«Արյունաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 31.
 
== Արյունաբանությունը Հայաստանում ==
Հայաստանում արյունաբանության զարգացումը կապված է [[1947]] թվականին Ռ.[[Ռուբեն ՅոլյանիՅոլյան]]ի նախաձեռնությամբ հիմնադրված [[Ռուբեն Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն|արյունաբանության և արյան փոխներարկման ԳՀԻ]]-ի ([[1990]] թականից՝ Ռ.[[Ռուբեն Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն|Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանության հանրապետական գիտական կենտրոն]]) հետ։
 
Ուսումնասիրվել են արյան փոխներարկման բուժիչ ազդեցության մեխանիզմները, արյան պահածոյման (Ռ. Յոլյան), պատերազմի ժամանակ ռազմադաշտային (շոգ կլիմայի) պայմաններում արյան պահպանման (Ռ. Պարոնյան) հարցերը։ Կիրառվել են [[պենիցիլին]]ը և [[գրամիցիդին]]ը արյան պահածոյման ժամանակ (Ռ. Յոլյան, Մ. Բալասանյան)։ Առաջարկվել են [[լեյկոզ]]ների ախտորոշման ու բուժման արդյունավետ մեթոդներ (Հ. Պողոսյան), հետազոտվել դիակից վերցված պահածոյած [[ոսկրածուծ]]ի բջիջների կենսունակությունը (Ժ. Փխրիկյան, Ն. Քալանթար), թրոմբասթենիկ վիճակների պատճառագիտության, կլինիկայի ախտորոշման և բուժման (Ա․ Իսահակյան), իմունաարյունաբանության (Վ. Ներին) հարցերը և այլն։ Պ. Ղազարյանի և աշխատակիցների կողմից պարզվել է երկգալար [[ՌՆԹ]]-ի կիրառման բարձր արդյունավետությունն իոնացնող ճառագայթահարման դեպքում։ Արյան ծառայության պրակտիկայում կիրառելով դոնորային պլազմոֆորեզի մեթոդը՝ հնարավորություն է ստեղծվել պիտանիության ժամկետը կորցրած մեծ քանակությամբ արյուն օգտագործել որպես փոխներարկման լիարժեք նյութ (Մ. Նազարեթյան)։