«Հռոմի բլուրներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ը: → ը։ (21)
→‎Աշխարհագրությունը: վիքիֆիկացում, կետադրական, փոխարինվեց: ։Դ → ։ Դ oգտվելով ԱՎԲ
Տող 9.
== Աշխարհագրությունը ==
 
[[Հռոմ]]ը հիմնադրվել է Տիբր գետի ձախ ափին՝ ծովից 25 կմ հեռավորության վրա և համարյա նույնքան հեռավորության վրա Ապենինյան լեռներից, մի հովտում, որն Ապենինից իջնում է ծով։ Ամբողջ այս հովիտը հրաբխային ծագման է, որի կենտրոնում տեղակայված է ալբանյան հրաբուխը։ Այն դադարել է գործելուց միայն այն ժամանակ, երբ Լացիայի հովիտը (այժմ՝ Campagna romana) բնակեցվել է։ Երբ Լացիան դեռ պատված էր ջրով, հրաբուխների ժայթքումն առաջացրեց Տուֆայի շերտը(30-40 մ խորությամբ), որի մակերևույթին ալբանյան հրաբուխի գործունեության արդյունքում շերտավորվեցին գորշ sperone-ն (lapis Gabinus), բծավոր պիպերինը, ինչպես նաև [[լավա]]ն: Քարային այս տեսակները որպես շինարարական նյութ ծառայել և ծառայում են Հռոմի և նրա շրջակայքի համար.այդ տարատեսակներից հատկապես շատ մեծ պահանջարկ ունի էժան և ոչ կարծր [[տուֆ]]ը: Հարյուրավոր տարիներ Հռոմը գրեթե չգիտեր շինարարական ուրիշ նյութ իր ճարատարապետական կառույցների համար. sperone-ն և պիպերինը սկսեցին գործածվել միայն այն ժամանակ, երբ Հռոմը դարձավ բնակեցված խոշոր կենտրոն, իսկ լավան էլ օգտագործվում էր փողոցների ամրացման համար։ Հռոմի ծաղկման շրջանում այս քարատեսակները իրենց տեղը զիջեցին Տիբուրի հայտնի սպիտակ, կարծր քարին՝ [[տրավերտին]]ին (lapis tiburtinus), որն իր ծագմամբ պարտական է Տիբրի վտակ Անիոյին։ Լեռներից հոսող ջուրը, հեշտությամբ քայքայելով փխրուն տուֆը, խորապես կտրատել է ողջ Լացիան։ԴրաԼացիան։ Դրա հետևանքով գոյացավ բլուրների խումբ. բլուրներն իրարից կտրատված էին խոր կիրճերով։ Հենց այդպիսի բլուրների վրա էլ առաջացավ Հռոմը։
 
Ամբողջ Լացիայի՝ ջրով ներծծված հողերը և բլուրների կիրճերի մեջ հավաքված ջրերը անբարենպաստ պայմաններ էին ստեղծել բնակության համար՝ նպաստելով մշտական տենդերի առկայությանը։ Հռոմում Տիբրի վտակի կծկումը Մարսյան դաշտի շուրջ հանգեցնում էր մշտական մակընթացությունների՝ հեղեղելով ոչ միայն Մարսյան դաշտի հարթությունները, այլև բլուրների մեջ գտնվող կիրճերը։ Դրանով հանդերձ, քաղաքի զարգացմանը նպաստող հանգամանքներ դարձան խոշոր սարերից պաշտպանված լինելու հարմարությունը, ծովին մոտ լինելը, գետերի նավարկելիությունը և հարուստ մշակույթ ունեցող Էտրուրիայի հարևանությունը։ Հռոմի տեղանքի կառուցվածքի մասին ավելի լավ պատկերացում կարող է տալ քաղաքի շրջակայքը, ուր բլուրների ձևը, հովիտների կառուցվածքը և խոնավության բաշխումը մնացել են այնպիսին, ինչպիսին եղել են և հնում։ Քաղաքային տարածքը ենթարկվել է մեծ փոփոխության. հովիտների մակարդակը անընդհատ շերտավորման հետևանքով բարձրացել է մոտ 10 մ, բլուրների խիստ թեք լանջերը մեղմացվել են, կոյուղին հեռացնում է ստորերկրյա և անձրևային ջրերը, Տիբրի մակընթացությունները, շնորհիվ նրա վտակի կարգավորման, ծայրահեղ հազվադեպ են դարձել, առաջացել են բարձրություններ այնտեղ, որտեղ նրանք չէին եղել։ Հին Հռոմի տեղանքի ձևավորման մասին կարելի է դատել նաև Պալանտինի և Ավենտինի շրջակայքի չբնակեցված կամ թույլ բնակեցված մասերից։