«Կորեա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
վիքիֆիկացում, կետադրական, փոխարինվեց: → (94) oգտվելով ԱՎԲ
Տող 100.
 
=== Տնտեսա-աշխարհագրական ակնարկ ===
ԿԺԴՀ Ժողովրդական իշխանության տարիներին գաղութային հետամնաց երկրից դարձել է ինդուստրիալ պետություն։ Կորեայի հյուսիսային մասում սոցիալ-տնտեսական վերափոխումը (հողային ռեֆորմը և արդյունաբերության ազգայնացա մը [[1946]] թվականին, գյուղատնտեսական կոոպերացումը [[1953]]—[[1958]] թվականներին) հանգեցրեց արտադրողական ուժերի արագ վերելքին։ Սոցիալիզմինյութատեխնիկական բազայի ստեղծումից հետո արդյունաբերական արտադրանքի միջին տարեկան աճը [[1957]]—[[1970]] թվականներին կազմում էր 19,1% , արդյունաբերության բաժինը ազգային եկամտում [[1969]] թվականին հասել էր 65%-ի։ [[1976]] թվականին ավարտվել է Անջու և Հարավային Չհոնջին նոր քաղաքների կառուցումը։
 
=== Արդյունաբերությունը ===
Տող 130.
=== Գրականությունը ===
[[Պատկեր:Wislawa Szymborska and Ko Un and Tomas Venclova Cracow Poland October23 2009 Fot Mariusz Kubik 05.jpg|մինի|Ժամանակակից գրող Իզլավա Սիմբորսկան]]
[[1945]] թվականից հյուսիսային Կորեայում ([[1948]] թվականից՝ ԿԺԴՀ) սկսել է կազմավորվել սոցիալիստական գրականությունը։ [[1946]] թվականից Կորեայի գրողները միավորվել են հյուսիսային Կորեայի գրականության և արվեստի գործիչների ասոցիացիայի մեջ։ Ժողովրդականություն է վայելել բանաստեղծ-հռետոր Չո Գի Չխոնը ([[1913]]—[[1951]])։ Գյուղի դեմոկրատական վերափոխումներն են արտացոլված Չխվե Մյոն Իկի, Չխոն Սե Բոնի պատմվածքներում ու ակնարկներում, Լի Գի Ցոնի «Հող» ([[1948]]-[[1960]]) վեպում։ [[1950]]—[[1953]] թվականների հայրենական ազատագրական պատերազմով է պայմանավորված հերոսական և հայրենասիրական թեմաների երեան գալը։ 1953 թվականին ստեղծվել է Կորեայի գրողների միությունը։ Ետպատերազմյան գրականության հիմնական թեման մնում է խաղաղ, ստեղծագործ աշխատանքը։ Պոեզիա են գալիս նոր ուժեր՝ Լի խո Իլ, Պեկ Ին Զուն և ուրիշներ։ Զարգանում է ժամանակակից վեպը (Չուն Սե Զուն, Չխոն Սե Բոն, Օմ Խին Սոպ)։ [[1960]]-ական թվականներին հայտնվեցին պատմական խոշոր կտավներ [Լի Գի Ցոնի «Թումանգան գետը» ([[1954]]-[[1961]]), Պակ Սե Ցոնի «Տայգայի պատմությունը» ([[1962]] և այլն]։ [[1960]]-ական թվականների վերջի-1970-ական թվականների սկզբի գրականության մեջ արտացոլված են սոցիալիստական շինարարության հաջողությունները։
 
=== Ճարտարապետությունը և կերպարվեստը ===
Տող 185.
|width=100 | Այլ
|-
| 1980
| 143,1
| 70,6
| 42,5
| 0,5
| 8,6
| 2,3
| 18,6
|-
| 1985
| 532,2
| 364.3
| 59,9
| 13,4
| 11,3
| 12,3
| 5,1
| 65,9
|-
| 1990
| 802,6
| 317,5
| 235,9
| 3
| 62,3
| 44,8
| 22,4
| 116,6
|-
| 1995
| 1 947,2
| 644,9
| 418,3
| 58, 0
| 44,6
| 86,7
| 35,2
| 659,5
|-
| 1997
| 6 970,9
| 3 189,6
| 265,7
| 84,6
| 398,1
| 258,6
| 410,7
| 2363,6
|-
| 2000
| 15 216,7
| 2 922
| 2 448,0
| 123,0
| 1&599,0
| 84,0
| 607,0
| 7 433,6
|-
| 2002
| 9 101,0
| 4 500,0
| 1 403,0
| 234,0
| 284,0
| 115,0
| 111,0
| 2 454,0
|-
| 2003
| 6 468,0
| 1 240,0
| 541,0
| 55,0
| 370,0
| 871,0
| 150,0
| 3241
|-
| 2004
| 12 787,6
| 4 717,6
| 2 258,1
| 90,1
| 487,0
| 642,0
| 180,0
| 4 899,8
|-
| 2005
| 11 563,5
| 2 689,8
| 1 787,8
| 819,7
| 704,8
| 2 307,8
| 85,2
| 3 168,4
|}
 
Տող 393.
[[Պատկեր:White Ox (1954) - Lee Jung Seob.jpg|մինի|Սպիտակ ցուլ՝ նկարված Լի Ջունգ Սյուբի կողմից]]
[[Պատկեր:KOCIS A new team of contributors for the WKB (7025921497).jpg|մինի|Կորեական արվեստի նմուշներից]]
Հարավային Կորեայում [[1950]]-[[1970]]-ական թվականների հասարակական շենքերը կառուցվել են արևմտաեվրոպական ոճերի սկզբունքով (այդ թվում՝ ֆոմւկցիոնաէիզմի. «Կորիա էըր լայնս) ավիաընկերության շենքը Սեուլում, [[1969]]), ազգային շինարվեստի տարրերի և ժամանակակից կոնստրուկցիաների զուգորդման փորձեր են արվում («Ուոկեր Հիս» զվարճանքի կենտրոնը Սեուլի մոտ)։ Բնակարանային շինարարությունը հիմնականում կատարվում է տիպային նախագծերով։ 1950-1970-ական թվականներին Հարավային Կորեայի կերպարվեստում գոյություն ունեն բազմաթիվ հոսանքներ։ Եվրոպական առումով ռեալիստական ուղղության (չի վայելում պաշտոնական շըրջանների աջակցությունը) ներկայացուցիչներից են գեղանկարիչներ Կիմ Ին Սինը, Լի Զուն Սոպը։ [[20-րդ դար]]ի եվրոպական մոդեռնիստական հոսանքի նմանակման ոգով են աշխատում գեղանկարիչներ Կիմ Խվան Դին, Նամ Դվանը, քանդակագործներ Կիմ Ցոն Խակը, Չոն Սան Բոմը։ Ազգային ավանդույթներով են ստեղծագործում գեղանկարիչներ Խո Բեն Նյոնը, քանդակագործ Կիմ Դյոն Աինը և ուրիշներ։ Ազգային և [[20-րդ դար]]ի եվրոպական գեղանկարչության արտահայտչամիջոցներն են զուգորդում Կիմ Դի Չխանը, Պակ Նե Խյոնը։ Ազգային երաժշտական արվեստը պահպանվում է էնտուզիաստների ջանքերով։ Խոշոր երաժշտական կենտրոնը Սեուլն է, ուր գործում են օպերային թատերախումբ (բեմադրում է եվրոպական օպերաներ), 5 սիմֆոնիկ նվագախումբ և 6 համալսարաններին կից երաժշտական կոլեջներ։ 1945 թվականից հետո լուծարքի են ենթարկվել բազմաթիվ թատերախմբեր։ Իշխանությունների բռնությունների հետևանքով թատերարվեստի առաջադեմ գործիչների մի մեծ խումբ հեռացել է ([[1946]] թվականի 2-րդ կեսից) Հարավային Կորեայից և աշխատում է Հյուսիսային Կորեայում։ ժամանակակից դրամայի ազգային թատրոնը կազմակերպվել է [[1948]] թվականին։ [[1960]]-ական թվականների վերջից գործում են «Մինջուն», «Տոնյան» փորձարարական թատրոնները և ոչ մեծ թատերախմբեր։ Թատրոնը արևմտյան մոդեռնիստական արվեստի ազդեցության տակ է։ Ազգային ավանդույթները պահպանելու համար թատերական գործիչների ոչ մեծ խմբի ջանքերը արդյունք չեն տալիս։ Կինեմատոգրաֆիան սկզբնավորվել է [[1946]] թվականին։ [[1940]]-ական թվականների վերջերի ֆիլմերի թեմատիկան հիմնականում կապված է ճապոնական ճնշումից ազատագրման հետ։ [[1950]]-[[1953]] թվականների պատերազմի տարիներից որոշակի են դարձել կինոարվեստի երկու հիմնական ուղղություններ՝ ռեակցիոն (հանդես է գալիս սոցիալիստական երկրների դեմ) և չափավոր լիբերալ, որի գործիչները ջանում են ցույց տալ հարավկորեական բուրժ. հասարակության թերությունները։ Միայն որոշ ֆիլմեր են բավարարում իսկական արվեստի պահանջները («Մղձավանջային գիշեր», [[1953]], «Ավելորդ մարդը», [[1965]])։ Չնայած թողարկվող ֆիլմերի մեծ քանակին ([[1966]] թվականին՝ 120 կինոնկար), կինեմատոգրաֆիան դաժան գրաքննության, արտասահմանյան կինոարտադրանքի, կինոստուդիաների նյութական դժվարությունների և այլնի պատճառով խոր ճգնաժամ է ապրում։ Կինոգործիչներից են Սին Սա Ռոկը, Ցու Խյոն Մոկը, Ցուն Բոն Չխունը, Լի Դյու Խվանը, Ցան Զու Նամը, Լի Ցոն Մինը և ուրիշներ։
{{ՀՍՀ}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կորեա» էջից