էլեկտրական և մագնիսական դաշտերի պարբերական տատանումներ են և կարող են տարածվել [[վակուում]]ում։ Այս տիպի ալիքները տարբեր ալիքի երկարություններ ունեն և ըստ դրա դասակարգվում են ռադիոալիքների, միկրոալիքների, ինֆրակարմիր ճառագայթման, տեսանելի լույսի, ուլտրամանուշակագույն ճառագայթման, ռենտգենյան և գամմա-ճառագայթների։
[[Պատկեր:Simple harmonic motion animation.gif|250px|մինի|աջից]]
 
Տող 36.
 
Այդ դեպքում ասում են, որ տարածության մեջ կա [[մոնոքրոմատիկ լույս|մոնոքրոմատիկ]] հարթ ալիք։ Կոսինուսի արգումենտը`
<math>\omega t \plusmn \beta z</math>, որը կոչվում է [[Տատանումների փուլ |փուլ]], t [[ժամանակ]]ի և z [[կոորդինատներ|կոորդինատի]] ֆունկցիան է։
Եթե ֆիքսված է z-ը, ապա A մեծությունը '''T=2π/ω''' պարբերությանը կենտ ժամանակահատվածներում ընդունում է նույն արժեքները։ Եթե ֆիքսված է ժամանակը, ապա A մեծությունը z առանցքով պարբերաբար փոփոխվում է λ ալիքի երկարություն կոչվող պարբերությամբ։ Պարզ է, որ
 
:<math>\beta =\frac {2 \pi} {\lambda} </math>
[[ալիքային թիվ]] մեծության ֆիզիկական իմաստն այն է, որ ցույց է տալիս, թե քանի [[ռադիան]]ով է փոխվում ալիքի փուլը, երբ ալիքն անցնում է 1 մ ճանապարհահատված։
 
<math>\omega t \plusmn \beta z = const</math> հարթությունը, որը բավարարում է այս հավասարմանը, կկոչենք հարթ ալիքի [[ալիքային ճակատ]]։
 
Դիտարկվող դեպքում ալիքային ճակատներն անվերջ հարթություններ են, որոնք ուղղահայաց են z առանցքին, և տարածվում են
 
:<math> V_{\phi} = \frac {dz} {dt} = \frac {\omega}{\beta}</math>
 
արագությամբ, որը կոչվում է [[փուլային արագություն]]։
 
Դիտարկենք հարթ ալիքների [[կոմպլեքս թիվ|կոմպլեքս]] [[ամպլիտուդ]]ները։
Տող 62.
:<math>A_0 \sim e^{-\alpha z} </math>
 
<math>\alpha</math>-ալիքի մարման հաստատունն է։
 
<math>\gamma = \beta - j\alpha</math>-ն՝ տարածման հաստատուն, որի իրական մասը փուլի փոփոխման օրենքն է որոշում, իսկ կեղծը բնորոշում է մարումը։
 
Երբ ինչ - որ կետային աղբյուր գրգռում է անվերջ համասեռ տարածությունը, ասում են, որ տեղի ունի գնդային ալիք։ Ալիքային ճակատները՝ գնդեր են։
Տող 75.
== Սեյսմական ալիքներ ==
{{հիմնական հոդված | Սեյսմիկ ալիքներ}}
[[Երկրաշարժ]]երի կամ հզոր պայթյունների օջախներից Երկրի ներսում ալիքներ են տարածվում։ Այդ ալիքները կոչվում են ''սեյսմական''։ Քանի որ [[Երկիր]]ը հիմնականում պինդ է, ապա նրանում միաժամանակ կարող են առաջանալ երկու տեսակի ալիքներ` երկայնական և լայնական։ Այս ալիքների [[արագություն]]ը նույնը չէ, երկայնական ալիքները լայնականներից արագ են տարածվում։ Օրինակ` 500 կմ խորության վրա լայնական [[սեյսմիկ ալիքներ]]ի արագությունը մոտավորապես 5 կմ/վ է, իսկ երկայնական ալիքները` 10 կմ/վ։ Սեյսմական ալիքներով պայմանավորված Երկրի մակերևույթի տատանումների արձանագրումն ու գրանցումն իրականացվում է [[սեյսմոգրաֆ]]ի միջոցով։ Սեյսմոգրաֆի հիմնական մասը ճոճանակն է, որը սկսում է տատանվել սեյսմական ալիքների ի հայտ գալուց։ Սարքավորման պարզագույն տեսակի դեպքում ճոճանակը միացնում են գրող սարքին, որը հատուկ ժապավենի վրա գծում է տատանումների գրաֆիկը։ Տարածվելով երկրաշարժի օջախից` առաջինը սեյսմական կայանին են հասնում երկայնական ալիքները, իսկ որոշ ժամանակ անց` լայնականները։ Իմանալով [[երկրակեղև]]ում ալիքների տարածման արագությունը` կարելի է որոշել մինչև երկրաշարժի [[էպիկենտրոն]] ընկած R հեռավորությունը։
 
== Աղբյուրներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ալիքներ» էջից