«Կառլ Բրյուլով»–ի խմբագրումների տարբերություն

վիքիֆիկացում, կետադրական, փոխարինվեց: → (20) oգտվելով ԱՎԲ
(- 5 կատեգորիաներ ՀոթՔաթ գործիքով)
(վիքիֆիկացում, կետադրական, փոխարինվեց: → (20) oգտվելով ԱՎԲ)
}}
 
'''Կառլ Պավլովիչ Բրյուլով''' ({{lang-ru|Карл Павлович Брюллов}}, {{ԱԾ}}, [[Իտալիա]]), ռուս նկարիչ, ակադեմիզմի ներկայացուցիչ։ Միլանի և Պարմի ակադեմիաների անդամ, Պետերբուրգի և Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիաների պրոֆեսոր։
 
Դեկորատիվ քանդակագործության ակադեմիկոս [[Պավել Բրյուլով|Պ.Ի Բրյուլովի]] որդին։ 1809-1822թվականներին սովորել է [[Գեղարվեստի ակադեմիա]]յում Ա.Ի Իվանովի, Ա.Ե. Եգորովի, Վ.Կ. Շեբուևի մոտ։ 1822-1834 թվականներից որպես «Նպաստառու նկարիչների ընկերության» թոշակառու, ապրել և աշխատել է [[Իտալիա]]յում, որտեղ նկարել է [[Փարիզ]]ում Գրան-Պրիի արժանացած «Պոմպեjի վերջին օրը» նկարը (1830-1833): Միաժամանակ ստեղծել է մեծ համբավ բերած մի շարք [[դիմանկար]]ներ` այդ թվում «Ձիավարուհին» (1832): 1835 թվականին ճանապարհորդել է [[Հունաստան]]ում և [[Թուրքիա]]յում, ինչի ընթացում կատարել է մի շարք գրաֆիկական աշխատանքներ։ Նույն թվականին վերադարձել է [[Ռուսաստան]], մինչև 1836թվականը ապրել է [[Մոսկվա]]յում, որտեղ ծանոթացել է [[Պուշկին Ալեքսանդր|Ա.Ս. Պուշկինի]] հետ, այնուհետև փոխադրվել է [[Պետերբուրգ]]: 1836-1849 թվականներին դասավանդել է Գեղարվեստի ակադեմիայում։ Կատարել է ռուսական մշակույթի գործիչների մի շարք դիմանկարներ` այդ թվում [[Նեստոր Կուկոլնիկ|Վ.Ն.Կուկոլնիկի]] (1836), [[Իվան Կռիլով|Ա.Ի.Կռիլովի]](1839): Մտերիմ էր [[Միխայիլ Գլինկա|Մ.Ի.Գլինկայի]] և Ն.Վ Կուկոլնիկի հետ։ 1843-1847 թվականներին մասնակցել է [[Սանկտ Պետերբուրգ]]ի [[Կազանի տաճար Սանկտ-Պետերբուրգ|Կազանի տաճար]] և [[Սուրբ Իսահակի տաճար (Սանկտ-Պետերբուրգ)|Սուրբ Իսահակի տաճար]]ների նկարչական աշխատանքներին (ավարտված [[Պյոտոր Բասին|Պ.Վ Բասինի]] կողմից): Հիվանդության հետ կապված` 1849 թվականին փոխադրվել է [[Մադեյրա|Մադեյրա կղզի]]: Կյանքի ընթացում այնտեղ ջրաներկով իրականացրել է իր ընկերների և ծանոթների մեծ թվով դիմանկարներ («Ձիավորները. Ե.Ի.Մյուսսերի և Է. Մյուսսերի դիմանկարները» 1849): 1850 թվականից ապրել է Իտալիայում։ Եղել է [[Միլան]]ի, Պարմի ինչպես նաև [[Հռոմ]]ի [[Սուրբ Ղուկասի վանք|Սուրբ Ղուկասի]] ակադեմիաների անդամ։ Բրյուլովի ստեղծագործությունները դարձան ավելի ուշ [[ռուսական ռոմանտիզմ]]ի գագաթնակետը, երբ ներդաշնակության ամբողջականության ու աշխարհի գեղեցկության զգացումը փոխարինվում է ողբերգության ու կյանքի հակամարտության, ուժեղ կրքերի հետաքրքրության անսովոր թեմաների և իրավիճակների զգացողություններով։
 
[[Պատկեր:Karl Brullov - The Last Day of Pompeii - Google Art Project.jpg|250px|մինի|ձախից|«Պոմպեյի վերջին օրը»]]
Նորից առաջին պլան է մղվում պատմական նկարը, բայց այժմ նրա գլխավոր թեման ոչ թե հերոսների պայքարն է, ինչպես կլասիցիզմում է, այլ մարդկային զանգվածների ճակատագրերն են։ Իր գլխավոր «[[Պոմպեյի վերջին օրը]]» (1830—1833) աշխատանքում Բրյուլովը գործողության դրամատիզմը միավորել է լուսավորության ռոմանտիկ էֆէկտների և ֆիգուրների քանդակային, դասականորեն կատարյալ պլաստիկայի հետ։ Նկարը հեղինակին բերեց մեծ հռչակ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ [[Եվրոպա]]յում: Ինչպես հանդիսավոր, այնպես էլ կամերային դիմանկարների կարկառուն վարպետ, Բրյուլովն իր ստեղծագործություններում իրագործեց էվոլյուցիա օրինակելի ռոմանտիզմի դարաշրջանի համար` սկսած կյանքի ուրախ ընկալմամբ վաղ աշխատանքներով («Ձաիավարուհին» 1832), մինչև բարդացված, խորացված հոգեբանությամբ ուշ ուշագրավ աշխատանքներ` («Ինքնանկար», 1848), հավակներլով հասնել դարի երկրորդ կեսի վարպետներին, ինչպիսին էր [[Իլյա Ռեպին]]ը(«[[Մուսորգսկի Մոդեստ|Մ.Պ Մուսորգսկու]] դիմանկարը», 1881): Բրյուլովը մեծ ազդեցություն է ունեցել ռուս նկարիչների վրա, որոնցից շատերը դարձել են նրա հետևորդներն ու նմանակողները։
 
Բրյուլովի իտալական շրջանի նկարներից են «Իտալական կեսօրը» ({{lang-ru|}}Итальянский полдень, 1827, Ռուսական թանգարան, Պետերբուրգ), «Բերսաբե» ({{lang-ru|Вирсавия}}, [[1832 թվական]], [[Տրետյակովյան պատկերասրահ]])։ Նա հանդես է գալիս որպես աշխարհիկ դիմանկարի վարպետ («Ձիավարուհին» ({{lang-ru|Всадница}}, 1832, Տրետյակովյան պատկերասրահ). Ձգտելով ստեղծել մոնումենտալ պատմական տեսարաններ 1830 թ. սկսում է աշխատել և 1833 թ. ավարտին է հասցնում «Պոմպեյի վերջն օրը» կտավը, որը նրա առավել հայտնի ստեղծագործություններից մեկն է ({{lang-ru|Последний день Помпей}}, Ռուսական թանգարան)։
 
[[Հայաստանի ազգային պատկերասրահ]]ի մշտական ցուցահանդեսում է գտնվում Կառլ Բրյուլովի կտավներից մեկը՝ «Մ. Ա. Բեկի դիմանկարը» (1840)<ref>{{Cite web|title = Բրյուլով Կարլ Պավլովիչ {{!}} Մ. Ա. Բեկի դիմանկարը - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ|url = http://www.gallery.am/hy/database/item/527/|website = www.gallery.am|accessdate = 2016-01-05}}</ref>։
== Կենսագրություն ==
=== Մանկության տարիները. կրթություն ակադեմիայում ===
Կառլ Բրյուլովը ծնվել է [[1977 թվական]]ի [[դեկտեմբերի 23]]-ին, [[Պետերբուրգ]]ի Գեղարվեստի ակադեմիայի դեկորատիվ քանդակագործության դասավանդող [[Պավել Բրյուլո]]յի ({{lang-en|Brulleau}}, 1760—1833) և [[գերմանացիներ|գերմանացու]] արմատներ ունեցող կնոջ՝ Մ.Ի Շրյոդերի ({{lang-en|}}Schroeder) ընտանիքում։ Բացի նրանից ընտանիքում կային ևս երեք որդի և երկու դուստր։
 
Չնայած իր հիվանդոտությանը, Կառլը հոր կամքով, որն ուզում էր որդուն սովորեցնել նկարել, վաղ մակությունից յուրացնում էր ապագա մասնագիտության համար անհրաժեշտ հմտությունները. նկարում էր մարդկանց և կենդանիներին տարբեր տեսանկյուններից։ Իսկ [[1805 թվական]]ին, երբ Պավել Իվանովիչը անցավ թոշակի, հաճախ օգնում էր նրան Կրոնշտադտի եկեղեցու և այլ պատվերների աշխատանքներում։
Իտալիայում Բրյուլովը տարվեց ժանրային գեղանկարչությամբ և կրոնական ու պատմական թեմաների հետ համատեղ` ոգեշնչված շրջապատող իրականությունից, սկսեց նկարել նաև այդ թեմաների շուրջ։ Առաջին հաջողված նկարն այդ ժանրում եղավ «Իտալական առավոտ»-ը (1823, Կունստխալե, Կիլ): Պետերբուրգում տեսնելով այն, ժամանակակիցները հիացած էին թեմայի օրիգինալ ներկայացմամբ և թարմությամբ։ Իսկ կայսր [[Նիկոլայ I]]-ը, այն բանից հետո, երբ ՆԽԸ-ը նվիրեց նրան այդ նկարը, Բրյուլովին նվիրեց ադամանդե մատանի և հանձնարարեց դրան զուգորդող այլ նկար։ Դա եղավ «Իտալական կեսօրը (Խաղող քաղող իտալուհին)» (1827, Սանկտ-Պետերբուրգի Պետական Ռուսական թանգարան), սակայն այն դուր չեկավ ոչ կայսրին, ոչ ՆԽԸ-ին ըստ բարձր արվեստի ընդհանուր տեսակետի ոչ պատշաճության համար։ Ի պատասխան նկարի Բրյուլովը [[1829 թվական]]ին խզեց հարաբերությունները ՆԽԸ-ի հետ։
 
Մեծ ժանրային գեղանկարին զուգահեռ [[1827 թվական]]ին նկարիչը տարվեց չափերով ոչ մեծ ջրաներկով աշխատանքների ստեղծմամբ, որոնք դարձան վարպետի համար կենսական դիտարկումները փոխանցելու հաջող հնարավորություն։ Իրենց թեմատիկայից ելնելով այս աշխատանքները կրում էին «իտալական ժանրի» անվանումը, քանի որ ավելի հաճախ պատվիրվում էին արիստոկրատների կողմից որպես հուշանվեր Իտալիայից և նախատեսված էին ծառայելու որպես զվարճանքի և դեկորատիվ նպատակներին։ Այնուամենայնիվ, ջրաներկով աշխատանքների պատվերներին զուգահետ, Բրյուլովը նկարում էր նաև բավականին անկախ նկարներ այդ ժանրում։ Դրանք բոլորն առանձնանում էին անհոգությամբ, լուսավորությամբ, թեթևությամբ, թեմատիկայով, երբեմն` հեղինակի իր հերոսների նկատմամբ հեգնանքով «Միանձնուհու երազը» (1831, Սանկտ-Պետերբուրգի Պետական Ռուսական թանգարան): Որպես կանոն նկարիչը ջրաներկով նկարում էր կարճ գունային վրձնահարվածներով` հասնելով նրանց արտահտչականության համադրությանը։ Նրա առաջին աշխատանքները քիչ ֆիգուրներով էին և հիմնականում փոխանցում էին գլխավոր հերոսների ապրումները՝ «Ընդհատված հանդիպում» (1827, [[Տրետյակովյան պատկերասրահ|Տրետյակովյան Պետական պատկերասրահ]], [[Մոսկվա]]), հետագայում դրանք սկսեցին ներառել իրենց մեջ մարդկանց ավելի մեծ քանակ («Զբոսանք Ալբանոյում», {{lang-ru|Гулянье в Альбано}}, 1830—1833, Տրետյակովյան Պետական պատկերասրահ, Մոսկվա), ոչ վերջին դերը նրանցում սկսեց խաղալ բնությունը։ Մի քանի գունանկարները խորը բնանկարային էին («Իտոմյան հովիտը փոթորկից առաջ», 1835, [[Ա.Ս. Պուշկինի անվան Պետական Ազգային թանգարան]], Մոսկվա): Այդ ստեղծագործությունների ընդհանուր թերությունը, թերևս, կերպարների հոգբանական լուծումների բացակայությունն էր, բայց ժանրի կանոնները ջրաներկում դա չի ենթադրում։ Դրանցից շատերը արտահայտում էին Իտալիան իր հրաշալի բնությամբ և գեղեցիկի ու [[Գեղագիտություն|գեղագիտության]] կանոններով ապրող, բնածին օժտված շարժումների ու դիրքերի պլաստիկությամբ իտալացիներին` որպես իրենց նախնիների գեղեցկությունը գենետիկորեն պահպանողը։
Բայց երիտասարդ նկարչին Իտալիայում իրական ճանաչում և փառք բերեցին իտալական արիստոկրատիայի և նրա հայրենակիցների դիմանկարները։ Բրյուլովի ՆԽԸ-ի հետ հարաբերությունները խզելու որոշման մեջ ոչ պակաս դեր ունեցան այդ պահին բազմաթիվ պատվերները, ինչը հնարավորություն տվեց նրան ապրել առանց ֆինանսական աջակցության։ Բրյուլովի իտալական ժրջանի դիմանկարները առանձնանում են [[կլասիցիզմ]]ի, [[Ռեալիզմ (գրականություն)|ռեալիզմի]] և [[բարոկկո]]յի էլեմենտների համադրությամբ, հերոսների ներքին կյանքի հաղորդման ձգտումով, երբեմն կենցաղային մանրամասների առատությամբ` նախատեսված լիարժեքորեն բացահայտելու այն աշխարհը, որում ապրում էին դիմանկարի հերոսները։ Իրավիճակի և պատկերվող բնորդների ընդգծված նրբաճաշակության շնորհիվ, երբեմն նրա ստեղծագործությունները կրում էին ավելի դեկորատիվ բնույթ։ Այդ հատկությունները պահպանվում են նաև գեղանկարչի մի քանի ավելի ուշ շրջանի դիմանկարներում։
 
[[1830 թվական]]ին Բրյուլովն անցավ պատմական թեմայով «[[Պոմպեյի վերջին օրը]]» (1830—1833) մեծ նկարի աշխատանքներին, որը պատվիրված էր [[Անատոլի Դեմիդով|Անատոլի Նիկոլայեվիչ Դեմիդովի]] կողմից։ Նկարի գաղափարը կապված էր այն ժամանակվա համար նորաձև դարձած [[Հնագիտություն|հնագիտությամբ]] և [[Հրաբուխ|Վեզուվի]] ժայթքման ակտուալությամբ։ Ողբերգության ավելի լիարժեք ու ճիշտ փոխանցման համար Բրյուլովը մանրամասն ուսումնասիրեց հնագույն աղետի մասին պատմող բազմաթիվ գրական աղբյուրներ և այցելեց [[Պոմպեյ (քաղաք)|Պոմպեյ]], որտեղ կատարեց մի շարք ավերակների ու քարացած ֆիգուրների [[էսքիզ]]ներ: Հայտնի է, որ կտավի վրա պատկերված է գերեզմանոցի փողոցի մի մաս, որը նկարիչը պատկերել է քաղաքային դարպասներին թիկունքով կանգնած։ Այս շրջանում է եղել ծանոթությունը [[Եկատերինա I|Եկատերինա I-]]ի զարմուհու` արիստոկրատ [[Յուլիա Սամոյլովա|Յուլիա Պավլովնա Սամոյլովայի]] հետ [[Սկավրոնսկի]]ների դինաստիայից։ Որպես Բրյուլովի պրպտումների ու նաև կյանքի այս էտապի ամփոփում են հանդիսանում «Յուլիա Սամոյլովան աշակերտուհու և սև տղայի հետ ({{lang-ru|Юлия Самойлова с воспитанницей и арапчонком}})» հայտնի դիմանկարը և «[[Ձիավարուհին]]» (1832, [[Տրետյակովյան պատկերասրահ|Տրետյակովյան Պետական պատկերասրահ]], [[Մոսկվա]]), ինչպես նաև անավարտ նկար «Բերսաբեն, {{lang-ru|Вирсавия}}» (1832, Տրետյակովյան Պետական պատկերասրահ, Մոսկվա):
 
=== Վերադարձ Ռուսաստան: Կյանքի պետերբուրգյան շրջան (1836 - 1849) ===
«[[Պոմպեյի վերջին օրը]]» նկարը ավարտվեց [[1833 թվական]]ին և առաջացրեց իսկական սենսացիա Ռուսաստանում և Եվրոպայում։ Ռուսական գեղանկարչության համար այդ ստեղծագործությունը դարձավ նորարարություն առաջին հերթին թեմայի համար, որը արտացոլում էր ոչ թե որևէ պատմական անձնավորության, այլ մի ողջ ժողովրդի` աղետի ժամին։ Կայսր [[Նիկոլայ I]]-ը տեսնելով նկարը, ցանկություն հայտնեց անձամբ տեսնել Բրյուլովին Պետերբուրգում և տվեց նրան հրաման վերադառնալ հայրենիք։ Սակայն մինչև վերադառնալը, գեղանկարիչը ընդունեց կոմս Վ.Պ. Դավիդովի [[Փոքր Ասիա]]յի, [[Հունաստան]]ի և [[Իոնյան կղզիներ]] ճամփորդության հրավերը։ [[Աթենք]]ում Բրյուլովը ծանր հիվանդանում է [[դեղին տենդ]]ով, ինչի պատճառով ստիպված է լինում հրաժեշտ տալ ուղեկիցներին։ Փոքր-ինչ կազդուրվելով` գեղանկարիչը Փոքր Ասիայով ուղղորդվում է [[Պոլիս|Կոնստանդնուպոլիս]], որտեղ նրան սպասում էր կայսեր նոր հրամանը` անհապաղ վերադառնալ Պետերբուրգ, որպեսզի զբաղեցնի Կայսերական Գեղարվեստի Ակադեմիայի պրոֆեսորի տեղը։ Վերջապես, [[1836 թվական]]ին, [[Մոսկվա]] և [[Օդեսա]] այցելելուց հետո, Բրյուլովը վերադառնում է Պետերբուրգ։
Այցը Մոսկվա, ուր նկարիչը ժամանեց [[1835 թվական]]ի դեկտեմբերին, ձգձգվում էր մի քանի ամիս. Մոսկվան դիմավորեց Բրյուլովին ինչպես հերոսի` կազմակերպելով նրա պատվին տոնակատարություններ։ Այդպիսի մի ընդունելության ժամանակ նկարիչը ծանոթանում է [[Պուշկին Ալեքսանդր|Ա.Ս.Պուշկինի]] հետ։ Եվս մի իրադարձություն դարձավ նրա ծանոթությունը ճանաչված մոսկովյան դիմանկարիչ [[Տրոպինին Վասիլի|Վ.Ա. Տրոպինինի]] հետ, ում մասին դեռ Իտալիայում Բրյուլովը շատ էր լսել։ Ծանոթությունը վերաճեց ընկերության։ Մոսկվա եղած ժամանակ բարձր գնահատելով նկարչի ոչ միայն տաղանդն ու արհեստավարժությունն այլ նաև անձնական որակները, Բրյուլովը հաճախ էր այցելում Տրոպինինին իր պատվին կազմակերպած ընդունելություններին։ Բրյուլովը շարունակելով աշխատել նոր ստեղծագործությունների վրա, ստեղծեց [[Տոլստոյ|Ա.Կ. Տոլստոյի]], նրա զարմիկ Ա.Ա. Պերովսկու, պոետ [[Անտոն Պոգորելսկի]]ի դիմանկարները և շատ պոետիկ ու ռոմանտիկ նկար «Գուշակող Սվետլանան» ({{lang-ru|Гадающая Светлана}} 1836, [[Նիժնի Նովգորոդ|Նիժնի Նովգորոդ արվեստի թանգարան]]), հավանաբար` ըստ Վ.Ա. Ժուկովսկու համանուն բալլադի։ Պետերբուրգում գեղանկարչին սպասվում էր տոնական ընդունելություն Գեղարվեստի Ակադեմիայում որպես «Պոմպեի վերջին օրվա» տրիումֆ։ Մինչ նրա ժամանումը նկարը հասցրել էր լինել [[Փարիզ]]ում ([[Լուվր]] 1834), որտեղ սառն էր ընդունվել փարիզյան քննադատների կողմից, չնայած այն հանգամանքի, որ փարիզյան սալոնում 1834 թվականին արժանացել էր առաջին մրցանակին։ Դա արդեն [[Դելակրուա Էժեն|Դելակրուայի]] և ֆրանսիական ռոմանտիզմի նոր շրջան էր։ Նկարը Դեմիդովը նվիրեց [[Նիկոլայ I]]-ին, որը տեղավորեց այն կայսերական [[Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ)|Էրմիտաժում]], այնուհետև նվիրեց Գեղարվեստի Ակադեմիային։ Ներկայումս նկարը գտնվում է [[Ռուսական Պետական թանգարան]]ում:
{{քաղվածք|Եվ դարձավ «Պոմպեյի վերջին օրը» Ռուսական վրձնի համար առաջին օր:|[[Եվգենի Բարատինսկի]]|}}
 
 
Նկարչի վերջին գլուխգործոցը դարձավ 1851 թվականին ստեղծած նրա հին ծանոթ հնեաբան Միքելանջելո Լանչի դիմանկարը։
Կառլ Պավլովիչ Բրյուլովը մահացել է [[1852 թվական]]ի [[հունիսի 23]]-ին [[Հռոմ|Հռոմի]]ի մոտակայքի [[Մանցիանա]] քաղաքում, որտեղ բուժվում էր հանքային ջրերով։ Հռոմի ռուսաստանի ներկայացուցչի վկայությամբ, մահը վրա է հասել շնչահեղձության նոպայից երեք ժամ հետո։ Թաղված է [[Հռոմեական գերեզմանոց ոչ կաթոլիկների համար|Մոնթե Տեստաչոյի հեղափոխականների գերեզմանատանը]]
 
== Անձնական կյանքը ==
Brjullov dzhovaniny.jpg|«Ջովանինա Պաչինիի դիմանկարը» 1831 Մասնավոր հավաքածու
Karl Brullov 27.jpg|«Իշխանուհի Մարիա Նիկոլաևնայի դիմանկարը» 1837 Էտյուդ [[Տրետյակովյան պատկերասրահ]], [[Մոսկվա]]
Karl Brullov 38.jpg|«Ե.Պ Սալտիկովայի դիմանկարը» 1833-1835 [[Ռուսաստանի Պետական պատկերասրահ]], [[Սանկտ-Պետերբուրգ]]
Karl Brullov 14.jpg|«Օլգա Ֆերզենն իշուկի վրա» 1835 [[Ռուսաստանի Պետական պատկերասրահ]], [[Սանկտ-Պետերբուրգ]]
Karl Bryullov Vsadniki.jpg|«Ձիավորներ.Ե.և Է. Մյուսարների դիմանկարները» 1849 [[Տրետյակովյան պատկերասրահ]], [[Մոսկվա]]
274 658

edits