«Հմայագիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
վիքիֆիկացում, կետադրական, փոխարինվեց: → (5) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հմայագիր''' Հմայագրերը հանդիպում են ժապավենաձև և գրքային հմայիլներում, որոնք բովանդակում են կախարդական և մոգական նշանակությամբ աղոթքներ, հմայանքի բանաձևեր և նշանագրեր <ref>Մովիսյան Ա․, Հայկական մեհենագրություն, Երևան, 2003, էջ 129։</ref>
Սրանք գալիս են նախաքրիստոնեական ժամանակներից, և պատահական չէ, որ հայ եկեղեցին իր գոյության ողջ ընթացքում պայքարել է հմայիլների և հմայագրության կիրառման դեմ։
== Հմայագրերը Մաշտոցի երկերում ==
Տող 5.
 
== Հմայագրերը Այգեկցու երկերում ==
[[Այգեկցի Վարդան|Այգեկցու]] վկայությամբ՝ իր ժամանակակիցները անվերապահորեն հավատուն են հմայությունների և կախարդություններին և զգալի չափով հեռացել էին եկեղեցուց և քրիստոնեությունից։ Նզովքը, արտաքսումը եկեղեցուց, յոթնամյա ապաշխարհությունը և սահմանված այլ պատիժներն անգամ ի զորու չեղան արմատախիլ անելու հազարամյահնությունից եկող հեթանոսական հավատալիքներն ու պատկերացումները ժողովրդի գիտակցությունից։
Հմայությունների և կախարդությունների գոյության և կիրառման վերաբերյալ վկայություններ կան նաև այլ ձեռագրերում։ Կախարդության և գուշակության դեմ «Կանոնագիրք Հայոց»֊ի մեջ մուծվել են նաև մի շարք կանոններ, որոնցից երկուսը սերտորեն առնչվում են քննարկվող նյութին։ «Հարցմունք պէս֊պէս եւ պատասխանիք Աթանասի Աղեքսանդրացւոյ եկիսկոպոսի» ծորագրով կանոնախմբի մեջ, օրինակ, կա այսպիսի հարց և պատասխան․ «Հրց․ Վասն պահպանաց երդմունս իմն եւ պահպանութիւն գրեն եւ անուանս, զոր մեք ոչ գիտեմք․ պա՞րտ է համարձակ թողուլ զնոսա առնել զայն եւ կարճել։ Պատ․ Նզովել պարտ է եւ յեկեղեցվոյ եւս հանել<ref>Մատենադարան, ձեռ․ N6409, էջ 60 բ։</ref>»
Հայ գրականության սկզբնավորման ժամանակաշրջանում թե՛ [[Ասորիք]]ում, թե՛ [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] մեջ ամենուրեք տարածված էին առանձին տետրակներով և նրանց միացուով ստեղծված գրքերը։ Փաթեթավոր գրքերն, ընդհանրապես, հմայիլները, մասնավորապես, իրենց արտաքին ձևով գրքի ավելի հին տիպի ներկայացուցիչներ են։ Հենց այս ժապավանաձև, ապա նաև սովորական տեսք ստացած հմայիլներն են, որ պահպանել են հեթանոսական հավատքի խոր կնիքը կրող մեծաքանակ հմայական բանաձևեր, պահպանիչ գրեր ու աղոթքներ։
Տող 11.
# Գիր Ջերման - մահխահի, շարահի ահի, սպանութեան ահի, անդոնի ահի, ալիխթի ահի, վասն ձեր արևուտ՝ թողէք զծառայս աստուծոյ<ref>Մատենադարան, ձեռ․ N4600, էջ 71բ։</ref>
# Գիր կապի - բազրուկ, տապտուկ, սաղուկ, սիրառ, փիրակ, կանաբուկ, անտիրաթիր, իղամիրամ, լորինակաւոր<ref>Մատենադարան, ձեռ․ N4660, էջ 70բ։</ref>։ Հմայլիների օրնակները բազմաթիվ են և լրացնում են մեկը մյուսին։
Հմայիլ կոչվող ժապավանաձև ու գրաքանման ձեռագրերը հիմնականում պահպանվել են նորագույն ժամանակների ([[15–րդ դար|15]]-[[18-րդ դար]]եր) ընդօրինակություններով։ Հմայիլներից շատերի մեջ կան տարօրինակ նշանագրեր, որոնք արված են դարձյալ հմայական և բուժական նպատակներով՝ չար աչքից զերծ մնալու, չար ոգի թպղիին հալածելու, կատաղած շնից անվնաս մնալու, դիվահարներին բուժելու, սիրածի սերը նվաճելու և բազմաթիվ այլ ակնկալություններով։
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հմայագիր» էջից